17:07 22.09.2021
Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին:
Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաշրջանի բացումը:
Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն) 2021-2025 թթ. նոր ռազմավարությունը, վերանայել կառավարման մարմինները, իրականացնել առաջին գիտական ֆրանկոֆոն հանդիպումները և նշել AUF-ի 60-ամյակը (1961-2021): Համաժողովին նախատեսված են կլոր սեղաններ, քննարկումներ բուհերի ռեկտորների համար, պաշտոնապես կհայտարարվեն Ֆրանկոֆոն կառավարման խորհրդի և նախագահի ընտրությունների արդյունքները: Համաժողովի առանցքում ֆրանսախոս գիտական դիվանագիտության քաղաքականության մշակումն է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր ելույթի խոսքում ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում այս մակարդակի համագործակցությունը դիտարկվում է որպես տնտեսության բարձրացման ամենաարդյունավետ ուղի, որը հարթելու է երկրների միջև քաղաքական և տնտեսական հակասությունները և դրանք դուրս է բերելու փոխշահավետ համագործակցության նոր սահմանների: Փոխնախարարի հավաստմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Ֆրանկոֆոնիայի առաջնային առաքելությանը և մշտապես պատրաստակամ է կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
«Նշեմ, որ Հայաստանը, հանդիսանալով նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) անդամ երկիր, ակտիվ համագործակցում է նաև ֆրանսերենի ուսուցիչների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով վերապատրաստման գործընթացին՝ ուղղված ֆրանսերենի ուսուցման և ֆրանսերենով ուսուցանվող ոչ լեզվաբանական առարկաների բարելավմանը»,- ասել է Ա. Մարտիրոսյանը։
Ֆրանկոֆոն համալսարանական գործակալությունը Հայաստանում բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն գիտական հետազոտությունների զարգացման հիմնական դերակատարներից է: Այն աջակցում է մասնավորապես Հայաստանում Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության անդամ համալսարաններին՝ նպաստելով դրանց ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերի իրականացմանը: Ֆրանսերենով գիտահետազոտական աշխատանքները, ինչպես նաև միջազգային համագործակցությունը խրախուսելու և արժևորելու նպատակով 2016 թ․-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ֆրանկոֆոն համալսարանական գործակալության և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...