14:52 16.07.2022
Կամչատկայում անհետացել է « Robinson» ուղղաթիռը: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում երեք մարդ է եղել։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ավիացիոն ծառայություններից։ «Ուղղաթիռը օդ է բարձրացել Ուզոնի հովտից և, նախնական տվյալներով, հետևել է Միլկովո գյուղին։ Նշանակված ժամին կապի մեջ չի եղել։ Ուղղաթիռում երեք մարդ է եղել»,– ասել է գործակալության զրուցակիցը։ Ավիացիոն ծառայությունները չեն բացառել, որ […]
14:40 16.07.2022
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: «Շատ հպարտ եմ տեսնել, որ Թբիլիսին հանդիսանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպման վայր: Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերն արդյունք կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Վրաստանի ԱԳ նախարարը: […]
14:30 16.07.2022
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին, ժամը 17:30, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, տեղեկացնում են «Շարմ հոլդինգ»-ից: Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր դատական նիստի ընթացքում: Նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
14:22 16.07.2022
Հինգշաբթի օրը 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորի Գուայակիլ քաղաքի մերձակայքում՝ երկրի ափամերձ հատվածում, որի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Prensa Latina գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մահացածը 16-ամյա դեռահաս է, ով տարերքի ժամանակ գտնվել է մարզահամալիրի տարածքում։ Ցնցումների ժամանակ նրա վրա ընկել է էլեկտրական հոսանքի լարը։
14:12 16.07.2022
Իսպանիայում հաստատված սաստիկ շոգը հինգ օրվա ընթացքում գրեթե 240 մարդու մահվան պատճառ է դարձել։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է EFE գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը եղանակային տագնապի մակարդակը շրջանների մեծ մասում բարձրացրել է մինչև դեղին (վտանգավոր) և նարնջագույն (բարձր վտանգ): Որոշ մարզերում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ կարմիր (ծայրահեղ վտանգ): […]
14:04 16.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհայտարարի, որ Միացյալ Նահանգները 1 միլիարդ դոլարի պարենային օգնություն է տրամադրում Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային: Նշվում է, որ Բայդենը այդ մասին հայտարարություն կանի Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 16-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա […]
13:52 16.07.2022
Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը դարձել է ՀՀ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված մրցաշարի հաղթող՝ 9 խաղափուլից հետո վաստակած 7 միավորով: Մրցաշարի հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության […]
13:44 16.07.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջը: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում […]
13:34 16.07.2022
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4698 նոր դեպք, մահացել է 41 մարդ, հոսպիտալացվել՝ 1314-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1314 մարդ, նախորդ օրվա համեմատ այն աճել է 3.8%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 30 մարզում, հոսպիտալացումների նվազում է գրանցվել 36 մարզում։ Իրավիճակն անփոփոխ […]
13:27 16.07.2022
Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ևս մեկ անգամ զգոնության կոչ է անում. «Հուլիսի 14-ին Մարտակերտի շրջանի բնակչուհի Ռ.Ա.-ն Արցախի ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է դիմել, որ ս.թ. հուլիսի 11-ին իր ամուսին՝ Ա. Գ.-ի հետ միասին «Facebook» սոցիալական ցանցի, այնուհետև «Viber» և «Telegram» հավելվածների միջոցով «Natixis Group» կազմակերպությունը […]
13:11 16.07.2022
Հուլիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի […]
19:30 15.07.2022
Հուլիսի 15-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Հավաքների մասնակիցները քննարկել են մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման հարցեր։
19:26 15.07.2022
ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հուլիսի 15-ի համատեղ նիստում՝ Բաբկեն Թունյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են տնտեսության ոլորտի 2023 թ. նախնական բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ 2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4.3 […]
19:24 15.07.2022
Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: Իր ելույթում դեսպան Լույոն նշել է, որ Բաստիլի գրավման օրը՝ Հուլիսի […]
19:20 15.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դպրոցականների ավարտական և միասնական քննությունների արդյունքներին և բուհերի ընդունելության գործընթացին: Ա. Բեգլարյանը հետաքրքրվել է Արցախի ու Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմողների և նրանց քննությունների ցուցանիշներով, մասնագիտական կողմնորոշվածության և այլ առնչակից հարցերով: «Քննությունների արդյունքները ցուցադրում են հանրակրթության ոլորտի թույլ և ուժեղ կողմերը, և անհրաժեշտ […]
19:14 15.07.2022
Հայոց պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով այսօր Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, այնուհետև ճանաչողական էքսկուրսիա իրականացրել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադայի մասնակիցներին զարմացրել է «Էրեբունի» թանգարանի՝ ուրարտական ամրոցի կրկնօրինակությամբ պատրաստված մանրակերտը: Շրջելով թանգարանի ողջ տարածքով և ծանոթանալով հնագույն ժամանակների մասին վկայող հավաքածուին՝ օլիմպիականները […]
19:08 15.07.2022
Հուլիսի 15-ին՝ ժամը 16։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։01-ին։
19:00 15.07.2022
Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում: Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր ունեցող դիմորդները, համաձայն […]
18:34 15.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն […]
18:26 15.07.2022
Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
18:20 15.07.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ համակարգի երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների տնօրենների, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Կարևորելով խնամքի և պաշտպանության հաստատություններում խնամք ստացող երեխաների կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը՝ ոլորտի պատասխանատուները քննարկել են այն մեխանիզմներն ու գործիքակազմը, որի շնորհիվ երեխան անկաշկանդ կարող է արտահայտել իր դիտարկումներն ու առաջարկությունները՝ մասնակից լինելով […]
18:12 15.07.2022
Հուլիսի 15-ին՝ ժամը 17։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում այրվում է խոտանված ավտոմեքենաների կայանատեղի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
17:54 15.07.2022
Մեզ համար չափազանց կարևոր է «ակտիվ քաղաքացու» գաղափարի ներդրումը գործունեության բոլոր ոլորտներում. քաղաքացին պետք է իրեն ավելի մոտ զգա Ազգային ժողովին, լավ պատկերացնի խորհրդարանական երկրի կառավարման սկզբունքները, կապ ունենա իր պատգամավորի հետ: ԱԺ աշխատակազմն էլ իր հերթին պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի այդ կապի ամրապնդման համար` սկսած տեխնիկական հագեցվածությունից մինչև գիտակրթական հարթակների ստեղծումն ու ներդրումը: […]
17:47 15.07.2022
Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նվիրել է հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Ավելի վաղ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպել […]
17:40 15.07.2022
N զորամիավորումում հուլիսի 15-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացվել է հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ընթացքը, առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ճշգրտվել է գործողությունների հաջորդականությունը:
17:32 15.07.2022
«Միգրացիայի կառավարման կարողությունների հզորացում՝ հաջակցություն կառավարության՝ CEPA-ին համահունչ բարեփոխումների օրակարգի» ծրագրի շրջանակներում այսօր տրվեց միջազգային պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապարփակ բարեփոխման նախաձեռնության մեկնարկը՝ բոլոր շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն նշեց, որ այսպիսի մեծ ընդգրկումով աշխատանքը կտա ցանկալի արդյունք փախստականներին և ապաստանին […]
17:25 15.07.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Նա նշել է, որ ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: