22:11 12.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ:
Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթեւ, Տեղ եւ Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով:
Ինչպես հայտնում է «Սյունյաց երկիր»-ը, Գորիս համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Լազարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Վլադիմիր Աբունցը), «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Ալվարդ Իսախանյանը) եւ «Առուշ Առուշանյան» դաշինքը՝ կազմավորված «Վերածնվող Հայաստան» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունների կողմից (ընտրական ցուցակը գլխավորում է Առուշ Առուշանյանը):
Տաթեւ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Մաթեւոսյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը) եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Լալայանը):
Տեղ համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Ղուլունցը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արգամ Հովսեփյանը):
Մեղրի համայնքի ավագանու ընտրությանը մասնակցելու համար դիմել են «Ազատական կուսակցությունը» (ընտրական ցուցակը գլխավորում է Խաչատուր Անդրեասյանը), «Ապրելու երկիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արմեն Հայրապետյանը), «Հանրապետություն» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Բագրատ Զաքարյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ընտրական ցուցակը գլխավորում է Արարատ Թումանյանը):
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...
10:19 18.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...