17:59 06.07.2022
Հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Լևանտեում», երեք տարվա պայմանագիր է կնքել «Պարի ՆՆ»-ի հետ (նախկին «Նիժնի Նովգորոդ»), հայտնում է ՌՊԼ-ի ակումբի մամուլի ծառայությունը, փոխանցում է armsport.am-ը: Սևիկյանն իսպանական «Լևանտեում» հանդես է եկել 2017 թվականից։ 2020/21 մրցաշրջանում նա Լա լիգայում և Իսպանիայի գավաթի խաղարկությունում անցկացրել է 2 հանդիպում հիմնական կազմում։ 2016 […]
17:56 06.07.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 6-ին մասնակցել է հայ-նիդեռլանդական գործարար օրերի բացմանը։ Միջոցառմանը ներկայացվել են Նիդեռլանդների տնտեսական հետաքրքրությունները Հայաստանում, նիդերլանդական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ներդրումային կարողությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կառուցապատման ոլորտներում։ Միջոցառման շրջանակում կայացել է նաև Հայաստանում Նիդեռլանդա-հայկական առևտրի պալատի հանդիսավոր բացման արարողությունը։
17:51 06.07.2022
Ազգային ժողովը հուլիսի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը: Նախաձեռնության մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննչական մարմնի ղեկավարի լիազորությունների հստակեցումը: Այդ նպատակով առաջարկվում է օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «որոշմամբ» բառը և երկրորդ նախադասությունը: Քննչական […]
17:44 06.07.2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով […]
17:40 06.07.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը՝ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ հանդիպման արդյունքներով: «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ գործընկերներ Տիկնա՛յք և պարոնա՛յք Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր Խոսե Մանուել Ալբարես Բուենոյին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար։ Ուրախ եմ Մադրիդ այցելել Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների […]
17:34 06.07.2022
2022 թվականին նշվում է հայ կինոյի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոյի մեծ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը հուլիսի 1-3-ն անցկացրել է Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում։ Հաղպատի մշակույթի պալատի նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվել […]
17:26 06.07.2022
Ազգային ժողովը հուլիսի 6-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքէջը: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի հավաստմամբ՝ առաջարկվում է 2017-2020 թթ. մասնավորեցման օբյեկտների ցանկում ընդգրկել պետական բաժնեմաս ունեցող «Արմենիկում» ՓԲԸ և ««Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ ընկերությունները: […]
17:14 06.07.2022
«Ջանքերի միավորում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանման և կայուն զարգացման» միջազգային համաժողովի «Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հիմնական մարտահրավերների, դրա պահպանման և կայուն զարգացման հեռանկարների վերաբերյալ» պանելային քննարկման ժամանակ պետական, գիտական և քաղհասարակության ներկայացուցիչների ներկայացմամբ քննարկվել են Սևանա լճի հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից: Պանելային քննարկման ընթացքում շրջակա միջավայրի նախարարի […]
17:08 06.07.2022
2022 թվականի հունիսի 29-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին՝ Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել այցի համար ու նշել, որ նմանօրինակ շփումները նոր ազդակ են հաղորդում միջդատարանական […]
17:59 05.07.2022
Սարգիս Ադամյանը տեղափոխվեց գերմանական «Քյոլն»: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային հավաքականից:
17:54 05.07.2022
Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիստոֆ Գալտյեն: Ակումբի և մարզչի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր: Գալտյեի նախորդ ակումբը «Նիցցա»-ն էր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին:
17:44 05.07.2022
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները չեն կարողացել համաձայնության գալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլինը: «Հույս կար, որ իրանական պատվիրակությունը ցանկություն կցուցաբերի վերադառնալ համաձայնագրին, սակայն նրանք չկարողացան պատասխան տալ, այդ հնարավորությունը կորավ: Մենք կարծում ենք, որ Իրանը դեռ […]
17:29 05.07.2022
Մեծ Բրիտանիայիում սալմոնելլայի մանրէի վտանգավոր շտամը ավելի ու ավելի հաճախ է հայտնաբերվում մսամթերքում, հայտնում է բրիտանական Guardian թերթը՝ հղում անելով կառավարության չհրապարակված զեկույցներին: Թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է մսամթերքում սալմոնելլայի հայտնաբերման դեպքերի աճը։ «Նախարարությունը անհանգստացած է վերջին տասնամյակում Եվրոպայում սալմոնելլայի տարածման աճով և հատկապես դրա հակամանրէային դիմադրության մակարդակով: Պաշտոնյաները […]
17:14 05.07.2022
Ռուսաստանը չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը նախկինում կազմակերպել էր փառատոնի ազգային ընտրությունը։ Նշվում է, որ 2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ազգային ընտրության հայտեր ակադեմիան չի ընդունի։ Այս որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, […]
17:06 05.07.2022
Եվրոպական ակումբային ֆուտբոլի նոր` 2022/2023 մրցաշրջանին ընդառաջ հայ մրցավարները նշանակումներ են ստացել եվրոպական ասպարեզում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հուլիսի 7-ին Մալթայում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Գզիրա (Մալթա) – Աթլետիկ Էսկալդես (Անդորրա) հանդիպումը: Խաղը կսպասարկեն հայ մրցավարները` Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է […]
16:50 05.07.2022
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր երկիր այցելելու հրավերը COVID-19 համավարակի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Նշվում է, որ ՌԴ նախագահը հրավերն արել է 2022 թվականի հունիսի 15-ին՝ Սի Ծինփինի ծննդյան օրը տեղի ունեցած զրույցի ժամանակ։ Ի պատասխան Չինաստանի նախագահն ասել է, […]
16:42 05.07.2022
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 5-ին` ժամը 16։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41, 42-44, 42-24, Կոմիտասի պողոտայի 49, 49/12, 51, 56/6, 56/7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
16:34 05.07.2022
ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ Շիրակի մարզպետարանի, Շիրակի պետական համալսարանի ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ լսումներ են անցկացվել Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանում` «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայի շուրջ, որին ներկա են գտնվել մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գիտաշխատողներ, ուսանողներ, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Միջոցառման մեկնարկին Նազելի Բաղդասարյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել […]
16:20 05.07.2022
Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Դեռևս 1995 թվականին համաժողովրդական հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրությունը, կրելով բազում փոփոխություններ, եղել և շարունակում է մնալ մեր պետականության, երկրի օրինականության խորհրդանիշը: Սահմանադրությամբ ամրագրված օրենքները հանդիսանում են մեր երկրի ներքին համերաշխության, կայունության և բնականոն զարգացման երաշխիքներից մեկը: […]
16:11 05.07.2022
Ղազախստանը պատրաստ է օգտագործել իր ածխաջրածնային ներուժը համաշխարհային և եվրոպական շուկաներում իրավիճակը կայունացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Նախագահը նաև կոչ է արել Եվրամիությանը համագործակցել այլընտրանքային անդրմայրցամաքային միջանցքների, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացման գործում։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նաև մտահոգություն է […]
17:56 04.07.2022
Հուլիսի 4-ին՝ ժամը 17։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատներում պայթուցիկ սարք է տեղադրված: Նշված հասցեներով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, ինչպես նաև Բժշկական […]
17:55 04.07.2022
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) և Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմակերպված բարձրաստիճան համաժողովին՝ Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների ներկայացման վերաբերյալ: ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար, ԵԽ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի, […]
17:50 04.07.2022
2022 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի կունենա հանրային քննարկում, որին հրավիրվում են մասնակցելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկում: «Հանրակրթական […]
17:46 04.07.2022
Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն: Հաճախ նման հարցերով քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարան կամ վարչական շրջաններ: Մինչդեռ օրենքով բազմաբնակարան շենքը բնակիչների ընդհանուր սեփականությունն է, հետևաբար նաև դրա պահպանումն ու շահագործումը բնակչի պարտավորությունն է: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
17:37 04.07.2022
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի տնտեսական ծրագրերի խորհրդատու Արամ Ղարիբյանին, իրավախորհրդատու Վիտալի Բաբայանին և կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանին։ Նախարարին է ներկայացվել «Գագարին» նախագիծը, որը հնարավորություն կտա ձևավորելու զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ: «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամը իրականացնելու է տարածաշրջանի զարգացման ծրագիր: Այս համայնքներում […]
17:33 04.07.2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գործադիր քարտուղար, Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը, նշելով, որ կոռուպցիայի […]