17:00 04.09.2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա առթիվ.
«Հարգելի՛ պարոն Փիլոյան,
Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի նախկին և ներկա հարգելի՛ աշխատակիցներ,վետերաններ,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Հատկապես վերջին տարիներին Ձեր կառույցի թե´մասնագիտական, թե´ տեխնիկական առումներով զարգացումը բերում է նրան, որ անհրաժեշտ օգնության պահին և հատկապես հետպատերազմյան իրավիճակում կարողանում եք պրոֆեսիոնալ մակարդակով կանգնել մեր երկրի, մեր քաղաքացու կողքին։
Ի դեմս Ձեզ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տեսնում է մի կառույցի, որը հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության արտակարգ և անհրաժեշտ օգնության պահին միշտ կանգնած է իր երկրի, իր քաղաքացու կողքին։
Դուք բոլորդ միասին և ԱԻՆ յուրաքանչյուր աշխատակից անհատապես ստանձնել եք պետության կայուն զարգացման և անվտանգության երաշխավորի բարդ, պատասխանատու պարտականությունը երկրի համար ցանկացած բարդ և արտակարգ դրության պայմաններում։
Հայաստանի և Արցախի համար հետպատերազմյան հատկապես այս դժվար ժամանակահատվածում, մյուս կողմից օրեցօր ավելացող դժբախտ պատահարների, այս տարի մոլեգնող գլոբալ հրդեհների, բնական և տեխնածին այլ վթարների, աղետների ռիսկերի ավելացմանը զուգահեռ՝ անգնահատելի են Ձեր կողմից կատարած ահռելի աշխատանքն ու ձեր գործադրած ջանքները։
Անկասկած, բոլորս էլ տեսնում ենք, որ լինում են իրավիճակներ, երբ Դուք ձեր մասնագիտական պարտքն ու կարողությունները գուտակցաբար կատարում եք շատ հաճախ նաև սեփական կյանքը վտանգելու հաշվին։
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում Ձեզ՝ մասնագիտական աշխատանքն անձնուրաց, արժանապատիվ և բարձր պրոֆեսոնալիզմով իրականացնելու համար։
Մաղթում եմ Ձեզ անվտանգ ծառայություն, մեր երկրին խաղաղություն և կայունություն, սեր և բարօրություն բոլորիդ ընտանիքներին»։
13:50 19.06.2025
Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՎրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...
13:46 19.06.2025
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մտադիր չէ մեկնարկային կազմում տեղը զիջել ՎիրցինԴոմինիկ Սոբոսլայը խոսել է «Լիվերպուլի» հավանական նորեկ Ֆլորիան Վիրցի մասին, հայտնում է This is Anfield-ը։ «Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի ընկերական հանդիպումներից հետո։ Չեմ պատրաստվում մեկնարկային կազմում տեղս զիջել Վիրցին։ Եթե դու գալիս ես Պրեմիեր լիգան հաղթած թիմ, ապա պետք է քրտնաջան աշխատես ու պայքարես քո տեղի համար։ Եթե նրա համար վճարում են […] ...
13:39 19.06.2025
Ավարտին է հասցվել Բրյուսելում ՀՀ դեսպանության նոր շենքի գնման գործընթացըՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ: […] ...
13:29 19.06.2025
Հայտնի է՝ երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտարգման համար, այս փուլում չի գործելու։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն […] ...
13:22 19.06.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհի շինարարությունը ավարտված էՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտված է, շուտով այն կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:17 19.06.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել մայրաքաղաքից, որին կից գրել է. «Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...