TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+23.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Չարլզ Երրորդը խոստացել է հետևել Եղիսաբեթ Երկրորդի օրինակին

15:58 10.09.2022

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նոր միապետ Չարլզ Երրորդը ելույթ է ունեցել ի հիշատակ Եղիզաբեթ Երկրորդ թագուհու՝ խոստանալով հետևել նրա օրինակին: «Ես խորապես գիտակցում եմ ինքնիշխանի այս մեծ ժառանգությունը և պարտականություններն ու կարևոր պատասխանատվությունը, որոնք այժմ անցել են ինձ: Այս պատասխանատվությունը ստանձնելով՝ ես կձգտեմ հետևել Եղիսաբեթ Երկրորդի այս ոգեշնչող օրինակին, որը փոխանցվել է […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիայի Արլինգտոն զինվորական պանթեոն

15:36 10.09.2022

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

̰
Պուտինը շնորհավորել է Չարլզ III-ին բրիտանական գահին բարձրանալու առթիվ

15:08 10.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Չարլզ III-ին՝ բրիտանական գահին բարձրանալու առթիվ և մաղթել հաջողություններ, քաջառողջություն և ամենայն բարիք։ «Ձերդ մեծություն, ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները գահ բարձրանալու առթիվ: Մաղթում եմ Ձերդ մեծությանը հաջողություններ, քաջառողջություն և ամենայն բարիք»,- ասված է ուղերձում։

̰
Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

14:42 10.09.2022

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունն ինձ պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին […]

̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

14:20 10.09.2022

Սեպտեմբերի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ալեքսանդր Ռ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 28-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ԲՀ քրեական օրենսգրքի 211-րդ և 435-րդ հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
Չարլզ Երրորդը պաշտոնապես հռչակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ

13:57 10.09.2022

Գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է euronews-ը: Սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Թագուհու մահվան կապակցությամբ Մեծ Բրիտանիայում տասնօրյա սուգ է հայտարարվել, իջեցվել են Բուքինգհեմյան պալատի ու երկրով մեկ ծածանվող […]

̰
Ճապոնիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել

13:41 10.09.2022

Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, հայտնում է NHK-ն։ Ինքնաթիռը կործանվել է գետի ափին, որտեղ բնակելի շենքեր չկան։ Ինքնաթիռում եղել է մեկ օդաչու, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի հետևանքով տեղի բնակիչներից ոչ ոք չի տուժել։

̰
Սեպտեմբերի 8-10-ը Հայաստանում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարները

13:32 10.09.2022

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: […]

̰
ԱԱՏՄ անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք

13:21 10.09.2022

Կարևորելով ճգնաժամային իրավիճակներում ԱԱՏՄ անձնակազմի կողմից քաղաքացիական պատշտպանության հմուտ ներգրավվածությունը և այդ նպատակին՝ գիտելիքների ու հմտությունների անընդհատ կատարելագործումը, Տեսչական մարմնի Զորահավաքային բաժնի նախաձեռնությամբ, անձնակազմի համար կազմակերպվել է հրաձգության պարապմունքների շարք։ Հրաձգության առաջին փուլին մասնակցում էին Տեսչական մարմնի ղեկավար անձնակազմը, առանձին մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, տեսուչներ և մասնագետներ։ Փորձառու հրահանգիչներն անձնակազմին ներկայացրեցին մարտական ատրճանակի կառուցվածքը, մարտական զենքից […]

̰
Կամերային թատրոնը նշում է 50-ամյակը

19:30 09.09.2022

Կամարային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակները: Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով: Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կամերային թատրոնում (Մաշտոցի 58 հասցեում) տեղի կունենա տոնական միջոցառում, որը կմեկնարկի մամուլի […]

̰
ԿԳՄՍ նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները լանդշաֆտի վերաբերյալ գրքույկներ են փոխանցել մարզերի դպրոցներին

19:26 09.09.2022

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հրավերով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է լանդշաֆտի վերաբերյալ գրքույկի՝ ՀՀ դպրոցներին տրամադրելու միջոցառմանը: Այդ նպատակով միջոցառմանը ներկա էին հանրապետության բոլոր մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից հրավիրված ներկայացուցիչներ: Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի կրթական բաղադրիչի շրջանակում «Բնապահպանական կրթական գործողություններ տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկը հայերեն տարբերակով մշակել են Քաղաքաշինության […]

̰
Արմավիր համայնքի ղեկավարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

19:20 09.09.2022

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: «Հանդիպման ընթացքում կարևորեցի Ճապոնիայի դեսպանի այցը Արմավիր քաղաք, շնորհակալություն հայտնեցի Ճապոնիայի կառավարությանը դրամաշնորհային ծրագրով Արմավիր համայնքում աղբի տեսակավորման ծրագիր իրականացնելու և համայնքին ավելի քան 80.000 եվրո արժողությամբ աղբարկղեր տրամադրելու համար: Դեսպան Մասանորին իր խոսքում կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունը նաև համայնքային մակարդակում` մասնավորապես Արմավիր […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ

19:11 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետը ցավակցական նամակում նշել է, որ երկարամյա գահակալության ընթացքում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը Միացյալ Թագավորությանը […]

̰
Անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» Վայոց ձորի մարզի դպրոցականների և մեծահասակների խճուղավազքի սիրողական մրցաշարը

19:00 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզում անցկացվեց «ՀՀ Վարչապետի գավաթ» Վայոց ձորի մարզի դպրոցականների և մեծահասակների խճուղավազքի սիրողական մրցաշարը, որին մասնակցում էին 14-ից 63 տարեկան ավելի քան 97 մասնակից մարզի տարբեր համայնքներից, տեղեկացնում են մարզպետարանից: Տարիքային երեք փուլերով անցկացվող մրցաշարում հաղթող ճանաչված մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրերով և հնարավորություն ստացան մասնակցել սեպտեմբերի 20-ին […]

̰
Երևանի թիվ 170 ավագ դպրոցն անվանակոչվել է ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անվամբ

18:50 09.09.2022

Երևանի թիվ 170 ավագ դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի անունը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, հայազգի […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 1-7-ը

18:41 09.09.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 1-7-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, 4-7-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 1-ին, 3-ին, 4-ին, 6-ին, 7-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին, […]

̰
Այսօր կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը. ՍԱՏՄ

18:29 09.09.2022

Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 49 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 245,4 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ✅Արագածոտն – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին

18:20 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ի շահ մեր երկրների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրենին

18:06 09.09.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին: Կողմերը քննարկել են Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության օրակարգն ու զարգացման ուղիները: Ընդգծվել է, որ IRI-ի հետ Ազգային ժողովի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել են վերապատրաստման մի շարք դասընթացներ ամենատարբեր ոլորտներում, կլոր-սեղաններ, լսումներ: Անդրադառնալով առաջիկա […]

̰
SHANTNEWS

18:00 09.09.2022

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

17:55 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է «Starmus VI» փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է. […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

17:44 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որն […]

̰
Լոռու պարեկները ապօրինի ծառահատումների մի քանի դեպք են բացահայտել

17:37 09.09.2022

Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։ Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ […]

̰
«Հայաստան» խմբակցության հայտարարությունը խորհրդարանական գործունեության վերաբերյալ

17:31 09.09.2022

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝ – Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, – օրվա իշխանությունների պաշտոնանկությունը – երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։ Ի հավելումն նշվածի՝ ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն […]

̰
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը

17:25 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց: […]

̰
Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:14 09.09.2022

Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մեծ Թաղերի ղեկավարը մեղավոր է ճանաչվել համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

17:09 09.09.2022

Արցախի դատախազությունից հայտնում են, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. սեպտեմբերի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես […]

̰
«Հայանտառ»-ի նախկին տնօրենի կողմից չարաշահումներ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

18:30 08.09.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական […]

̰
Առաջարկվում է ՇՄԶ նվազագույն անհրաժեշտ կրեդիտների ապահովման ժամանակահատվածում պահպանել բուժաշխատողների աշխատատեղը և աշխատավարձը

18:25 08.09.2022

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է: ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հեղինակներն առաջարկում են […]

̰
Արցախի խորհրդարանում հյուրընկալել են բարերար Ռուբեն Վարդանյանին

18:18 08.09.2022

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։ Իր […]

̰
BACK_TO_TOP