12:37 23.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 20-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը:
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ը, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում:
Ժենյա Ավետիսյանը ծնվել է 1941 թվականի հուլիսի 16-ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1964 թվականից հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով 100-ից ավելի ներկայացումներում։ Ժենյա Ավետիսյանը նկարահանվել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմերում, որոնցից առավել հիշարժան են՝ «Գիքոր» (1982), «Ճերմակ անուրջներ» (1985), «Ժայռը» (1973), «Մարդն Օլիմպոսից» (1974) և այլն։ Թատրոնում սիրված դերասանուհու կերտած ակնառու կերպարներից են Նատալյան՝ «Խաթաբալա»-ում, Բիանկան՝ «Օթելլո»-ում, Էփեմիան՝ «Պեպո»-ում, Նադենկան՝ «Կամք»-ում և այլն։ Հայ հանդիսատեսի համար հոգեհարազատ են նաև նրա կերտած դերերը կինոյում․ Վարդուհին՝ «Ճերմակ անուրջներ»-ում, Նատոն՝ «Գիքոր»-ում, Մարգարիտը՝ «Ժայռ»-ում և այլ սիրված ու հիշարժան դերեր։
Արտաքին հմայքից՝ ներքին հմայք. այդպիսին էին արտիստուհու կերպարները՝ ազգային խառնվածքով և տիպաբանությամբ։ Հենց այս իմաստով նրա մահը մեծ կորուստ է ազգային թատրոնի համար, մանավանդ որ բեմական կյանքով հարուստ դերասանուհին դեռ շատ դերակատարումներ կարող էր պարգևել հանդիսատեսին։
Ժենյա Ավետիսյանը ՀԽՍՀ վաստակավոր և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ էր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր։
12:42 17.06.2025
Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդինՀիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...
12:35 17.06.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետՀունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...