22:08 02.04.2025
Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , Pullman-ը, Movenpick-ը , Milano Firenze-ն և Novotel-ը։ Այս մասին հայտնել է Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։
«Մենք շատ ենք կարևորում այս բրենդների ներկայությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջոցառմանը, քանի որ նրանք իրենց գործունեությամբ արդեն իսկ նոր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան մշակույթ են բերում Հայաստան: Դա չի կարող դրական ազդեցություն չունենալ ամբողջ շուկայի վրա։ Այն նաև կարևոր ցուցիչ է Հայաստանի ներդրումային դաշտի գրավչության և կայունության։ Կարևոր է նաև, որ միջոցառմանը, Երևանից բացի, կլինեն պրոյեկտներ Հայաստանի ամենապահանջված տուրիստական վայրերից, ինչպիսիք են Մայլեռ Մաունթին ռեզորթը՝ Ապարանում, Movenpick և Novotel-ը՝ Ծաղկաձորում և Allure Residence-ը՝ Դիլիջանում»,- նշել է նա:
Վրույր Փենեսյանը վստահություն է հայտնել, որ Երևանի ամենագեղեցիկ շենքերը հետաքրքրություն կառաջացնեն Ռուսաստանի խստապահանջ հաճախորդների մոտ, որոնցից են ՝ Amanoo Sarin-ը, Skyline-ը, Ayvazovski-ն, Dalan technopark-ը, HEVN-ը, Ember-ը, Հին Երևան-ը, Amanoo Ivy -ն, Amiryan Residence-ը, InTown-ը, Ֆիրդուս 33 թաղամասի նորակառույցները, Shant Residence-ը և Argishti Residence-ը և մի շարք այլ շենքեր։
«Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանի ամենահայտնի ու բարձրակարգ Kulthome ճարտարապետադիզայներական ընկերությունը, որը բնակարանի գնորդներին կառաջարկի իր նախագծային և դիզայներական ծառայությունները՝ գնորդների համար էլ ավելի հարմար պայմաններ ստեղծելով»,- տեղեկացրեց նա:
Հայկական բանկերը միջոցառման շրջանակում կառաջարկեն իրենց հիփոթեքային վարկավորման հատուկ պայմանները: IDBank-ը կառաջարկի հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ նաև ոչ ռեզիդենտների համար` ավելի դյուրին դարձնելով Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը։
«Հայաստանը սպասում է ձեզ»,- եզրափակել է Վրույր Փենեսյանը։
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...