2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

2020-ին աշխարհում ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել

19:08 13.09.2021

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող «Global Witness» միջազգային կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ 2020 թվականին ռեկորդային թվով բնապահպաններ են սպանվել։ Այս մասին գրում է Ermeniaber.am-ը։

Զեկույցի համաձայն՝ 2020-ին առնվազն 227 բնապահպան է սպանվել, ինչը գերազանցում է նախորդ տարվա տվյալները։ Արձանագրվել է, որ «Կլիմայի փոփոխությունների մասին» Փարիզյան համաձայնագրի ստորագրումից, այսինքն՝ 2015 թվականից հետո ամեն շաբաթ միջինում չորս բնապահպան է սպանվել։ Կազմակերպությունը նշել է, որ ամենից շատ հանցագործությունները գրանցվել են Բրազիլիայում, Նիկարագուայում, Պերուում և Ֆիլիպիններում։ Իսկ ամենամեծ թվով դեպքերը՝ Կոլումբիայում։

«Global Witnness»-ը երկրների ղեկավարներին կոչ է արել լուրջ վերաբերվել բնապահպանների պաշտպանության խնդրին և առաջնայնությունը տալ ոչ թե ֆինանսական շահին, այլ մարդկանց ու մոլորակին։ Կազմակերպությունը զգուշացրել է, որ հակառակ դեպքում կլիմայական ճգնաժամն առաջիկայում էլ կշարունակվի, իսկ դրա հետ կշարունակվեն նաև բնապահպանների դեմ բռնությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

16:05 24.06.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում: Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, […] ...

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

16:00 24.06.2025

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հույս ունի հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին։ «Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովն անցկացնել Թուրքիայում։ Մենք երկկողմ հանդիպումներ կունենանք առաջնորդների հետ», – ասել է Էրդողանը Էսենբողա օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ՝ Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։ ...

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

15:53 24.06.2025

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

15:45 24.06.2025

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP