13:00 08.10.2021
Թուրքիայում գործող KONDA հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու այդ երկրում ձերբակալված և կալանավորված քաղաքացիների էթնիկ ինքնությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Կետրոնն այդ ուսումնասիրությունն իրականացրել է մարդու իրավունքների ասոցիացիայի (İHD) պատվերով։
Թուրքիայում մարդու իրավունքների ասոցիացիայի համանախագահ Օզթուրք Թյուրքդողանը, հղում անելով հետազոտության արդյունքներին, հայտնել է, որ այդ երկրում ձերբակալված քաղաքացիների 58 տոկոսը կազմում են թուրքերը, 35 տոկոսը` քրդերը, իսկ մնացած 7 տոկոսն արաբներն են և այլ ազգության ներկայացուցիչներ։
Թյուրքդողանի հաղորդմամբ՝ Թուրքիայում կալանավորվածների թիվն այլ պատկեր ունի. 47 տոկոսը թուրքերն են, իսկ 39 տոկոսը քրդերը։
«Հաշվի առնելով այն, որ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության 17 տոկոսը, ուշագրավ է, որ քրդերը նախկինում ձերբակալվածների 35, իսկ կալանավորվածների 39 տոկոսն են կազմում։ Ուղղակի նայելով այս հետազոտությանը՝ քրդական հարցն ասում է՝ «ես գոյություն ունեմ»»,- ասել է Թյուրքդողանը։
19:14 23.06.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումըՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Վարշավայի «Լեգիայի» կազմում լեհական «Վիսլա Պլոցկի» ակումբի դեմ ընկերական խաղում գոլային փոխանցում է կատարել: 6-րդ րոպեին Բիչախչյանի փոխանցումից հետո Միգել Ալֆարելան հավասարեցրել է խաղի հաշիվը` 1-1։ «Լեգիան» պարտվել է 2-3 հաշվով: Սա «Լեգիայի» առաջին ընկերական խաղն էր նախամրցաշրջանային հավաքի ընթացքում։ Լեհաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին, […] ...
19:06 23.06.2025
Մերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն աճում է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի պատճառով. ԱրաղչիՄերձավոր Արևելքում էսկալացիայի մակարդակն օրեցօր ավելանում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու Իսրայելի և ԱՄՆ-ի որոշման պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ «Էսկալացիայի մակարդակը միայն աճում է ամեն օր այն պատճառով, որ նրանք որոշել են հարձակվել մեզ վրա, մեր օբյեկտների վրա, ոչ միայն Իսրայելի, այլև ամերիկացիների […] ...
18:56 23.06.2025
Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր և թմրանյութ են հայտնաբերելՀունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է տեղեկություն, որ Այգեշատ գյուղի բնակիչ 64-ամյա տղամարդն իր հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 20 բույս, նաև ապակյա տարաներ` լցված չորացրած կանեփանման զանգվածով: Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն […] ...
18:48 23.06.2025
Ապարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է. վարչապետԱպարանի Նժդեհի փողոցը հիմնանորոգված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:42 23.06.2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա ԳալաձեինՀունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև […] ...
18:35 23.06.2025
Սաբալենկայի անակնկալ պարտությունըԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան չի կարողացել դուրս գալ Բեռլինի WTA-500 կարգի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում բելառուս թենիսիստուհին 2-6, 4-6 հաշվով պարտվել է «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 2023թ. չեմպիոն Մարկետա Վոնդրոուշովային (Չեխիա, 164-րդ ռակետ)։ Վոնդրոուշովան եզրափակչում մրցել է Սինյույ Վանի (Չինաստան, 49-րդ ռակետ) հետ և հաղթել 7-6, 4-6, 6-2 հաշվով։ ...