TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC
Անահիտ Հակոբյան

Անահիտ Հակոբյան

SHANTNEWS

22:00 20.03.2025

̰
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև

21:49 20.03.2025

Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման […]

̰
ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչը պատրաստ է խորհրդակցել Երևանի և Բաքվի հետ. Զախարովա

21:44 20.03.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Անատոլևիչ Խովաևը պատրաստ է գալ տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:35 20.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

21:28 20.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները

21:19 20.03.2025

Մարտի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի Օրսե և Օրանժերի թանգարանների նախագահ Սիլվեն Ամիկին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը և նախագահ Ամիկը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները՝ շեշտադրելով հատկապես հայկական և ֆրանսիական իմպրեսիոնիստական հարուստ ժառանգության համատեղ ցուցադրման հնարավորությունները։

̰
Դավիթ Խուդաթյանը գործընկերոջ՝  Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում են Ազգերի լիգայի Հայաստան – Վրաստան ֆուտբոլային խաղին

21:08 20.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ գործընկերոջ՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ Երևանում հետևում են Ազգերի լիգայի Հայաստան ֊ Վրաստան ֆուտբոլային խաղին։ Նախարարը գրառմանը կից հրապարակել է լուսանկար մարզադաշտից:

̰
Պաշտպանը դատապարտում է էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով տարածվող՝ ատելություն հրահրելուն ուղղված խոսույթը

20:56 20.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։ Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։ Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, […]

̰
Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին

20:45 20.03.2025

Ի պատասխան Ռուսաստանի հարցման՝ Հայաստանը հայտնել է, որ որ ԱՄՆ-ի ռազմական տեխնիկան հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին:  Նախնական բացատրությամբ մեզ տեղեկացրել են, որ Վաշինգռոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել: […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:27 20.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17։00 Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովայի փ. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի […]

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը

20:16 20.03.2025

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին […]

̰
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025-ի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում

00:59 20.03.2025

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր և համապատասխանաբար գտնվում են 2-րդ և 3-րդ հորիզինականներում: Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Արամ Հակոբյանը ունեն 4 միավոր և նույնպես գնտվում են առաջատարների շարքում: Հաջորդ խաղափուլը […]

̰
Տեղի ունեցավ Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը. Փաշինյան

00:55 20.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: «Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Թրամփն ու Զելենսկին քննարկել են ուկրաինական ատոմակայանները ԱՄՆ-ի տնօրինությանը հանձնելու հնարավորությունը

00:47 20.03.2025

ԱՄՆ-ը կարող է օգնել Ուկրաինային իր ատոմակայանների շահագործման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի համատեղ հայտարարության մեջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո։ «Նախագահ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարման և ատոմակայանների հարցերը: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է զգալի […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

00:38 20.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

̰
Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ

00:30 20.03.2025

Նախորդ տարի Երևանում անցկացվել է ավելի քան 29.000 մետր երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել՝ 1500 մետրը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ոռոգման ցանցի բարելավումներով պայմանավորված՝ ընդլայնվել են կանաչապատ գոտիները: Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի՝ 2025 թվականին նախատեսված ծրագրերի շարքում տեղ են գտել մայր ջրագծերի կառուցման, հները նորերով փոխարինելու և վերազինելու աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

00:22 20.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի տարածաշրջաններում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք […]

̰
Արտաշատում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-ն

00:13 20.03.2025

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են […]

̰
Երևանի թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման

00:04 20.03.2025

Երևանի մանկապարտեզներում մի շարք ուղղություններով աշխատանքներ են իրականացվում՝ ստեղծելով հարմարավետ միջավայր մեր փոքրիկների համար։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թիվ 63 մանկապարտեզի բակը, ինչպես նաև այլ բակեր, շուտով կհանձնվեն շահագործման։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Խաղաղության համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար. Վելդկամպը՝ Բայրամովին

23:56 19.03.2025

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը X-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Հայաստան կատարած այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ես ողջունել եմ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը և ընդգծել եմ հաջորդ քայլերի կարևորությունը ստորագրման ճանապարհին: Այս համաձայնագիրը վճռորոշ նշանակություն ունի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- գրել է նախարարը։ Նիդերլանդների ԱԳ նախարար […]

̰
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ը

23:44 19.03.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 8-14-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Արարատ քաղաքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Գյումրի քաղաքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Հրազդան քաղաքում՝ մարտի 9-ին, 10-ին և 14-ին։ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե […]

̰
Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի. Միրզոյան

23:33 19.03.2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: «Հարգելի՛ նախարար Վիեյրա, Նախևառաջ, ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել հրավերի և այս այցի ընթացքում իմ պատվիրակությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Մենք բարձր ենք գնահատում թե՛ Բրազիլի, թե՛ Ձեր անձնական հետաքրքրությունը՝ Հայաստանի հետ […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը

23:16 19.03.2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 12-18-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 12-ին, 14-ին և 17-ին, Արաբկիրում՝ մարտի 13-ին, 16-ին և 18-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ մարտի 13-ին Ծծմբի երկօքսիդի պարունակությունը […]

̰
Արարատի մարզում «Toyota Corolla»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր

23:10 19.03.2025

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մասնակցել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին

22:58 19.03.2025

ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […]

̰
Կասկադն ավարտուն տեսք կունենա. Ավինյան

22:44 19.03.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը:

̰
Թեհրանի «Ազադի» աշտարակը, լուսավորվել է այդ թվում՝ ՀՀ պետական դրոշով

22:29 19.03.2025

Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշով։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Աշտարակի վրա ներկայացվել է նաև նոուրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ

22:20 19.03.2025

Մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21,5 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր ապառաժ քարերին բախվելով, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում՝ քարերի վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ողևորը տեղափոխվել […]

̰
SHANTNEWS

22:00 19.03.2025

̰
Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen ID6»-ը գլխիվայր շրջվել է

21:47 19.03.2025

Մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Պ.-ն իր վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, […]

̰
BACK_TO_TOP