12:11 07.02.2018
Ադրբեջանում հոկտեմբերին նախատեսված ընտրությունները ապրիլ տեղափոխելը բերում է նրան, որ ընդդիմությունը չի հասցնի պատրաստվել դրանց և՛ ֆինանսական, և՛ իրենց «մտքերը հավաքելու» տեսանկյունից։ Նրանք պատրաստվում էին հոկտեմբերին և կունենային մի քանի ամիս, իսկ մինչև ապրիլ չեն ասցնի կազմակերպել այդ ամենը։ Այս մասին այսօր հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Ադրբեջանագետի խոսքով՝ սա պատճառներից մեկն է, բայց ոչ միակը, որ Իլհամ Ալիևին դրդել է ընտրությունները տեղափոխելու քայլին։
Նույն տրամաբանությամբ՝ այս ընտրություններին չեն հասցնի պատրաստվել Ադրբեջանի իշխանական կուլիսներում գործող առանձին կլանները, որոնք պայքարում են իրենց ազդեցությունը մեծացնելու համար։ Նման կլաններից մեկը նախիջևանյանն է, մյուսը՝ Փաշաևներինը։
Էլիբեգովայի խոսքով՝ ամեն ընտրությունից առաջ բաքվում գործող այս կլանները սկսում են իրար վրա «ցեխ շպրտել» ու միմյանց վարկաբեկող տեղեկություններ են տարածում։ Սակայն արտահերթ ընտրությունների նշանակումը այս խմբերին նույնպես թույլ չի տա «հավուր պատշաճի» պատրաստվել նախընտրական պայքարին։
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...
10:33 30.04.2025
Թբիլիսիում բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել էԹբիլիսիի «Вокзальная площадь» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է, հայտնել է գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լևան Մուսելիանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարմանը մասնակցել է մոտ 30 հրշեջ-փրկարարական մեքենա։ Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը սկսվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ «Հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ մենք կարողացանք տեղայնացնել և չեզոքացնել հրդեհը», […] ...