17:14 17.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ նրանք նշել են, որ հանդես են գալիս նաև մյուս մայրերի անունից ու բարձրացնում են հարցեր, որոնք հուզում են Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված բոլոր երիտասարդների ծնողներին ու ընտանիքների անդամներին:
Նախարար Վ. Դումանյանը լսել է անմահացած զինվորների մայրերի պատմությունները հերոս որդիների մասին, նրանց հորդորել ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով:
«Մենք հիանալի սերունդ կորցրինք, ու կատարվածը պետք է մեզ մղի մտորելու, սխալներն ուղղելու և առաջ նայելու: Կյանքը, անկասկած, շարունակվում է, և դա նշանակում է ամենօրյա քրտնաջան աշխատանք ու պայքար ավելի լավ երկիր ունենալու համար»,- ընդգծել է նախարար Դումանյանը:
Տիկին Նազելին՝ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը, պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, Սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց դա ու մյուս երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:
Մայրն այսօր որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի, տղայի մահվան տարելիցի օրը՝ սեպտեմբերի 30-ին, միջոցառում է կազմակերպում հերոսի հիշատակին:
Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար: Նա անձնազոհության աստիճանի ընկերասեր է եղել, վերջին շապիկը կողքինին զիջելու պատրաստ:
Տիկին Կարինեի հիմնած «Հավերժ» կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, որոնք զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են: «Բոլորի կյանքի նպատակը մեր զավակների սխրանքը սերունդներին ներկայացնելն ու նրանց գաղափարներն ու գործը շարունակելն է»,- ասել է Կ. Մուրադյանը:
Վահրամ Դումանյանը պատմել է, որ պատերազմի օրերին նույն ապրումներն իր ընտանիքն էլ է ունեցել, քանի որ որդին նույնպես ժամկետային զինծառայող է եղել ու չնայած ունեցել է ուսումնառության հիմքով տարկետման հնարավորություն, բայց գերադասել է կատարել պարտքը հայրենիքի առաջ:
«Կյանքը շարունակվում է, բոլորս էլ պարտավոր ենք ապրել, պայքարել ու առաջ շարժվել, որ քարտեզի վրա Հայաստան պետությունը լինի, սերունդներին մեծացնենք մեր հերոսների գործը շարունակելու համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարծիք հայտնելով, որ պատերազմում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնելուն ուղղված քայլերը պետք է կատարվեն պետական բարձր մակարդակով ու համակարգված:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...