23:23 21.03.2025
Մարտի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք-Սարգսյանը իր վարած «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ Կոշ բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների, մի խումբ զինվորականների […]
23:16 21.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նոր էսկալացիա, պատասխանել է. «Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ […]
23:11 21.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում:
22:49 21.03.2025
Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 21.03.2025
Մարտի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկ Խ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 35-ամյա Արտյոմ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի […]
22:13 21.03.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում անդրադարձել ենք երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը: In phone call with #Russia’s FM Sergey Lavrov touched upon upcoming engagements in […]
21:54 21.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:47 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
21:28 21.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Դավթաշեն «Ձոր 2» թաղամաս, Դավթաշեն թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Հասրաթյան փ. 25/4, 25/6, 25/8 շենքեր, ՀԱ Բ-1 թաղ․ 3/1, 5/1, 6, […]
21:15 21.03.2025
Մարտի 21 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ […]
20:42 21.03.2025
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 21-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի կատարողականի հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2024 թվականին ավարտվեցին Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Ներկայացնելով արձանագրված արդյունքները՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է բարեփոխումների ընթացքին ու լավարկված աշխատանքներին։ Ոստիկանության ոլորտում իրականացված միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարը փաստել է, որ Պարեկային ծառայությունը […]
20:23 21.03.2025
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասի իրավիճակը: Մագդալենա Գրոնոն գրառում է արել «Հենց նոր Պրահայում ավարտվեցին երկօրյա ինտենսիվ հանդիպումները: Շնորհակալ եմ իմ չեխ գործընկերներին, մասնավորապես՝ արտգործնախարար Յան Լիպավսկուն՝ ջերմ ընդունելության և Հարավային Կովկասի վերաբերյալ մտքերի բաց […]
00:48 21.03.2025
Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […]
00:40 21.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:36 21.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Լոռու մարզում (բացի Սպիտակ քաղաքից), Ամասիայի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է […]
00:27 21.03.2025
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը դուրս եկավ օղակների վարժության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից: Դավթյանը վաստակել է 14․000 միավոր։ Մրցաշարին հենացատկում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Աշխարհի գավաթի […]
00:19 21.03.2025
Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գորիս քաղաքից Տեղ գյուղ տանող ավտոճանապարհի 1 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Սլավիկ Վ․-ի վարած «Լադա» մակիշի ավտոմեքենան և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Էդգար Ա․-ի վարած «Shacman» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Լադա»-ի վարորդ Սլավիկ Վ․-ն մարմնական վնասվածքներով […]
00:13 21.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: «ՀՀ Ազգային ժողովի Վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար, Վեհաժողովի հարգելի՛ գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, Ինձ համար պատիվ է խոսել այս դահլիճում, որն ավելի քան յոթ տասնամյակ աշխատել է համընդհանուր արժեքային համակարգի շուրջ Եվրոպան միավորելու ուղղությամբ՝ ոգեշնչված մարդու արժանապատվության […]
23:59 20.03.2025
Շվեյցարիայի Սանկտ Մորից քաղաքում ընթացող Սնոուբորդի մեծահասակների աշխարհի առաջնությունում իր մրցելույթները սկսեց ՀՀ հավաքականի առաջատար Նորիկ Թադևոսյանը (մարզիչ` Արման Ավետիսյան): Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Այսօր նա մրցեց զուգահեռ հսկա ոլորավայրէջք մրցաձևում և 58 մասնակիցների շարքում 53-րդն էր: Նորիկ Թադևոսյանի մեկնարկը պատմական է Հայաստանի համար, քանի որ նա առաջին հայ մարզիկն է, ով […]
23:47 20.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակի «Ապրանքային հայտարարագիր» համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգաբերելու և համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության […]
23:39 20.03.2025
Վարազդատ Հարոյանը Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի մրցավեճում հոբելյանական՝ 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Դա 4-րդ ցուցանիշն է Սարգիս Հովսեփյանից, (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանից (95) և Ռոման Բերեզովսկուց (94) հետո:
23:30 20.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։ Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը կայուն զարգանում է։ Կարևորվել […]
23:19 20.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների ոլորտում և հեղեղներից հետո հետաղետային իրավիճակում համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024թ մայիսին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների արդյունքում տուժած ենթակառուցվածքների վերականգնման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել է Շվեյցարիայի […]
22:58 20.03.2025
ՀՀ ԱԳՆ հրապարակել է նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. «Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և […]
22:36 20.03.2025
Մարտի 12-ին տեղի ունեցավ Բելգիայի հայերի կոմիտեի տարեկան գալա ընթրիքը, որին ներկա էին Անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Քուիթնին, Միջին դասի, անկախ ձեռնարկատերերի և փոքր և միջին բիզնեսի նախարար Էլեոնորա Սիմոնեն, Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների փոխնախագահ Միշել դը Մաղդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում […]
22:27 20.03.2025
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
22:06 20.03.2025
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը հետևում ենք գործընկերոջս՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ»։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ: