15:03 06.10.2021
Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Բենիամին Լիստին եւ Դևիդ Մակմիլանին ասիմետրիկ օրգանական կատալիզի զարգացման համար: Այս մեթոդը զգալիորեն ազդել է նոր դեղերի մշակման վրա և քիմիան ավելի էկոլոգիական է դարձրել, գրում է Նոբելյան կոմիտեն:
BREAKING NEWS:
The 2021 #NobelPrize in Chemistry has been awarded to Benjamin List and David W.C. MacMillan “for the development of asymmetric organocatalysis.” pic.twitter.com/SzTJ2Chtge— The Nobel Prize (@NobelPrize) October 6, 2021
Դեյվիդ Մակմիլանը բրիտանա-ամերիկյան քիմիկոս է, այժմ աշխատում է Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ): Բենիամին Լիստը գերմանացի քիմիկոս է, աշխատում է Մաքս Պլանկի ընկերության ածուխի հետազոտության ինստիտուտում: Երկուսն էլ, անկախ իրարից, 2000-ին մշակել են ասիմետրիկ օրգանական կատալիզի մեթոդ։
Կատալիզը քիմիական ռեակցիայի արագացումն է մի նյութի օգնությամբ, որը չի ազդում արդյունքում ստացված արտադրանքի վրա: Նման նյութերը կոչվում են կատալիզատորներ: Օրգանական կատալիզներում օգտագործվում են կատալիզատորներ, որոնք բաղկացած են ածխածնի, ջրածնի, ծծմբի, ֆոսֆորի և այլ ոչ մետաղական տարրերի, որոնք բնորոշ են օրգանական միացությունների համար: Դրա շնորհիվ օրգանական կատալիզն ավելի էկոլոգիական է և ավելի մատչելի։
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա առցանց: Բացի Նոբելյան մեդալից և դիպլոմից, դափնեկիրները կստանան 10 մլն կրոն:
Անցյալ տարի CRISPR/Cas9 գենոմի խմբագրման մեթոդի զարգացման համար մրցանակ են ստացել Ջենիֆեր Դուդնան և Էմանուել Շարպանտիեն:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը ստացել են Շուկուրո Մանաբեն, Կլաուս Հասելմանը և Ջորջիո Փարիզին:
Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներից մեկը Արտեմ Պատապուտյանն է։ Այս ոլորտում Նոբելյան մյուս մրցանակակիրը Դևիդ Ջուլիուսն է։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...