Պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով տեղում մահացել էր:
Տեղում մահացել էր նաև ուղևոր, Տարոնիկ գյուղի բնակիչ, 59-ամյա Ռաֆիկ Օզմանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, սեպտեմբերի 9-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի վարչական տարածքում՝ գյուղից մոտ 2.5-3 կմ հեռավորության վրա գտնվող սարամիջյան ճանապարհին, ЗИЛ մակնիշի բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել է, և կան կասկածներ, որ մեքենայի տակ քաղաքացիներ կան։
Փրկարարները մեծ դժվարությամբ դարձի էին բերել ավտոմեքենան և այնտեղից դուրս են բերել 2 դի։