ԵԽԽՎ-ն կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

ԵԽԽՎ-ն կքննարկի հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար հետևանքները

18:28 27.09.2021

Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 27-30-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքի հաղորդագրությունը, նստաշրջանի առաջին օրը կքննարկվի իռլանդացի պատվիրակ Փոլ Գավանի պատրաստած զեկույցը «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով:

Ըստ զեկույցի նախագծի՝ Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական հակամարտության հումանիտար ողբերգական հետևանքների կապակցությամբ: Նշվում է, որ կոնֆլիկտը ունեցել է երկու խոշոր բռնկում, որոնցից մեկը տևել է 1991 թ. վերջերից մինչև 1994 թվականը, իսկ երկրորդը 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմն էր:

«Վերջին վեցշաբաթյա պատերազմի ընթացքում զոհվել կամ անհետ կորել է ավելի քան 3900 հայ և ավելի քան 2900 ադրբեջանցի, նաև զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Տեղահանվել է ավելի քան 91 000 հայ և 84 000 ադրբեջանցի»,- նշվում է զեկույցի նախագծում:

Զեկուցող Փոլ Գավանը նաև առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին այն քայլերի վերաբերյալ, որոնք կարող են օգնել պատերազմի մարդասիրական հետևանքների հաղթահարմանը կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում և առաջ տանել խաղաղության և հաշտության գործընթացը: Ըստ զեկուցողի՝ միջազգային հանրությունը, ներառյալ Եվրոպայի խորհուրդը, պատրաստակամ է օգնելու երկու երկրներին:

Իսկ բանաձևի նախագծում Խորհրդարանական վեհաժողովը հիշեցնում է, որ 2001 թ. հունվարին միանալով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը և Ադրբեջանը պարտավորվել էին բացառապես խաղաղ միջոցներ կիրառել հակամարտության կարգավորման համար: Հետևաբար, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը այդ պարտավորությունների խախտում է, որը պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 28.06.2025

SHANTNEWS

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

19:53 28.06.2025

Ուրախ եմ Թիկնիզյանի համար․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ուրախ եմ Նաիր Թիկնիզյանի համար։ Կարևորն այն է, որ նա այս որոշումը կայացրել է ինքնուրույն` իր սրտով։ Նա ուզում էր ուժերը փորձել այլ առաջնությունում և խաղալ եվրագավաթներում։ Երկրպագում եմ Նաիրին ու դիտում եմ նրա խաղերը։ Ցանկանում եմ` առանց վնասվածքների […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

19:45 28.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարարի հետ

Այսօր Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ «Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Հատկապես կարևորվել է արդեն իսկ առկա համագործակցություններին ակտիվ ընթացք հաղորդելու պատրաստակամությունը։ Անդրադարձ է կատարվել […] ...

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

19:35 28.06.2025

Դուբայի արքայազնը վճարել է առևտրի կենտրոնի ռեստորանի բոլոր հաճախորդների հաշիվները

ԱՄԷ-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը վճարել է Դուբայի ռեստորաններից մեկի բոլոր հյուրերի հաշիվները, հաղորդում է Khaleej Times-ը։ Հայտնի է, որ արքայազնը Դուբայի ամենամեծ առևտրի կենտրոնի՝ Dubai Mall-ի ռեստորաններից մեկում ճաշել է Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Խալեդ բին Մոհամմեդ ալ Նահյանի հետ։ «Երբ ճաշից հետո խնդրեցի […] ...

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

19:24 28.06.2025

Արամ Սարգսյանը՝ չեմպիոն, թիմային հաշվարկում Հայաստանը երկրորդն է․ Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ և թիմային հաշվարկում զբաղեցրել երկրորդ տեղը: 68 կգ քաշային կարգում Արամ Սարգսյանը եզրափակչում 9-0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին և դարձել չեմպիոն: 41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ քաշային Նարեկ Ալեյանը և 62 կգ քաշային Պավել […] ...

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

19:14 28.06.2025

Թրամփը պնդել է, որ Իրանը չէր կարող նախապես իմանալ ԱՄՆ-ի հարվածների մասին

Իրանը չէր կարող նախապես իմանալ ամերիկյան զինվորականների կողմից հասցված հարվածների մասին, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք մեծ նախազգուշացում չունեին, քանի որ չգիտեին, որ մենք գալիս ենք մինչև այդ պահը», – ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը նաև ասել է, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտից ուրան չի դուրս բերել, ինչը, […] ...

BACK_TO_TOP