17:34 15.09.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է, և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։
Նախարարի խոսքերով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է անցել, բազմաթիվ ռեֆորմներ է իրականացրել և շատ ոլորտներում Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար։
Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն ևս կարևորել է ՏԿԵ նախարարության հետ առկա համագործակցությունը հատկապես տրանսպորտի ոլորտում, տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Լիտվայի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը 2020թ. զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելու գործընթացին:
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում, երբ համաճարակով պայմանավորված իրավիճակը մեղմվի, հնարավոր կլինի կյանքի կոչել նաև «Վիզ Էյր» ավիաընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ ուղիղ չվերթեր կազմակերպել Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով, որը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը։
Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն կարևորել է նաև վերականգնվող էներգետիկայի, ապագայում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը, փորձի փոխանակումը։ Քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո միգրացիոն ոլորտում համագործակցությունը։
Նախարարը կարևորել է դեսպանի հետ այս հանդիպումը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վիլնյուսում սպասվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» խորագրով համագործակցային ծրագրին և «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով Միջազգային տրանսպորտային ինովացիոն ֆորումի նախարարական նստաշրջանին ընդառաջ։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...