Միխայիլ Սաակաշվիլի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

Միխայիլ Սաակաշվիլի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

09:25 08.02.2018

Երկու անգամ չեղարկվելուց հետո փետրվարի 7-ին տեղի ունեցավ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Նշենք, որ մինչ այս անհասկանալի պատճառներով Եղիշե Չարենցի տուն թանգարանը և «Նոյյան տապան» գրատունը, չնայած նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը, չեղյալ են հայտարարել գրքի շնորհանդեսը:

Գրքի թարգմանիչը Միքայել Նահապետյանն , որը շնորհանդեսի ժամանակ պատմեց, թե ինչու է որոշել այս հակասական քաղաքական գործչի գիրքը հայերեն թարգմանել:

Թարգմանիչը նախ պատմեց գիրքը թարգմանելու իր մոտիվացիայի մասին և նա նշեց, որ տարբեր կարծիքներ կան Սաակաշվիլիի մասին և նույնիսկ կարծում են, որ նա հակահայ է, և այս գիրքը թարգմանելը նույնպես հակահայկական մոտեցում է.

«Այս բոլոր մեղադրանքներին ես կարող եմ պատասխան տալ: Ես սա չեմ թարգմանել Սաակաշվիլիի համար և այս գործը չեմ արել անձնական համակրանք ունենալու համար: «Ուժերի զարթոնքը» թարգմանել եմ, քանի որ ես այստեղ տեսել եմ մի տեքստ, որը արժանի է մտածելու և քննադատելու համար: Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի տեսանկյունը, որը ներկայացված է Սաակաշվիլիի կողմից»,- ասաց Միքայել Նահապետյանը:

Թարգմանիչը նաև ասաց, որ այս գրքին պետք է քննադատաբար մոտենալ, քանի որ հակասական են կարծիքները այս գրքի բովանդակության վերաբերյալ: Այս ամենին զուգահեռ «Ուժերի զարթոնք» գրքի թարգմանիչը առաջարկեց գիրքը կարդալիս չանտեսել նաև այն փաստը, որ Վրաստանը մեր աչքերի առջև իրական փոփոխությունների է ենթարկվել, և այդ փոփոխությունները մտածելու տեղիք են տալիս:

«Ցանկանում եմ, որ հետագայում գրքի բովանդակության շուջ քննարկումներ կազմակերպենք և չխոսենք Սաակաշվիլիի մարդկային տեսակի մասին, այլ մեր հարևան երկրի քաղաքական գործընթացների մասին»,- իր խոսքը ամփոփեց գրքի թարգմանիչը:

 

Նշենք, որ գրքում ներկայացվում է Միխայիլ Սաակաշվիլիի 22 տարվա քաղաքական գործունեությունը: Գրքում Սաակաշվիլին մանրամասն  պատմել է  իր նախագահության տարիների մասին և առանձահատուկ ներկայացրել է Վրաստանում հիմնադրված նոր և արդարացված պետական համակարգը: Հեղինակը նաև առաձին գլխում խոսել է իր և Ուկրաինայի կապի մասին, ինչպես նաև  տալիս է մի շարք հարցերի պատասխաններ՝ կապված իր այժմյան քաղաքական գործունեության հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

16:49 19.06.2025

ԱՄԷԳ-ն հաստատել է Իրանում Խոնդաբի ռեակտորի վրա իրականացված հարվածը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ տեղեկատվություն ունի Իրանում Խոնդաբի ծանր ջրով աշխատող ռեակտորի վրա հարվածի մասին: Գործակալության տվյալների համաձայն՝ ռադիոլոգիական հետևանքներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԷՄԳ-ն գրել է X սոցիալական հարթակում: «ԱԷՄԳ-ն տեղեկատվություն ունի, որ հարված է հասցվել Խոնդաբի (նախկինում՝ Արաքի) ծանր ջրով աշխատող հետազոտական ​​ռեակտորին, որն այժմ կառուցվում է: Այն […] ...

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

16:40 19.06.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել մայթ և վրաերթի ենթարկել 73-ամյա Ռուզան Հ․-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. […] ...

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 19.06.2025

Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 20-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Ավան Առինջ 1-ին և 2-րդ միկրոշրջանների, Քուչակ թաղամասի, Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

16:22 19.06.2025

Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»

«Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտարարել է ակումբից հեռանալու մասին։ «Եկել է հրաժեշտ տալու ժամանակը։ Հեռանում եմ մի ակումբից, որտեղ խաղացել եմ 15 տարեկանից։ Միշտ հպարտությամբ եմ հանդես եկել «Էսպանյոլի» կազմում ու փորձել եմ առավելագույն օգուտ տալ ակումբին։ Բարդ որոշում եմ կայացրել ու չեմ խնդրում ընդունել այս որոշումը, բայց վստահեցնում եմ՝ սա ճիշտ որոշում է և՛ […] ...

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

16:16 19.06.2025

Ոստիկանության պետն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

ՆԳ նախարարության ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ։ Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանն ու Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզի քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների և մարզը սպասարկող պարեկային ծառայության ղեկավար կազմը։ Արամ Ղազարյանը ներկայացրել է ՆԳ […] ...

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

16:10 19.06.2025

Մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի ձևավորման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ՝ Վենետիկի ժամանակակից արվեստի 61-րդ միջազգային բիենալեում ազգային տաղավարի ձևավորման նպատակով։ Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները: Մրցույթն անցկացվում է […] ...

BACK_TO_TOP