TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայր

14:51 09.07.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայր: «Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում կառուցվում է նոր մանկապարտեզ: Կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ այստեղ կհիմնվի նաև առողջության նոր կենտրոն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Իսպանացի գիտնականները հայտնաբերել են ամենահին եվրոպացու մնացորդները

14:44 09.07.2022

Գիտնականները ամենահին եվրոպացու դեմքի մի հատված են հայտնաբերել Իսպանիայի հյուսիսում՝ Սիերա դե Ատապուերկա լեռներում գտնվող քարանձավում, հայտնում է «Ատապուերկա» հիմնադրամը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իսպանիայի Բուրգոս նահանգի Սիերա դե Ատապուերկա լեռներում գտնվող նախամարդու քարանձավները համարվում են ամենահինը Արևմտյան Եվրոպայում: Բացահայտումն արվել է Սիմա դել Էլեֆանտեի քարանձավում: «Առաջին եվրոպացու դեմքը հայտնաբերվել է Ատապուերկայում: Խոսքը մարդու դեմքի […]

̰
Եվրամիությունը Մոլդովայից չի պահանջում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

14:33 09.07.2022

Եվրամիությունը չի պահանջում Մոլդովայից միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, սակայն կարևոր է համարում հանրապետության զարգացումն այս ուղղությամբ, ասել է Քիշնևում ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյքսը։ «Հստակ պահանջ չկա, բայց մենք ուրախ կլինենք տեսնել, որ Մոլդովան կկարողանա միանալ այս կամ այն ​​պատժամիջոցներին, տիկին նախագահը նշեց, որ, օրինակ, ֆինանսների ոլորտում այս պատժամիջոցները պահպանվում են»,-ասել է Մաժեյքսը: Ըստ նրա՝ […]

̰
Արցախի ոստիկանությունն իրազեկում է

14:21 09.07.2022

Արցախի ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունում գտնվող վրացական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներն ունեն համապատասխան տեխանձնագիր, և համարանիշները համապատասխանում են Վրաստանում գործող օրենսդրությանը: «Ի դեպ, վճարովի համակարգով հնարավոր է համարանիշի վրա գրել անուն ազգանուն կամ ցանկացած այլ հապավումներ: Կարծիքները, որ դրանք կեղծ համարանիշներ են և կամ խախտում են ԱՀ օրենքները, չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է ԱՀ […]

̰
Շանհայի հիվանդանոցներից մեկում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա

14:11 09.07.2022

Շաբաթ օրը Շանհայի հիվանդանոցներից մեկում տղամարդը դանակահարել է մարդկանց, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, ասվում է Հուանպու շրջանի հանրային անվտանգության բյուրոյի հայտարարության մեջ: «Շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 11.30-ին, ոստիկանությունը հաղորդում է ստացել հիվանդանոցում մարդկանց վրա հարձակման մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն արագորեն հայտնաբերել են դանակով մի տղամարդու, ով հիվանդանոցի ամբուլատոր բաժանմունքում պատանդ էր […]

̰
Չինաստանի ԱԳ նախարարը Կանադայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել

13:58 09.07.2022

Չինաստանը հուսով է, որ Կանադայի հետ հարաբերությունները կարող են վերադառնալ հունի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Կանադաի ԱԳ նախարար Վան Յին կանադացի իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին Կանադայի նախարար Մելանի Ջոլիին ասել է, որ իրենց երկրները երբեք չեն եղել մրցակիցներ, այլ եղել են գործընկերներ, […]

̰
Վարչապետը Հովտամեջ համայնքում ծանոթացել է փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին

13:43 09.07.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի Հովտամեջ համայնք: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Հովտամեջ համայնքում ծանոթացա Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում»:

̰
Նոր Զելանդիայում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը

13:31 09.07.2022

Նոր Զելանդիան գրանցել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The New Zealand Herald-ը: Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ անձը 30-ն անց է, ապրում է Օքլենդում: Նա վերջերս է վերադարձել ճանապարհորդություններից, մի երկրից, որտեղ գրանցվել են կապիկի ծաղիկի դեպքեր: Աշխարհում ներկայում շուրջ 50 երկիր կա, որտեղ գրանցվել են կապիկի ծաղիկի դեպքեր: […]

̰
Մահվան ելքով ավտովթար՝ Սոս-Ճարտար ավտոճանապարհին

13:14 09.07.2022

Հուլիսի 9-ին ժամը 08:30-ին, Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Սոս-Ճարտար ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև քննչական կոմիտեի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին, հայտնաբերվել է […]

̰
Տեղի է ունեցել հանդիպում Քաղավիացիայի կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետների միջև

19:30 08.07.2022

Հուլիսի 8-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետների միջև: 2021 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության և գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2022 և 2023 թվականներին կոմիտեի թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության ոլորտներում տրամադրվելու է տեխնիկական աջակցություն գործակալության 2 մասնագետների կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել է կողմերի […]

̰
Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային Սինձո Աբեի սպանության կապակցությամբ

19:24 08.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձերդ գերազանցություն Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին: Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից […]

̰
Ռուստամ Բադասյանը վրացի գործընկերոջ հետ արձանագրություն է ստորագրել

19:22 08.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ Թբիլիսիում ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն: Նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը […]

̰
Ռազմական համալսարանում անցկացվել են դասախոսություններ

19:19 08.07.2022

Հուլիսի 6-ին և 7-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։ Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության, ՊՆ Մարդու իրավունքների և […]

̰
Գեղադիր գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19:11 08.07.2022

Հուլիսի 8-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ այրվում է երկհարկանի տուն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին։

̰
Արցախի ԱԻՊԾ տնօրենն այցելել է Մարտակերտի շրջան, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին

19:06 08.07.2022

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը՝ տեղակալ Սամվել Հայրումյանի ուղեկցությամբ, երեկ՝ հուլիսի 7-ին, այցելել է Մարտակերտի շրջանային ԱԻ բաժին, հետևել ծառայության և բերքահավաքի ընթացքին: Ծառայության ղեկավարն այնուհետև շրջբաժնի պետ Արայիկ Դանիելյանի ուղեկցությամբ այցելել է հրշեջ հենակետեր, հանդիպել հերթապահությունում ընդգրկված պահակախմբերի անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ: Ընթացիկ տարվա բերքահավաքը Մարտակերտի շրջանում անկորուստ կազմակերպելու […]

̰
Կոտայքի Գեղադիր գյուղում տուն է այրվում

19:00 08.07.2022

Հուլիսի 8-ին՝ ժամը 18:11-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ այրվում է երկհարկանի տուն։

̰
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում 2023 թ. պետական բյուջեի ծրագրերը

18:54 08.07.2022

Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու նպատակով նախատեսվում է հատկացնել 29,9 մլրդ դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար՝ 2,5 մլրդ դրամ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թ. պետական բյուջեի նախնական տարբերակը համապատասխան մասով քննարկելու ժամանակ: Քննարկումը եղել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի […]

̰
Բացահայտվել է 1մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ

18:38 08.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, դատախազության հետևողական համակարգման ներքո ձեռնարկված լայնածավալ դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի ապացույցների և ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը չհայտարարված այց է իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ

18:34 08.07.2022

Հուլիսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Միգրացիոն ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ։ «Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, բնակության պայմաններն ու կացարանի սանիտարահիգիենիկ վիճակը, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, Կացարանի աշխատակիցների և Միգրացիոն ծառայության ղեկավարի […]

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակի առթիվ

18:28 08.07.2022

Այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 24-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա էին ինչպես Բարձրագույն դատական խորհրդի անդամները, այնպես էլ տարբեր ատյանների դատավորներ և հյուրեր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով Վճռաբեկ դատարանի հիմնադրման 25-ամյակի առթիվ. «Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-ամյակի առթիվ: Հարկ եմ համարում նշել, […]

̰
Դատարանը վարույթ է ընդունել Վաչագան Ղազարյանից և նրան փոխկապակցված անձանցից ընդհանուր շուրջ 8.2 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը

18:23 08.07.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. մայիսի 31-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 11-րդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանից, նրա հետ […]

̰
Շրջակա միջավայրի նախարարության 2023 թ. բյուջետային հայտը ներառում է 6 ծրագիր և 24 միջոցառում

18:18 08.07.2022

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ 2023 թ. բյուջետային հայտը ներառում է գործող 6 ծրագիր եւ 24 միջոցառում, համաձայն որի՝ ներկայացված ֆինանսավորման ծավալը գործող ծրագրերի մասով կազմում է 7,496,603.9 հազար դրամ՝ առանց «Կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի պահպանման ծախսերի, ինչը, 2022 թ. 6,865,538.4 հազար դրամ ճշտված բյուջեի համեմատ, ավելի է 9.2 տոկոսով: Այս մասին ասել է շրջակա միջավայրի […]

̰
Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն

18:14 08.07.2022

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ամփոփող խորհրդակցություն, որը վարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝ ներկայացնելով իրականացված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները, տեղեկացնում են ծառայությունից: Ըստ այդմ, 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է […]

̰
«Կիբեռանվտանգություն» ուղղությամբ դասընթացի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական հավաստագրեր

18:07 08.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Կիբեռանվտանգություն» ուղղությամբ դասընթացներն ավարտած մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը: Դասընթացներն իրականացրել է ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: «Կիբեռանվտանգություն» դասընթացն ավարտել է 76 ուսանող։ Նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը շնորհավորել է շրջանավարտներին, հաջողություն մաղթել: […]

̰
SHANTNEWS

18:00 08.07.2022

̰
Արցախի ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն ընդգրկվել են հատուկ միջոցառումներին

17:58 08.07.2022

Երեկ՝ հուլիսի 7-ին՝ ժամը 18:00-ից մինչև կեսգիշեր, Արցախի ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ծառայողները Ստեփանակերտում և մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացրել են հատուկ միջոցառումներ, որը նպատակ է հետևում կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները, տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից: Հատուկ միջոցառումներին այս անգամ մասնակցել է 15 վերակարգ, որից 2-ը՝ շրջիկ, մեկը՝ ծածուկ: Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների […]

̰
ԱԻՆ-ում հյուրընկալվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության թիմը

17:54 08.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հուլիսի 8-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին: Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում: Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 20 տարի: Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես […]

̰
Արթիկում բախվել են «ВАЗ 21723»-ն ու «ВАЗ 2107»-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել Արթիկի փրկարարները

17:46 08.07.2022

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շահումյան 5 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Զարզանդ Գ.-ի վարած «ВАЗ 21723» մակնիշի և 54-ամյա Միքայել Ս.-ի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով Միքայել Ս.-ն, նրա ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ՝ 45-ամյա Նելլի Վ.-ն […]

̰
Իրանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

17:38 08.07.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 7-ին Երևան-Թեհրան չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին են բերել 53-ամյա Զահրա Օ.-ին, որը 2020 թ. հունվարի 21-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Երեխայի խնամակալի մոտից երեխային առևանգելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
ՀՊՍՆ և ՀԿՄ-ն համախմբում են ջանքերը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման գործում

17:33 08.07.2022

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս դասական երաժշտության զարգացման, հայ կոմպոզիտորների ժողովրդականացման և ճանաչման, նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում։ Կարևորելով նշված ուղղությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը» համատեղ իրականացնելու նպատակով։ […]

̰
BACK_TO_TOP