17:22 08.07.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Ողջունելով միջոցառման […]
17:14 08.07.2022
Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց և իր հայրապետական օրհնությունը բաշխեց «ՀԵՀԵՄ-ը Հայաստան-Սփյուռք կամուրջ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի կողմից: Հուլիսի 6-10-ը անցկացվելիք համահայկական ուխտագնացությանը մասնակցում են շուրջ 200 եկեղեցասեր երիտասարդներ՝ Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, Հայաստանի, Արցախի և […]
17:08 08.07.2022
Հուլիսի 8-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
18:30 07.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 30-ից հուլիսի 6-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում և Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 4-ին և 5-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 4-ին և 5-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա […]
18:20 07.07.2022
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 4-ի գիշերը: Ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով Մասիսի կենտրոնական հրապարակից բաժին բերման ենթարկեցին Սիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից և գրպանից հայտնաբերվեց մանրացված, չորացված, մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ: Ըստ նրա` թմրամիջոցն իրենն է, իր օգտագործման համար, այն պատրաստել էր իր տնամերձում մշակած […]
18:16 07.07.2022
Հուլիսի 7-ին N զորամասի պահպանության գոտում անցկացվել են տեղազննման աշխատանքներ։ Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել է մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը, հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։
18:07 07.07.2022
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները ապօրինի պահվող զենքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին հուլիսի 1-ին: Ցերեկվա ժամը չորսին Գյումրիի Վարդանանց հրապարակից նրանք բաժին հրավիրեցին Շիրակի մարզի 31-ամյա մի բնակչի՝ մեքենայով հանդերձ: Տրանսպորտային միջոցը կնքվեց: Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին, դատարանի որոշմամբ, մեքենայի սրահում կատարվել է խուզարկություն: […]
17:58 07.07.2022
Հուլիսի 7-ին N զորամիավորումում ամփոփվել են 2022թ․ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի կատարված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության ու հերթապահության, թիկունքի և տեխնիկական ծառայությունների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ս․ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, տվել է համապատասխան հանձնարարականներ։ Լավագույն զինծառայողներն արժանացել են […]
17:54 07.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ««Բնօրրան» պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության միջև կնքվել է հուշագիր Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության աշխատանքներում համագործակցության վերաբերյալ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ «Բնօրրան» ՊՀՊՀ ընկերության կողմից՝ տնօրեն Հռիփսիմե Հարությունյանը: Հուշագրով մասնավորապես նախատեսված […]
17:51 07.07.2022
Հուլիսի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գագարին բնակավայրի բենզալցակայանի մոտ կրակոցներ են հնչել։ Ահազանգով դեպքի վայր էին մեկնել օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Տարածքը զննվել էր. հայտնաբերվել էին ինքնաձիգի երկու տասնյակից ավելի պարկուճներ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել են դեպքի […]
17:46 07.07.2022
Հուլիսի 7-ին N զորամասում անցկացվել է շարային ստուգատես։ Հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստության աստիճանը, զենք-զինամթերքն ու հանդերձանքը։ Հենակետերի ավագները հրահանգավորել են անձնակազմին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:41 07.07.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին: Նախագահ Խաչատուրյանը, ողջունելով հյուրին, շնորհավորել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր համար պատիվ է Մայր բուհի դոկտորի կոչումը: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության […]
17:37 07.07.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 26-ից հուլիսի 2-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում հունիսի 28-ին և հուլիսի 2-ին, Հրազդանում՝ հունիսի 27-ին, 28-ին և հուլիսի 2-ին, Վանաձորում՝ հունիսի 26-30-ը, հուլիսի 2-ին, Ալավերդիում չի գերազանցել»։
17:30 07.07.2022
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին հուլիսի 4-ին։ Երևանի Փափազյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերեցին ու ոստիկանություն բերման ենթարկեցին 35-ամյա մի տղամարդու, որը մայիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
17:14 07.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
16:58 07.07.2022
Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ, Արժանապատիվ տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան […]
16:54 07.07.2022
Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 7-ին, «ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ներդրումային գրավչության բարձրացում՝ կլաստերային քաղաքականության մեխանիզմի կիրառմամբ» միջազգային նախագծի շրջանակներում, հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության միջազգային փորձագետների հետ: Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության Կլաստերների, տեխնոպարկերի և հատուկ տնտեսական գոտիների ընկերակցության […]
16:41 07.07.2022
Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԵՊՀ «ISTC» կենտրոնում հուլիսի 7-ին: Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է, որ Աֆեյանի կենսագրությունն ու գործունեությունը հայրենասիրության, պատասխանատվության, արհեստավարժության, փորձի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի, սիրո, ազնիվ ձգտումների և մարդկային բարձր որակների վառ օրինակ […]
16:36 07.07.2022
Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
16:29 07.07.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել իր հրաժարականի մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին Ուկրաինային աջակցելու համար։ Հիշեցնենք՝ Ջոնսոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հեռանում է վարչապետի և Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից և կկատարի իր պարտավորությունները մինչև նոր վարչապետի նշանակումը։
16:11 07.07.2022
Բելգիայում բնակվող հայտնի փիլիսոփա, դասախոս Շեյխ Իմրան Հուսեյնը հուլիսի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, տեղեկացնում է թանգարան-ինստիտուտի պաշտոնական էջը: Հյուրին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա Շեյխ Իմրան Հուսեյնին հակիրճ ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի ստեղծման պատմությունը: Շեյխ Իմրան Հուսեյնը մեծ հետաքրքրությամբ շրջել է Հայոց ցեղասպանության […]
16:05 07.07.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լաոսի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Վիլավան Յապոհերը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել: Դեսպան Վիլավան Յապոհերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:
18:30 06.07.2022
Կառավարության կողմից ներկայացված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները: Միջազգային պայմանագրերին համապատասխան՝ հստակ սահմանել ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն, […]
18:28 06.07.2022
Հուլիսի 5-ին կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթով, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանման նպատակով միջազգային աջակցության տրամադրման որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը մեծապես […]
18:26 06.07.2022
Պետական գույքի կառավարման ոլորտում կառավարության և վարչապետի որոշումները պետք է ընդունվեն Սահմանադրության և օրենքների հիման վրա, և դրանց իրականացումն ապահովելու նպատակով կառավարությանը կարող է օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Այս մասին ասել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հուլիսի 6-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում […]