Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16 oC

Համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:49 17.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչի կողմից համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակիչը, 31-ամյա համագյուղացու և վերջինիս եղբոր հետ տևական ժամանակ ունենալով տարաձայնություններ և գտնվելով անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ՝ նրանց կողմից Գլաձոր բնակավայրի կենտրոնական ճանապարհի հարակից տարածքում սեփական ավտոլվացման կետ շահագործելու կապակցությամբ, 2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձորի համայնքամիջյան կենտրոնական ճանապարհին հարակից տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համագյուղացու և նրա կողմնակիցների հետ: Վիճաբանության ընթացքում 31-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ պահվող, «ПМ»(Մակարով) տեսակի ակոսափող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 32-ամյա տղամարդը 3 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել. 31-ամյա տղամարդը, նկատելով համագյուղացու կողմից իր վրա ուղղված հրազենը, խուսափել է արձակված գնդակներից: Դրանցից մեկը դիպել է նրա գլխի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, որից հետո իր կողմնակիցների օգնությամբ անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինիս ուղղությամբ արձակված մյուս երկու գնդակներից մեկը դիպել է նրա քրոջ ամուսնուն, իսկ մյուսը՝ միջադեպին ներկա՝ 32-ամյա տղամարդու կողմնակիցներից մեկին՝ նրանց առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գլաձոր համայնքի 32-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP