14:42 06.10.2021
2021 թ. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն անցկացնում է ավանդական դարձած Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը:
Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը կրում է «Հայոց պետականություն. ինքնաճանաչում» խորագիրը և նվիրված է մեր պետականության անցյալին ու ներկային, դրանց իմաստավորմանն ու գնահատմանը, ապագայի մեր տեսլականին:
Մրցույթ-փառատոնին մասնակցում են 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհիվ օժտված հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կրթօջախներից, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները:
Այս տարի գրանցվել է ավելի քանի 230 մասնակից Հայաստանից, Արցախից և Սփյուռքի 9 երկրներից (Ռուսաստան, Իրան, Վրաստան, Արգենտինա, ԱՄՆ, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա)՝ դիմումներ ներկայացնելով պապիե-մաշեի, արծաթագործության, մանրանկարչության, թղթի քանդակի, կարպետագործության, լինոփորագրության, խճանկարի, ասեղնագործության և գեղանկարչության աշխատանքներ կատարելու համար:
Ըստ ընթացակարգի՝ երեխաները գրանցվելուց հետո մասնակցում են Գեղարվեստական ազգային կենտրոնի վարպետաց-դասերին, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում իրենց աշխատանքները: Ընտրված առավել հաջողվածները ներառվում են տեսահոլովակում: Առաջին փուլը հաղթահարած երեխաները կստանան մասնակցության վկայական:
Մասնակիցների գրանցմանը զուգընթաց՝ Գեղագիտության ազգային կենտրոնը մասնակիցների և նրանց մանկավարժների համար պատրաստել և տարածել է 10 ուսուցողական հոլովակներ՝ ներկայացնելով վերոնշյալ բնագավառները: Առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերվել է ասեղնագործության, արծաթագործության և թղթի քանդակի նկատմամբ:
Այժմ վարպետաց դասերի կազմակերպման փուլն է, որին կհաջորդի աշխատանքների հավաքագրումը: Փառատոնն անցկացվում է 2009 թ.-ից:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...