TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+22.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

Ռուսաստանի և ԵՄ հարաբերությունների մակարդակը զրոյական է. Մեդվեդև

17:20 10.09.2019

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների մակարդակը զրոյական է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Իհարկե, մենք կարող ենք ապրել առանց այդ հարաբերությունների, հիմնվելով երկկողմ նախագծերի վրա, զարգացնելով հարաբերությունները բացառապես Սլովենիայի մեր ընկերների հետ, մեծ թվով այլ եվրոպական երկրների հետ, բայց սա նորմալ չէ»,- ասել է Ռուսաստանի վարչապետը: […]

̰
Ռուսաստանի նախագահը պարգևատրել է Արթուր Չիլինգարովին «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար»

16:29 10.09.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հայտնի ռուս գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը «Հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների համար» պարգևատրվել է 2-րդ աստիճանի շքանշանով: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Պարգևատրե՛լ Չիլինգարով Արթուր Նիկոլաևիչին՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման, խորհրդարանի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքային մեծ ներդրման համար»,- ասվում է նախագահի հրամանագրում: Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել […]

̰
Քիմ Քարդաշյանն անբուժելի հիվանդ է

15:55 10.09.2019

Ամերիկյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է անբուժելի հիվանդություն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր էպիզոդում Քիմը պատմել է իր խնդիրների մասին: Աստղը երկար ժամանակ բողոքում էր քրոնիկ հոգնածությունից, ձեռքերի թմրությունից և հոդերի այտուցվածությունից: Աստղի խոսքերով՝ մի անգամ առավոտյան նրա ձեռքերն այնքան էին թմրել, […]

̰
Քիմ Քարդաշյանը WCIT-2019-ի շրջանակում կայցելի Հայաստան

12:44 10.09.2019

WCIT-2019-ի կազմակերպիչներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաստատել են, որ ամերիկյան ռեալիթի-շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը մասնակցելու է WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող: WCIT 2019 այս տարի տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ը: Հայտնի է, որ WCIT-2019-ի ընթացքում Քիմ Քարդաշյան-Ուեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվեն, թե որքանով են […]

̰
Թրամփը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին

11:51 10.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտուտյան դեպքում պատրաստ է միանալ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ընթացող բանակցություններին: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Դրանք առավել հայտնի են «նորմանդական ձևաչափ» անունով: Դրանց նպատակն է վերջ տալ Ուկրաինայի արևելյան հատվածում ընթացող հակամարտությանը: «Կարծում եմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը […]

̰
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

11:46 10.09.2019

Հարավային Կորեայի զինված ուժերը պնդում են, որ Հյուսիսային Կորեան հերթական անգամ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Դրանք անցել են մոտ 330կմ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Առայժ չի նշվում, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, սակայն Հարավային Կորեայում ենթադրում են, որ Փհենյանը փորձարկել է կարճ հեռահարության նոր հրթիռներ: Վերջին կես […]

̰
Մեկնարկել է ռուս և ուկրաինացի դատապարտյալների փոխանակման գործընթացը

15:03 07.09.2019

«Россия» ջոկատի հատուկ ինքնաթիռը, որ ավելի վաղ դուրս է եկել Կիևից` Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դատապարտյալների փոխանակման շրջանակում, վայրէջք է կատարել Մոսկվայում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ուկրաինայի նախագան Վլադիմիր Զելենսկին էլ գնացել է Կիևի «Բորիսպոլ» օդանավակայան, որտեղ արդեն ընդունել է փոխանակման արդյունքում հայրենիք վերադարձածներին: Այս մասին էլ հայտնել է  tvrain.ru-ն: Ավելի վաղ հայտնել […]

̰
ԱՄՆ-ն 4 բալիստիկ հրթիռ է փորձարկել

13:20 07.09.2019

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ փորձարկել է 4 բալիստիկ հրթիռ: Դրանք եղել են առանց մարտագլխիկների: Այս մասին գրված է ամերիկյան ռազմածովային ուժերի պաշտոնական կայքում: Փորձարկումներն իրականացվել են Հարավային Կալիֆորնիայի մոտակայքում՝ «Նեբրասկա» միջուկային սուզանավից: Հայտնի է նաև, որ առաջին երկու հիթիռների փորձարկումը եղել է սեպտեմբերի 4-ին, մյուս երկուսինը՝ սեպտեմբերի 6-ին: Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ փորձարկումներն […]

̰
Հայաստանն օտարերկրացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով 8-րդ հորիզոնականում է

23:29 03.09.2019

ТурСтат տուրիստական պորտալը ներկայացրել է Ռուսաստան ներգնա տուրիզմի երկրների վարկանշային աղյուսակը՝ 2019 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում: Ըստ այդ ցուցակի՝ Հայաստանը տասնյակի մեջ է: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն: Համաձայն ТурСтат-ի տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը օտարերկրյա քաղաքացիների ներգնա տուրիստական ուղևորությունների քանակով՝ 260 հազար ուղևորությամբ զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Հայաստանից Ռուսաստան թռիչքների քանակը չի […]

̰
Լուկաշենկոն Զելենսկու պատճառով հեծանվով չի գնում աշխատանքի

22:38 03.09.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի գնում աշխատանքի հեծանվով, քանի որ այդպիսի խոստում է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Լուկաշենկոն այս մասին հայտարարել է Մինսկի դպրոցներից մեկում այցի ժամանակ: «Միշտ ցանկացել եմ նստել էլեկտրական մոտոցիկլ կամ հեծանիվ և գնալ աշխատանքի: Բայց ամեն ինչ Զելենսկին փչացրեց: Ուկրաինայի նախագահ […]

̰
Հրաշալի կլինի յուրացնել իտալական ֆուտբոլային փորձը. Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը

17:20 03.09.2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ից տեղափոխվել է իտալական «Ռոմա»: Մխիթարյանը երեկ ժամանել է Հռոմ և բուժզննում անցել, որից հետո մինչև 2020-ի հունիսի 30-ը նոր ակումբում վարձակալությամբ հանդես գալու պայմանագիր ստորագրել: Հայ ֆուտբոլիստը «Ռոմա» ակումբի կազմում կխաղա 77 համարի մարզաշապիկով: Ակումբի պաշտոնական էջը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի առաջին հարցազրույցը իտալական ակումբի ֆուտբոլիստի կարգավիճակում։ «Սա նոր […]

̰
Ուկրաինայի խորհրդարանը պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու որոշում է ընդունել

14:47 03.09.2019

Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]

̰
«Դորիան» փոթորկի զոհերի թիվը հասել է 5-ի

11:34 03.09.2019

Բահամյան կղզիներին պատուհասած «Դորիան» փոթորիկը շարունակում է ավերածություններ գործել: Վտանգավորության ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող փոթորիկն արդեն խլել է 5 մարդու կյանք: 21 մարդ էլ վիրավոր է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Փոթորկի հետևանքով վնասվել են հազարավոր տներ, մեքենաներ, արմատախիլ են եղել բազմաթիվ հաստաբուն ծառեր: Նշվում է, որ փոթորկի ուժգնությունը թուլացել է՝ […]

̰
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկն իր սրած քարով կոտրել է վանդակի ապակե պատնեշը

23:55 31.08.2019

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկը իր սրած քարով կոտրել է վանդակի ապակե պատնեշը: Այս մասին հայտնել է The Independent-ը: Կենդանաբանական այգու աշխատողների խոսքերով՝ այս կապիկը յուրահատուկ է: Նա խելացի է և գիտի՝ ինչպես օգտագործել գործիքները: Միջադեպից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները տարածքից հեռացրել են բոլոր քարերը: Monkey smashes glass barrier in its enclosure using a rock […]

̰
Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են

21:44 31.08.2019

Մեծ Բրիտանիայում շարունակվում են բողոքի ցույցերը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդարանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը դարձյալ ոտքի է հանել Լոնդոնի, Մանչեստրի, Լիդսի և մի շարք քաղաքների բնակիչներին: Այս մասին հայտնել է Guardian News-ը: Մարդիկ պաստառներով և դրոշներով դուրս են եկել փողոց ցույցի՝ քննադատելով Ջոնսոնին և Brexit-ը: Նրանք նաև վանկարկում են. «Ամոթ քեզ, Բորիս Ջոնսոն»: Ավելի վաղ […]

̰
Մառախուղի պատճառով Մոսկվայում առաջիկա օրերին հնարավոր է չվերթներ հետաձգվեն

21:30 31.08.2019

Մոսկվայում առաջիկա օրերին մառախուղը կարող է դառնալ ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ: Այս մասին RIA Novosti լրատվականին հայտնել էր “Фобос” եղանակային կանխատեսման աշխատակից Եվգենի Տիշկովեցը: «Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին գիշերը և լուսաբացին՝ ժամը 3-6-ը, թանձր մառախուղ կլինի, տեսանելիությունը՝ մեկ կիլոմետրից պակաս: Այնպես որ, թռիչքները կարող է դարձյալ չեղարկվեն»,- ասել է Տիշկովեցը: Ավելի վաղ աղբյուրը […]

̰
Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին. Թրամփ

17:23 31.08.2019

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային բանակցությունների հաջորդ փուլը կկայանա սեպտեմբերին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ Չինաստանի դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն իսկ տալիս են հստակ արդյունքներ: Թրամփի խոսքով՝ Չինաստանը հիմա ապրում է վերջին 61 տարվա վատագույն ժամանակահատվածում: Վաղվանից բարձրանում են Չինաստանից ներկրվող […]

̰
Հաքերները կոտրել են Twitter-ի հիմնադրի էջը

10:54 31.08.2019

Հաքերները կոտրել են ամերիկյան Twitter սոցիալական ցանցի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեք Դորսի թվիթերի էջը:  Այս մասին հայտնել է BBC-ն: Ընկերությունից հավելել են որ փորձում են պարզել, թե ինչ է կատարվել: https://twitter.com/TwitterComms/status/1167528672523210752 Հաքերները մոտ 15 րոպե շարունակ Դորսիի էջում հրապարակել են ռասիստական բնույթի թվիթեր, ինչպես նաև պայթյունի սպառնալիքներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դորսիի էջը կոտրել է […]

̰
Կրակոցներ ԱՄՆ Ալաբամա նահանգում. կա 10 վիրավոր

10:40 31.08.2019

ԱՄՆ Ալաբամա նահանգի մարզադաշտերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 10 դեռահաս: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցները եղել են ավագ դպրոցի թիմերի ֆուտբոլային հանդիպումից հետո: Իրավապահ մարմինները հայտարարել են, որ դեպքի առնչությամբ ձերբակալել են 2 հոգի:

̰
ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը

10:28 31.08.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգին սպառնում է «Դորիան» փոթորիկը: Միացյալ Նահանգների փոթորիկների ազգային կենտրոնի փոխանցմամբ՝ «Դորիան» փոթորիկը ստացել է վտանգավորության 4-րդ աստիճանը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նահանգում շարունակվում են նախապատրաստական աշխատանքները: Ֆլորիդայում հայտարարվել է արտակարգ դրություն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը: Այն […]

̰
Իսպանիայում մեկնարկել է լոլիկներով պայքարը՝ «Լա Տոմատինան»

18:09 28.08.2019

Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է լոլիկներով պայքարը՝ «Լա Տոմատինան»: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Լա Տոմատինան» իսպանական ազգային և մշակութային տոն է, որն ամեն տարի նշվում է օգոստոսի վերջին շաբաթում: Տոնի նախօրեին բեռնատար մեքենաները հարակից Էստրեմադուրա քաղաքից լոլիկներ են տեղափոխում Վալենսիայի Պլազա դել Պուեբլա կենտրոնական հրապարակ։ Համաձայն փառատոնի կանոնների՝ տոնը կարող է սկսվել միայն […]

̰
Պուտինն Էրդողանին պաղպաղակ է հյուրասիրել

21:29 27.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաղպաղակ է հյուրասիրել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ նրանք շրջում էին մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքի միջազգային օդանավակայանի MAKS 2019 միջազգային ավիացիոն և տիեզերական սրահում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մոտենալով պաղպաղակի վաճառքի կետին՝ երկու երկրների առաջնորդներն ընտրել են իրենց սիրելի համը: Այնուհետև Թուրքիայի նախագահը հարցրել է Պուտինին. «Կվճարե՞ք իմ […]

̰
Բրազիլիան հրաժարվում է G7-ի 22 միլիոն դոլար օգնությունից

12:19 27.08.2019

Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն: Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն: […]

̰
Թուրքիայում կամուրջ է փլուզվել․ կան տուժածներ

12:03 27.08.2019

Թուրքիայի հյուսիսային Թերմե քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Տեղի ունեցածի հետևանքով 2 անձինք ընկել է կամրջի տակով անցնող գետն ու ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փլուզման հետևանքով ավտոմեքենաներից մեկը նույնպես հայտնվել է գետում:

̰
Այսօր տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը

11:00 27.08.2019

Մերձմոսկովյան Ժուկովսկ քաղաքում այսօր կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կողմերը քննարկելու են սիրիական պատերազմի և ռուս- թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էրդողանի այցը համընկնում է Սիրիայի զինված ուժերի կողմից Իդլիբ նահանգում ապստամբների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու հետ: Այդտեղ Ռուսաստանը և Թուրքիան ապառազմականացված գոտիներ են ստեղծել: Ավելի վաղ Էրդողանը […]

̰
Տուսկը դեմ է, որ Ռուսաստանը միանա G7-ին, փոխարենն առաջարկում է Ուկրաինայի թեկնածությունը

22:50 24.08.2019

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ չի կարող համաձայնել Ռուսաստանի՝ կրկին G7-ին միանալու առաջարկի հետ: Տուսկը խորհուրդ է տվել հաջորդ գագաթնաժողովին հրավիրել Ուկրաինային: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեկ տարի առաջ Կանադայում նախագահ Թրամփն առաջարկեց Ռուսաստանին կրկին հրավիրել «Յոթնյակ»՝ բացահայտ հայտարարելով, որ Ղրիմի բռնակցումը մասամբ արդարացված է, և որ մենք […]

̰
Ականատեսները նկարահանել են «Շերեմետևո» օդանավակայանում տաքսիստների կռիվը

22:40 24.08.2019

Երեք տաքսիստներ ծեծկռտուք են սարքել «Շերեմետևո» օդանավակայանի ավտոկայանատեղիում: Այս մասին հայտնել է РЕН ТВ-ն: Տեղի ունեցածը նկարահանել և համացանցում տարածել են ականատեսները: Հրապարակված կադրերում երևում է, որ վարորդներից մեկը փորձում է դիմակայել երկու տղամարդու: Հարմարության համար նա նույնիսկ հանում է իր կոշիկները: Տեսանյութից դատելով՝ կռվի մասնակիցներից մեկի քիթը կոտրել են: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն:

̰
Ոչ ոքի թույլ չենք տա Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել․ Զարիֆ

21:35 24.08.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Նորվեգիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ քանի դեռ ինքը ողջ է, «ոչ ոքի թույլ չի տա իրանցիների Կասպից ծովից նույնիսկ մի կաթիլ խլել»: Այս մասին հայտնել է Fars News-ը: Զարիֆը նշել է, որ Իրանը պատերազմ և պատժամիջոցներ վերապրած երկիր է, որին վերջին 40 տարվա ընթացքում չի աջակցել ոչ […]

̰
Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը

20:06 24.08.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 27-ին կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը: Նախագահները պայմանավորվել են ջանքեր գործադրել ահաբեկչության վերացման ուղղությամբ:  

̰
Մակրոնը հանդիպում է ունեցել Թրամփի հետ

19:26 24.08.2019

Նախքան «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մեկնարկը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկկողմ հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Հանդիպմանը թարգմանիչներ ներկա չեն եղել: Երկու երկրների առաջնորդները շփվել են անգլերենով: Մինչ հանդիպման մեկնարկը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ պատրաստվում է իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել իրանական ճգնաժամը, Սիրիայում, Լիբիայում, […]

̰
BACK_TO_TOP