21:17 19.03.2025
Բրազիլիայում Արարատ Միրզոյանն ու Մաուրո Վիեյրան ստորագրել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բրազիլի Ռիո Բրանկո ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիրը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
21:12 19.03.2025
Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։
20:54 19.03.2025
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների […]
20:52 19.03.2025
Իռլանդիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար: «Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը: Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրի համար ապահովել ավելի լավ ապագա»,- նշվում է հայտարարության մեջ: Ireland welcomes the progress made by 🇦🇲and 🇦🇿 […]
20:44 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանում, Ճամբարակ, Սևան և Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
20:28 19.03.2025
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները: Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ […]
20:22 19.03.2025
Իսրայելի զինվորականները վերսկսել են ցամաքային գործողությունները Գազայի հատվածում և վերականգնել հսկողությունը անկլավի կենտրոնական հատվածում գտնվող Նեցարիմ միջանցքի նկատմամբ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ուժերը սկսել են ցամաքային թիրախային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածներում՝ նպատակ ունենալով ընդլայնել անվտանգության գոտին և ստեղծել մասնակի բուֆեր Գազայի հատվածի հյուսիսում և […]
20:16 19.03.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11։00-17:00 Թումանյան փ. 11, 11ա շենքեր, Նալբանդյան փ. 90, 96, 98 շենքեր, Վարդանաց փ. 5Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային պող․ 3 շենք, […]
00:43 19.03.2025
Մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Լեոնիդ Ազգալդյան (նախկին Լենինգրադյան) փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ցուցանակին, ապա՝ բետոնե հատվածին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Վթարի […]
00:35 19.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
00:29 19.03.2025
Տեխնիկական միջոցների տիրապետում, ղեկի հմուտ կառավարում, էքստրեմալ իրավիճակներից դուրս գալու ունակություն։ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայողները կատարելագործում են մեքենա վարելու հմտությունները: Այդ համատեքստում պարեկային ծառայողների համար անցկացվել են վարժանքներ. ՆԳՆ կրթահամալիրում ստացած գիտելիքները ժամանակ առ ժամանակ կատարելագործելու կարիք է լինում։ Դասընթացավար Էդուարդ Եղյանը նշում է, որ Պարեկային ծառայության հետ համագործակցում են 2021 թվականից. սովորեցնում են […]
00:21 19.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
00:15 19.03.2025
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր: Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր: 5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: […]
00:07 19.03.2025
Մարտի 18-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Ռաիսինա երկխոսության 2025» միջազգային 10-րդ համաժողովի հայկական պատվիրակների հանդիպումը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպան Վահագն Աֆյանը, ողջունելով տարբեր փորձագիտական, վերլուծական և գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներին, հակիրճ ներկայացրել է հայ-հնդկական հարաբերությունների վերջին շրջանի […]
23:56 18.03.2025
Ամառային տարեշրջանին ընդառաջ՝ Երևանի կենդանաբանական այգին հնարավորն անում է, որ այցելուներն իրենց սիրելի կենդանիներին արդեն նոր պայմաններում տեսնեն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են […]
23:45 18.03.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հաջորդ շաբաթ՝ մարտի 25-ին սպասվող երկու իրադարձություն արժի նկատել բազմաթիվ այլ իրադարձությունների շարքում։ «Հայաստանը առանձին տաղավարով կմասնակցի Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակում հատկապես մեծ անդրադարձ կարվի Ավետիք Իսահակյանին, որի 150-ամյակը լրանում է այս տարի։ Լայպցիգում գտնվող այն տանը, որտեղ համալսարանում սովորելու տարիներին բնակվել է […]
23:34 18.03.2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր […]
23:22 18.03.2025
Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ […]
23:06 18.03.2025
Մարտի 18-ին «Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսպանիայի Թագավորության Արտաքին գործերի, ԵՄ և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարաբերությունների գծով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոյի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […]
22:48 18.03.2025
Հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների նպատակը քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելն է։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Մարտի 20-ին՝ ժամը 11.30-15.30, միաժամանակ ծառայություններ կմատուցվեն Գեղարքունիքի մարզի […]
22:40 18.03.2025
Մարտի 18-ն աշխարհում նշվում է Թափոնների Վերամշակման Օրը, որը հիշեցնում է մեզ, որ մեր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքում են։ Մենք բոլորս կարող ենք բարելավել բնապահպանական իրավիճակը՝ սկսելով առօրյա շատ պարզ քայլերից։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Վերամշակման կարևորությունը Վերամշակելը ոչ միայն նվազեցնում է թափոնների քանակը, այլև վերամշակվող նյութերն օգնում են […]
21:56 18.03.2025
Մարտի 18-ին ժամը 21։35-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը:
21:43 18.03.2025
Հեռախոսով բանակցություններ են վարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները: Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը շարունակել են մտքերի մանրամասն և անկեղծ փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ ռազմական գործողությունների և մարդկային կորուստների դադարեցման վեհ նպատակին հասնելու ցանկության համար։ Այս մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատելով իր հիմնարար […]
21:17 18.03.2025
Մարտի 18-ին, ժամը 12:29-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովտուն գյուղի 2-րդ փողոցում այրվում են անասնագոմ և կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում (մոտ 240 քմ)։ Հրդեհը […]
21:06 18.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս […]
00:59 18.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։