Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի պատվիրակությանը

16:49 03.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի առաջին նախագահ Պիետրո Կուրցիոյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահը մասնավորապես նշել է.

«Ինձ համար շատ գնահատելի է, որ սա Ձեր անձնական նախաձեռնությունն է՝ այցելել Հայաստան և, իհարկե, Ձեր երկարաժամկետ փորձով կիսվել Ձեր կոլեգաների հետ: Մեր պետության համար այս վճռորոշ ժամանակաշրջանում արդարադատության և դատական համակարգի բարեփոխումների իրականացումն իրենց տեղն ունեն: Չնայած որ մեր ամբողջ պետական համակարգը՝ սկսած վարչապետից վերջացրած մեր քաղաքացիներով, մտահոգված են վերջին իրադարձություններով՝ ես նկատի ունեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքին, բայց բոլոր դեպքերում այն կարևորագույն խնդիրները, որ մենք պետք է լուծենք, դրանք օրակարգում են և դրանցից ամենակարևորը դատական համակարգի բարեփոխումներն են»:

Պիետրո Կուցիոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ սա իր առաջին արտերկրյա այցն է նոր պաշտոնում նշանակվելուց ի վեր: Նա մասնավորապես շեշտել է, որ Հայաստանը այցելությունը պատահական չէ և իրենք ցանկանում էին հարաբերվել և համեմատվել մի երկրի հետ, որի հանդեպ մեծ հարգանք, հիացմունք և բարեկամություն են զգում:

«Մենք այս օրերին հասցրեցինք ծանոթանալ հայկական մշակույթին ու քաղաքակրթական հինավուրց արժեքներին, մենք, այցելեցին Ցեղասպանության և հուշահամալիր և տպավորված ենք համալիրի զուսպ ճարտարապետությունից, մենք շատ զգացված ենք Հայաստանում մեզ ցուցաբերված ընդունելությունից, որը լիովին համահունչ էր մեր սպասումներին»,- նշել է Կուրցիոն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանում շարունակական ընթացքի մեջ գտնվող արդարադատության համակարգի բարեփոխումներին և վերջիններիս շրջանակում՝ Եվրամիության հետ համատեղ իրականացվող ծրագրերին:

Նախագահը առանձնահատուկ ընդգծել է Իտալիայի հետ փորձի փոխանակման կարևորությունը՝ ինչպես պետական ինստիտուտներում կոռուպցիայի դեմ պայքարի, այնպես էլ ժողովրդավարական ինստիտուտների ու անկախ դատական համակարգի կայացման տեսանկյուններից: Երկուստեք շեշտվել է, որ ժողովրդավարական ինստիտուտների կայացումն ու ժողովրդավարական սկզբունքները, որոնք որդեգրել են հայաստանյան իշխանությունները, այլընտրանք չունեն:

Հանդիպման ավարտին Պիետրո Կուրցիոն նշել է, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային կփոխանցի իրենց այցելության դրական արդյունքներն ու ջերմ ընդունելության տպավորությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP