ՏԿԵ նախարարն ընդունել է KFW բանկի դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

ՏԿԵ նախարարն ընդունել է KFW բանկի դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը

18:16 14.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ վերականգնման վարկերի բանկի (KFW) դուստր ձեռնարկության՝ ներդրումների և զարգացման գերմանական ընկերության (DEG) պատվիրակությանը։
Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ համատեղ տարբեր ուղղություններով առկա է բավական լավ համագործակցություն և առաջիկայում այդ համագործակցությունը խորացնելու մեծ պոտենցիալ կա։
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ՝ ավելացնելով, որ Գերմանիայի դեսպանատունը պատրաստ է լավ համագործակցություն ծավալել նախարարի հետ։ Կլաուս Վենդելբերգերը ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի Դաշնության հետ համագործակցության շրջանակներում զարգացման առումով ամենակարևոր գերատեսչություններից մեկն է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համարվում ինչպես GIZ-ի, այնպես էլ գերմանական KFW բանկի հիմնական գործընկեր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին։ KFW հայաստանյան գրասենյակը ՏԿԵ նախարարության հետ ներկայումս աշխատում է երեք հիմնական ուղղությամբ՝ կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի, Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի շրջանակներում, ջրերի կառավարման և խմելու ջրին ուղղված աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության ծրագրերի ֆինանսավորման գծով փոխնախագահ Փիթեր Գյերգյայը իր հերթին ընդգծել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, գործող ծրագրային փաթեթների՝ «Արմփաուեր» ՓԲԸ-ի և «Որոտան կասկադ» ՓԲԸ-ի շրջանակներում լրացուցիչ ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Փիթեր Գյերգյայը նշել է, որ ներկայումս ամենալուրջ ներդրումային ծրագիրը, որը իրենք դիտարկում են, վերականգնվող էներգետիկայի ոլորտում է։
Նախարարն իր հերթին առանձնացրել է ջրամատակարարման, ջրահեռացման ոլորտում իրականացվող ծրագրերը, Կապսի ջրամբարի կառուցումը՝ կարևորելով գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը։ Նախարարը գերմանական կողմի ուշադրությունն է հրավիրել մաքրման կայանների և դեպի մաքրման կայաններ տարվող ենթակառուցվածքների կառուցման, ջրամբարաշինության, ճանապարհաշինության ուղղությամբ, որոնք ՀՀ կառավարության համար մնում են որպես առաջնային ուղղություններ։ Նախարարի խոսքերով՝ այդ ուղղություններով տարբեր ծրագրեր կան, որոնց շրջանակներում կարելի է համագործակցել։
Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել՝ քննարկելու ավելի կոնկրետ ծրագրային փաթեթներ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP