18:10 08.09.2022
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում, քանի […]
17:55 08.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին: «Քրեական գործեր են հարուցվում, քննվում են: Եվ իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, […]
17:44 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Սթիվեն Նիքսն անդրադարձ […]
17:33 08.09.2022
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 46 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 365,2 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅ Երևան – ստուգվել է 7 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել ❌Արագածոտն – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել […]
17:11 08.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք բոլոր հանքերն են հանձնված, թե կան այնպիսիները, որոնց տենդերին կարելի է մասնակցել: «Հայաստանում կան […]
17:00 08.09.2022
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020 թ․ պատերազմը և մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից՝ խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Մարդու իրավունքների […]
16:54 08.09.2022
2022 թվականին տեղի ունեցած «Ինֆորմատիկա» և «Աստղագիտություն» առարկաների դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և եզրափակիչ փուլերի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաների մասնակից և եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների կազմը: Ըստ այդմ՝ անվանական կրթաթոշակ կտրամադրվի 5 բրոնզե մեդալակիրների, ինչպես նաև […]
16:46 08.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել անվանի երաժիշտ և դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին և մասնակցել նրա 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախագահ Խաչատուրյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, Օհան Դուրյանի հարազատների և ընկերների հետ ծաղիկներ է խոնարհել մաեստրոյի շիրիմին: Նախագահ Խաչատուրյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Ուզում եմ բոլորիս շնորհավորել այսօրվա կապակցությամբ, […]
16:37 08.09.2022
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Կարող եք համոզված լինել, որ այդ հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում՝ և ՌԴ-ի հետ մեր շփումներում, և մնացած գործընկերների հետ շփումներում, […]
16:30 08.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրության (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք) առանձին գործառույթի՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների, կասեցումը: Կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ այդ արտադրատեսակները համապատասխանում են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
16:24 08.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին` պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք: Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում` ժամը 01:20-ի սահմաններում, կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և ստուգման ընթացքում պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում: […]
16:14 08.09.2022
Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այս առիթով թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության […]
16:08 08.09.2022
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Արդյունքում՝ վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ, որում առկա է եղել 0.57 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
18:30 07.09.2022
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու և լրացնելու, ինչպես նաև դրանք ուժը կորցրած ճանաչելու լիազորությունները պատվիրակել համայնքների ղեկավարներին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Կառավարության հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում […]
18:26 07.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո սեպտեմբերի 6-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կայացել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Բացման շրջանակում փառատոնի մասնակից երեխաներն ու պատանիները ներկայացել […]
18:20 07.09.2022
Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովվում է ոստիկանության կողմից։ Հայտնի է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես և տրանսպորտային միջոցների շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված իրավախախտումները հիմնականում նախատեսում են վարչական պատասխանատվություն։ Այսինքն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Բայց որոշ իրավախախտումներ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, […]
18:14 07.09.2022
Ավարտվել է Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի նորոգումը, տեղեկացնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: «Շինաշխատանքների շրջանակում կատարվել են հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի, հենապատի կառուցում, առկա հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։ Ավարտական աշխատանքների ընդունող հանձնաժողովը դիտարկել է կատարված աշխատանքները։ Արթիկի Սպանդարյան փողոցը նորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»։
18:10 07.09.2022
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի […]
17:57 07.09.2022
Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով վարչական պատասխանատվություն է նախատեսվում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված պարտադիր և այլ վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բանկային հաշիվ չբացելու համար: Օրենքի նախագիծը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական […]
17:46 07.09.2022
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի պատանիների (14-18 տարեկան) առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես կգան մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Մեր թիմի կազմում ընդգրկված են Բենիկ Աղասարովը, Ռուդոլֆ Փաշիկյանը, Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Ալեքս Սահակյանը, Մամիկոն […]
17:40 07.09.2022
Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը` կառավարությունը նախատեսում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել նաև ՀՀ ոստիկանությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Այդ նպատակին է ուղղված […]
17:32 07.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արագածավան բնակավայրի բնակչի սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Իջևանի բժշկական կենտրոնից 2022թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Բերքաբեր բնակավայրում գտնվող լճի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]
17:21 07.09.2022
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 42 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 9-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 285,7 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅ Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել, ❌ Արագածոտն – ստուգվել է 1 կազմակերպություն, […]
17:14 07.09.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Կարևորում եմ աշխարհում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով առաջատար և ծանրակշիռ երկրներից մեկի՝ Բրազիլիայի հետ բազմաշերտ հարաբերությունների առավել զարգացումը և ընդլայնումը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք երկկողմ օրակարգը՝ ուրվագծելով հետագա […]
17:07 07.09.2022
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպայի Բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) դրամաշնորհ՝ ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» համատեղ դաշտային վարժանք անցկացնելու համար: Սեպտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է ծրագրի առաջին պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցելու են […]
21:48 06.09.2022
Գերմանիայի Կառլսրուէ քաղաքում գումարուող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովը Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին ընտրել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները: «Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 եւ 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։ Արդարեւ, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաեւ միջ-եկեղեցական շարժումին նոր մղում […]
21:42 06.09.2022
Նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման ներառականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություններ է առաջարկել «Կրթության մասին» օրենքում: Առաջարկվող լրացումները Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ քննարկվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի […]