Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Արժևորելով ուսուցչի դերն ու առաքելությունը. տոնի շրջանակում Վ. Դումանյանն այցելել է ՀՊՄՀ հենակետային վարժարան

15:36 05.10.2021

Ուսուցչի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) հիմնանորոգված հենակետային վարժարան՝ ծանոթանալու դպրոցի նոր պայմաններին և տոնի կապակցությամբ շնորհավորելու մանկավարժական համայնքին:

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գրիշա Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը հյուրերին ներկայացրել է հիմնանորոգված կրթօջախի դասասենյակները, տեխնիկական հնարավորությունները, կահավորանքն ու պայմանները:

Վարժարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թ.-ից և ավարտին հասցվել 2021 թ. ամռանը: Աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:

Դպրոցում շրջայցից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև դպրոցի մանկավարժների հետ: Նախարարը տոնի կապակցությամբ շնորհավորել է ուսուցիչներին՝ մանկավարժական գործունեությունը որակելով որպես սուրբ գործ. «Մենք այլևս նորովի ենք արժևորում ուսուցչի դերը հասարակության մեջ, նրա կատարած աշխատանքի կարևորությունը բոլոր ասպարեզներում: Մեր ամենամեծ անվտանգությունը ճիշտ կրթությունն է: Սիրելի՛ ուսուցիչներ, դո՛ւք եք մեր հրամանատարները, ապագայի մտածելակերպ և որոշում կայացնելու ունակություն ձևավորողները»:

Վահրամ Դումանյանը նաև իր խոնարհումն է հայտնել այն ուսուցիչներին, որոնք, իրենց ներդրումն ունենալով մանկավարժության մեջ, արդեն անցել են վաստակած հանգստի:

Նախարարը տեղեկացրել է, որ կրթական համակարգը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և ոլորտի խնդիրներն առաջնային ցանկում են: Ամեն ինչ արվում է ներկա պայմաններում հնարավորինս բարելավելու ուսուցչի աշխատանքային պայմանները՝ ստեղծելով անհատական մոտեցմամբ տարբեր մեխանիզմներ: Ամփոփելով խոսքը՝ Վահրամ Դումանյանն ուսուցիչներին մաղթել է առողջություն և խաղաղություն, կրթությամբ հզորանալու ուժ և հաստատակամություն:
Այնուհետև ուսուցիչները գերատեսչության ղեկավարին հղել են հանրակրթության վերաբերյալ իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

Տոնի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս շնորհավորել է գործընկեր մանկավարժներին՝ խորհրդանշական համարելով շենքը, որտեղ տարիներ շարունակ մանկավարժներ են կրթվել: Ժ. Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նվիրված աշխատանքի համար և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ուսուցչի բարդ և միաժամանակ պատվաբեր աշխատանքը կդարձնեն ավելի դյուրին և հաճելի:

Դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և վստահեցրել, որ հիմնանորոգված դպրոցում իրենք առավել ոգևորված են աշխատում՝ իրենց կոչմանը հավատարիմ:

Նշենք, որ դպրոցը հիմնանորոգելիս իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման աշխատանքներ: Կառուցվել են ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

16:33 30.04.2025

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Նեպալում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահ Ռամչանդրա Պաուդելին։ Նեպալում ՀՀ դեսպանը հանդես է եկել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ակտիվացմանն ուղղված ջանքերի ներդրման պատրաստակամությամբ: Առանձնազրույցի ընթացքում Նեպալի նախագահը հաջողություններ է մաղթել ՀՀ դեսպանին, ով իր հերթին անդրադարձել է, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […] ...

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

16:31 30.04.2025

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով […] ...

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

16:27 30.04.2025

Հայտնի է դարձել, թե ինչ է Զելենսկին խնդրել Թրամփից Վատիկանում հանդիպման ժամանակ

Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Այս մասին հաղորդում է The Economist ամսագիրը։ Հոդվածում նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները խոսել են 15 րոպե։ Զելենսկին այս ժամանակն օգտագործել է Թրամփին համոզելու համար Կիևի՝ անվերապահ հրադադարի պատրաստակամության մեջ։ Միաժամանակ նա պնդել է, […] ...

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

16:20 30.04.2025

Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...

BACK_TO_TOP