Սինգապուրցի գիտնականը նախազգուշացրել է նոր կորոնավիրուսի առաջացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Սինգապուրցի գիտնականը նախազգուշացրել է նոր կորոնավիրուսի առաջացման մասին

22:57 06.10.2021

Կորոնավիրուս Sars-CoV-2 կարող է փոխանցվել մարդուց կենդանիներին, այնուհետև մի շարք մուտացիաներից հետո կրկին անցնել մարդուն արդեն որպես նորագույն կորոնավիրուս Sars-CoV-3 և առաջացնել նոր համաճարակ, չորեքշաբթի օրը նախարարական հանդիպմանն ասել է ամերիկյան-սինգապուրյան բժշկական Duke-NU համալսարանի պրոֆեսոր Վան Լինֆան։

Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը, ինչպես պարզվել է, մարդուն է անցել չղջիկներից, որոնք տարածված են Ասիայում, ինչ-որ այլ կենդանու միջոցով, հանդիպման մասնակիցներին հիշեցրել է պրոֆեսորը: Նա նշել է, որ չղջիկներն ունեն յուրահատուկ իմունային համակարգ, որը թույլ է տալիս վիրուսներին բազմապատկվել և մուտացիա անել կենդանու օրգանիզմում, բայց թույլ չի տալիս հիվանդություններին զարգանալ:

«Կորոնավիրուսային վարակի՝ մարդուց կենդանուն անցնելու դեպքերը նույնպես հայտնի են, համաճարակի ընթացքում բազմիցս գրանցվել են դեպքեր, երբ ընտանի կենդանիները կորոնավիրուսով վարակվել են իրենց տերերից։ Դա կարող է տեղի ունենալ նաև այսպես. ասենք, Sars-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդը ուտելիքի մնացորդը թողնի ինչ-որ տեղ և չղջիկն այն ուտի», – ասել է Վան Լինֆան, որի խոսքը մեջբերում է Straits Times թերթը:

Այս դեպքում, ըստ նրա, կորոնավիրուսը կարող է ևս մեկ անգամ մուտացիա անել չղջիկի օրգանիզմում, ապա անցնել մեկ այլ կենդանու և մի քանի անգամ մուտացիա անել։ Այս կերպ ստացված նոր վիրուսներից մեկը կարող է հետագայում կրկին անցնել մարդու և առաջացնել համաճարակ՝ դառնալով Sars-CoV-3 նորագույն կորոնավիրուս:

«Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, ամերիկյան մայրցամաքում, որտեղ SARS-CoV-2 կորոնավիրուսը դեռևս տեղի չղջիկների օրգանիզմներում չկա, ինչպես դա տեղի է ունենում Ասիայում»,- հավելել է պրոֆեսորը:

Որպես ձևափոխված նորագույն կորոնավիրուսի նոր համաճարակին պատրաստվելու միջոց՝ Վան Լինֆան առաջարկել է մանրակրկիտ հետևել չղջիկների և այլ վայրի կենդանիների մոտ հայտնվող նոր վիրուսներին,  հետազոտություններ անել՝ նպատակ ունենալով բացահայտել այդպիսի վիրուսների՝ մարդուն անցնելու պոտենցիալը և մշակել մշտական դիտարկման ավելի հուսալի համակարգ աշխարհում վարակիչ հիվանդությունների բռնկումներին հետևելու համար, հաղորդում է Straits Times-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

11:23 04.07.2025

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:14 04.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

11:09 04.07.2025

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

11:00 04.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

10:52 04.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...

Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

10:45 04.07.2025

Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...

BACK_TO_TOP