Պետք է աշխատենք ի շահ Հայաստանի և Ռուսաստանի. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Вместе» նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Պետք է աշխատենք ի շահ Հայաստանի և Ռուսաստանի. Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տվել «Вместе» նախագծին

23:45 05.10.2021

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպումից հետո հարցազրույց է տվել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ սա իր առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, և իր համար շատ կարևոր է, որ այն հենց Ռուսաստանում է, որի հետ Հայաստանն ունի դաշնակցային և բարեկամական հարաբերություններ:

«Րոպեներ առաջ ավարտվեց իմ և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը: Մենք դեռ երկար կարող էինք շարունակել մեր զրույցը՝ չնայած որ առաջին անգամ չէինք հանդիպում: Տիկին Մատվիենկոն ինձ ներկայացնում էր իր կոլեգաներին: Պարզվեց՝ շատերի հետ արդեն ծանոթ եմ դեռ իմ՝ ԱԺ փոխնախագահ եղած տարիներից և միասին աշխատել ենք տարբեր հարթակներում: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր աշխատանքները շարունակական լինեն՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի», – ասել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով խորհրդարանական առաջիկա աշխատանքների և հիմնական նպատակների մասին՝ Ազգային ժողովի նախագահը կարևորել է հատկապես միջազգային հարթակներում տարբեր երկրների հետ Հայաստանի համագործակցությունը. «Դաշնության խորհրդի գործընկերներս փաստեցին, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում ամենաշատը հանդիպում է հենց Հայաստանի հետ: Մեր երկիրն առաջին տեղում է այն բոլոր երկրների մեջ գտնվում են քաղաքական և դիվանագիտական նույն հարթակներում: Մենք փորձում ենք կոորդինացնել մեր աշխատանքները ռուս գործընկերների հետ: Կարծում եմ՝ այդ առումով մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»:

Ալեն Սիմոնյանը անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակին և Հայաստանում տիրող իրավիճակին՝ քաղաքացիներին հորդորելով պատվաստվել և նշելով, որ ինքը Հայաստանում առաջին պատվաստվողներից մեկն է եղել:

«Ցավոք, Հայաստանում դեռ բավարար քանակով չեն պատվաստվում. մի մասը կարևորությունը չի գիտակցում, մյուս մասը վախենում է: Մենք մեր ռուս գործընկերների հետ Հայաստանում սկսել ենք արտադրել «Սպուտնիկ light»: Սա շատ կարևոր ձեռքբերում է», – ասել է ԱԺ նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանի խորհրդարանում մաքսային դժվարությունները հաղթահարելու և առևտրաշրջանառությունը զարգացնելու ուղղությամբ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ տվյալ պահին աշխատանքներ են իրականացվում երկու օրենսդրական նախաձեռնությունների շուրջ: Նրա խոսքով՝ նախնական բոլոր պայմանավորվածությունները թե՛ հայկական և թե՛ ռուսական կողմից վաղուց հաստատված են, բայց աշխարհը արագ տեմպերով է զարգանում, և անընդհատ նոր փոփոխությունների կարիք է լինում:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև հայկական սփյուռքի գործունեության մասին՝ շեշտելով Ռուսաստանում հայ համայնքի կարևորությունը:

«Ռուսաստանում հայ համայնքն իր ուժն ու իշխանությունը շատ լավ հասկանում է և գիտի, որ իր ձայնը լսելի է Հայաստանի ներքին քաղաքական կյանքում», – շեշտել է հայկական խորհրդարանի խոսնակը:

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանի բնակչության մեծ մասը տիրապետում ռուսաց լեզվին, և դա է պատճառը, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում զգում են՝ ինչպես իրենց տանը:

«Вместе» հեռուստանախագծի հաղորդավարն էլ իր հերթին անկեղծացել է, թե զարմացած է, որ այս աշնանը ռուս զբոսաշրջիկներն ամենաշատը հետաքրքրված են հենց Հայաստանով:

«Հայաստանը Ռուսաստանի համար շատ հարմար տուրիստական ուղղություն է, որովհետև մեր երկրում, նախ և առաջ, լեզվի խնդիր չկա, երկրորդը՝ Հայաստանը հանգիստ երկիր է, և տարվա մեծ մասը արևոտ է: Ռուսաստանից եկած զբոսաշրջիկը պետք է միշտ իմանա, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ միշտ կարելի է վերադառնալ», – ասել է Ալեն Սիմոնյանը՝ ռուս լրագրողին նույնպես հրավիրելով Հայաստան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP