23:21 08.02.2025
Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […]
23:02 08.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:54 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան […]
22:39 08.02.2025
«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […]
22:24 08.02.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […]
22:13 08.02.2025
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […]
21:52 08.02.2025
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:35 08.02.2025
Կիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։
21:18 08.02.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ թաղ. 1, 4, 5, 6, 10 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ և […]
03:56 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ չի բացառում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացումը։ «Դա հնարավոր է, այո, հնարավոր է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման անցկացման հավանականության մասին հարցին։ Թրամփը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջնորդի հետ միշտ «լավ հարաբերություններ» է ունեցել։ «Նախագահ Պուտինն […]
03:39 08.02.2025
Անգլիայի գավաթի չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լեսթերին»: Հանդիպումը կայացել է Մանչեսթերում՝ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Յունայթեդի հաղթական գոլերը խփել են Ջոշուա Զիրկզեն (68-րդ րոպե) և Հարի Մագուայերը (90+3): «Լեսթերի» կազմում գոլի հեղինակ է դարձել Բոբի Դեկորդովա-Ռեյդը (42): «Մանչեսթեր Յունայթեդի» հինգերորդ տուրի մրցակիցը կորոշվի ավելի […]
03:34 08.02.2025
Փետրվարի 7-ին, ժամը 22։56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քեթի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:47-ին, մարվել՝ փետրվարի 8-ին, […]
03:26 08.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացրել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի վրա ամերիկացի հարկատուների ծախսված գումարների դիմաց ամերիկյան կողմի համարժեք ակնկալիքների մասին: «Ինչպես գիտեք, Եվրոպան շատ ավելի քիչ գումար է ծախսում, քան մենք: Նրանց դա ավելի շատ է պետք, քան մեզ, ուստի մենք խնդրում ենք նրանց հավասարեցնել: Մենք նաև նաև խնդրում ենք նախագահ Զելենսկիին […]
02:57 08.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաջորդ շաբաթ կայցելի Գերմանիա, Բելգիա և Լեհաստան, ինչպես նաև կմասնակցի Բրյուսելում Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի հանդիպմանը։ Այս մասին նշվում է Պենտագոնի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը փետրվարի 10-ին կմեկնի Վաշինգտոնից՝ մեկշաբաթյա այցով Գերմանիա, Բելգիա և Լեհաստան: Գերմանիայից նախարար Հեգսեթը կմեկնի Բրյուսել՝ Բելգիա, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության […]
02:32 08.02.2025
Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Փարիզում՝ Պարկ դե Պրենս մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Պարի Սեն Ժերմենի» հաղթական գոլերը խփել են Վիտինյան (6-րդ րոպե), Խվիչա Կվարացխելիան (54) և Ուսման Դեմբելեն (դուբլ ՝ 57, 90): «Մոնակոյի» կազմում գոլի հեղինակ է դարձել […]
01:29 08.02.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտել է ԱՄՆ այցը և վերադարձել Հայաստան։ Ֆեյսբուքի իր էջում վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հասա Երևան»։
00:44 08.02.2025
Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ […]
00:29 08.02.2025
ԱՄՆ իշխանությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման 18 օրերի ընթացքում Մեքսիկա են արտաքսել մոտ 11 հազար միգրանտների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իր երկիրը հունվարի 20-ից ընդունել է 8425 մեքսիկացիների և 2539 այլ երկրների քաղաքացիների: Շեյնբաումը հավելել է, որ թռիչքներ են կազմակերպվում այլ երկրների քաղաքացիների հայրենադարձման համար։ […]
00:15 08.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:13 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է․ առաջացել են խցանումներ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։ […]
23:51 07.02.2025
Ջերմուկում ավարտվեց փետրվարի 1-ից 6-ը անցկացված Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շախմատի առաջնությունը: 9 խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Գագիկ Նավոյան՝ 9 միավոր (Երևան) 2-րդ տեղ՝ Վոլոդյա Թորոսյան՝ 7.5 միավոր (Շիրակ) 3-րդ տեղ՝ Մարկ Բասենցյան՝ 7 միավոր (Լոռի) Կանանց պայքարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Մարիամ Խաչատրյան՝ 8.5 […]
23:06 07.02.2025
Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ […]
22:33 07.02.2025
Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր […]
22:18 07.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
22:08 07.02.2025
Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ «Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,- նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու […]
21:53 07.02.2025
Փետրվարի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի (Ստուրտինգետ) արտաքին հարաբերությունների և պաշտպանության մշտական հանձնաժողովի՝ տարբեր կուսակցություններ ներկայացնող անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Նորդիկ-բալթյան խմբի երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկային, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած […]
21:35 07.02.2025
2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Այս մասին նշվում է ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են […]
21:28 07.02.2025
Փետրվարի 7-ին, ժամը 16:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում (մոտ 30 քմ): Հրդեհը մեկուսացվել է […]