Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտվեց. երկու անձ ձերբակալվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

Նոր Նորքում կատարված բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտվեց. երկու անձ ձերբակալվել է

12:24 15.09.2021

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։ Ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։ Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։ Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերեցին Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։

Տղամարդիկ կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվեցին։ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

20:20 16.08.2025

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը […] ...

SHANTNEWS

20:00 16.08.2025

SHANTNEWS

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

19:55 16.08.2025

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

Կիրակի օրը «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում անցկացնելու մտադրություն ունեցող եվրոպացի առաջնորդները չպետք է մոռանան անձեռոցիկների և շաքարի գդալների մասին, իր Telegram ալիքում կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի […] ...

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

19:44 16.08.2025

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

Պետդեպարտամենտը կասեցրել է վիզաների տրամադրումը Գազայի հատվածի բնակիչներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տեղադրվել է X կայքում։ «Գազայի բնակիչների համար բոլոր մուտքի վիզաների տրամադրումը կասեցվել է, քանի դեռ մենք լիարժեք և մանրակրկիտ վերանայում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում բժշկական և մարդասիրական աշխատողների համար ժամանակավոր վիզաների փոքր քանակի տրամադրման գործընթացն ու […] ...

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

19:33 16.08.2025

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։ «Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ […] ...

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

19:22 16.08.2025

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...

BACK_TO_TOP