«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+23.09 oC

«Դաստիարակչական» ավտոառևանգում Վանաձորում. Բազումի ոստիկանների բացահայտումը

12:46 15.09.2021

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում տվեց Տարոն թաղամասի 67-ամյա մի բնակիչ. ժամը 2.00-2.15-ն ընկած ժամանակահատվածում առևանգել էին Աղայան փողոցի մի շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որը շահագործում էր որպես տաքսի:

Բազումի քրեական հետախույզներն անցան գործի: Հաջողվեց գտնել ականատեսի, որը հայտնեց, թե մեքենան շենքի բակից քշել-տարել է ձեռնոցներով տարեց մի մարդ: Արագ ուսումնասիրվեց տուժած քաղաքացու շրջապատը, և ոստիկանների տեսադաշտում հայտնվեց տարեց մեկը, որը կարող էր տաք եղանակին ձեռնոցով լինել: Իրավապահներն այցելեցին նույն թաղամասում բնակվող մի 62-ամյա տղամարդու տուն, բայց նա տանը չէր: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ ոստիկանները նաև որոնում էին մեքենան: Ի վերջո, բացատրական աշխատանքի արդյունքում 62-ամյա տղամարդը փախցրած ավտոմեքենայով ներկայացավ բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք: Պարզվեց, որ տուժողն ու փախցնողը մտերիմ ընկերներ են: Իսկ թե ինչու էր փախցրել ընկերոջ մեքենան` 62-ամյա տղամարդը պատասխանեց, որ օրեր առաջ իրենց շենքի բակում նա անփութորեն կորցրել է մեքենայի բանալին, որն ինքն է գտել, և այդ օրն էլ փորձել է դաս տալ ընկերոջը, որ այսուհետ ուշադիր լինի:
Հանգամանքներն, այնուամենայնիվ, պարզվում են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

20:20 16.08.2025

Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը […] ...

SHANTNEWS

20:00 16.08.2025

SHANTNEWS

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

19:55 16.08.2025

Զախարովան կատակել է «կամավորների կոալիցիայի» հանդիպման մասին

Կիրակի օրը «Կամավորների կոալիցիայի» առցանց հանդիպում անցկացնելու մտադրություն ունեցող եվրոպացի առաջնորդները չպետք է մոռանան անձեռոցիկների և շաքարի գդալների մասին, իր Telegram ալիքում կատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի […] ...

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

19:44 16.08.2025

Պետդեպարտամենտը դադարեցրել է վիզաների տրամադրումը Գազայի բնակիչներին

Պետդեպարտամենտը կասեցրել է վիզաների տրամադրումը Գազայի հատվածի բնակիչներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը տեղադրվել է X կայքում։ «Գազայի բնակիչների համար բոլոր մուտքի վիզաների տրամադրումը կասեցվել է, քանի դեռ մենք լիարժեք և մանրակրկիտ վերանայում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում բժշկական և մարդասիրական աշխատողների համար ժամանակավոր վիզաների փոքր քանակի տրամադրման գործընթացն ու […] ...

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

19:33 16.08.2025

Տուսկ. Ուկրաինայի ապագայի համար խաղը մտել է վճռորոշ փուլ

Ուկրաինայի ապագայի և Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ։ Այս կարծիքը հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները։ «Ուկրաինայի ապագայի, Լեհաստանի և ամբողջ Եվրոպայի անվտանգության համար խաղը մտել է վճռորոշ փուլ», – գրել է Տուսկը X-ում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կրկին ապացուցել է», որ ինքը հմուտ […] ...

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

19:22 16.08.2025

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...

BACK_TO_TOP