TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Վահրամ Դումանյանը հետևել է Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին

17:21 04.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Արսեն Եղիազարյանի անվան հուշամրցաշարի ընթացքին: Նախարարին ուղեկցել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Հուշամրցաշարն անցկացվում է առաջին անգամ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Առաջին տուրը կայացել է հուլիսի 1-ին: Նախատեսված է ինը խաղափուլ (ավարտը՝ […]

̰
Ստեփանակերտում արձանագրվել է հրդեհի երկու դեպք

17:16 04.07.2022

Այսօր Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է հրդեհի երկու դեպք՝ այրվել է չոր խոտատարածք և աղբ, տեղեկացնում են Արցախի ԱԻՊԾ-ից: Հուլիսի 4-ին ժամը 14:05-ին ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Թևոսյան 20 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 14:06-ին փրկարար ուժերի վարչության, հրշեջ-փրկարար մասից մեկ […]

̰
Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

17:11 04.07.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 27-ից հուլիսի 3-ը: Սևանա լճի մակարդակը հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.74մ (03.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 31սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը […]

̰
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը

17:03 04.07.2022

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել, տեղեկացնում են ԲԴԽ-ից: «Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով […]

̰
Հետախուզվում էր յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով

16:55 04.07.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 46-ամյա Խաչատուր Դ.-ն, որը 2020 թ. մայիսի 11-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա տեղափոխվել է Արմավիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: […]

̰
Կկանոնակարգվի անդամ պետությունների բարձրագույն վերահսկիչ մարմինների կողմից անդամ պետությունների հավաքագրած մաքսային վճարների բաշխման գործընթացի ճշտությունը

16:47 04.07.2022

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրով համակարգվում է հաշվեքննիչ մարմինների կողմից ստուգումների պլանավորման, կազմակերպման, իրականացման ընթացակարգային հարցերի ամբողջ բազմազանությունը: Հստակեցվում են նաև ստուգման նպատակները, արդյունքների ամփոփման, ինչպես նաև դրանց […]

̰
Արագածոտնի մարզում բախվել են Toyota Camry-ն ու Toyota Corolla-ն. կա 6 վիրավոր

16:40 04.07.2022

Այսօր` հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota Camry և Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

̰
Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

16:34 04.07.2022

Զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 4-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գործնական պարապմունքներ: Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, իրականացրել պայմանական հակառակորդի կոորդինատների ճշգրտման և փոխանցման աշխատանքներ, կատարել առաջադրված խնդիրները։

̰
N զորամասի կազմավորման տարեդարձի առթիվ անցկացվել է հանդիսավոր արարողություն

16:26 04.07.2022

N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։ Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի ստեղծման պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, իրենց խիզախությամբ և բանակաշինության գործում նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին: Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, պատվոգրերով խրախուսել մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած և օրինակելի զինծառայողներին։

̰
̰
Առաջարկվում է ներդնել ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմ

16:14 04.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ուսուցիչներին շնորհվող տարակարգի նոր մեխանիզմի ներդրում, որը հնարավորություն կտա բարեփոխելու տարակարգի ներկայիս համակարգը՝ նպաստելով մասնագիտական զարգացմանը և հավելավճարի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

16:07 04.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
19-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

17:00 02.07.2022

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 19-ամյա Վարդան Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Հրդեհ Սյունիքի Լեհվազ գյուղում

16:50 02.07.2022

Հուլիսի 2-ին, ժամը 11։16-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհվազ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 150 հակ անասնակեր:

̰
102 տարեկանում մահացել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը

16:42 02.07.2022

102 տարեկանում մահացել է խորհրդային նկարիչ և ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մամուլի ծառայությունից։ «Այո, Լեոնիդ Արոնովիչը մահացել է»,- ասել է աղբյուրը։ Շվարցմանի մահվան պատճառները չեն նշվում։ Հրաժեշտի և հուղարկավորության օրվա և ժամի մասին կհայտարարվի ավելի ուշ։

̰
Պեսկովը պատասխանել է հարցին՝ հնարավո՞ր է բոլորը բոլորի դեմ պատերազմ

16:28 02.07.2022

Ռուսական կողմը հուսով է, որ արևմտյան երկրները «գոնե մասամբ» դեռևս ունեն քաղաքական կամք և բանականություն, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է բոլորը բոլորի դեմ պատերազմ։ «Այստեղ դուք ձգվում եք դեպի ապոկալիպսիս: Եկեք դեռ խոսենք ավելի կառուցողական բաների մասին: Հուսանք՝  ինչ-որ քաղաքական կամք և ինչ-որ քաղաքական միտք դեռ […]

̰
Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է

16:14 02.07.2022

Երևանը դարձել է ռուսաստանցիների համար արտասահմանյան ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Aviasales-ի ներկայացրած վիճակագրության մեջ: Ռուսների շրջանում ամենանախընտրելի ճանապարհորդական ուղղությունների տասնյակում են նաև Ստամբուլը և Անթալիան: «Aviasales-ով հուլիսի համար ամրագրված ավիատոմսերի 2,9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ստամբուլն ու Անթալիան նույնպես հուլիսին մտել են […]

̰
40-ամյա կինը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով

16:00 02.07.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հուլիսի 1-ին Արագածի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 40-ամյա Գայանե Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
ՀՀ նախագահի հրամանագրերով 9 դատավոր է նշանակվել Վճռաբեկ դատարանի պալատներում

15:52 02.07.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով 9 դատավոր նշանակվել է Վճռաբեկ դատարանի պալատներում: Արծրուն Միրզոյանը, Լիանա Հակոբյանը, Քրիստինե Մկոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ: Արթուր Դավթյանը, Լիպարիտ Մելիքջանյանը Գևորգ Գյոզալյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ: Արտակ Կրկաշարյանը, Կարեն Բիշարյանը, Սերգեյ Չիչոյանը նշանակվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի […]

̰
Երևանում 34-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի

15:42 02.07.2022

Այսօր` հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Նարեկ Իսրայելյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում՝ ոստիկանության Երևան քաղաքի դիմաց, վրաերթի է ենթաիկել հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժկական […]

̰
SHANTNEWS

15:00 02.07.2022

̰
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

14:52 02.07.2022

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հետ կապերի հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում իր վերջին փաստահավաք առաքելությունից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ANCA-ից: «Արցախում պատերազմի ժամանակ ավերված բազմաթիվ դպրոցներ և հիվանդանոցներ մնացել են ավերակների տակ, անհամար տներ՝ անբնակելի, բնիկ հողերի առնվազն 70%-ը կորցնելուց բացի արցախահայությունն այժմ ապրում է ականներով և հատկապես չպայթած […]

̰
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Գյումրի քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

14:42 02.07.2022

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 2-ին` ժամը 10։00-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2, Բուլվարային թաղամասերի, Տ.Ճարտարապետի փողոցի մի հատվածի գազասպառողների, «Ս.Լ.» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
ՌԴ Պետդումայում կապիկի ծաղիկի հետ կապված իրավիճակը հորինված պատմություն են անվանել

14:28 02.07.2022

Չարժե Ռուսաստանում սահմանափակումներ մտցնել կապիկի ծաղիկի պատճառով, սա «հորինված պատմություն է», Ռուսաստանում լուրջ բռնկումներ չեն լինի, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի առողջապահության պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Լեոնովը։ «Իհարկե, ռուսները չպետք է վախենան կապիկի ծաղիկից, մենք դեռ ոչ մի դեպք չենք արձանագրել… Կարծում եմ, որ սա պարզապես հորինված պատմություն է, և Ռուսաստանի Դաշնությունում հիվանդության բռնկում հաստատ […]

̰
Ես կվերադառնամ. 50 Cent-ը երևանյան համերգի մասին գրառում է կատարել

14:12 02.07.2022

«Ես առաջին հիփ-հոփ կատարողն եմ, ով ելույթ է ունենում Երևանում՝ Հայաստանում։ Ես կվերադառնամ»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է 50 Cent-ը՝ հրապարակելով Շառլ Ազնավուրի հրապարակից լուսանկար: Երևանի «Հրազդան» մարզադաշտում հուլիսի 1-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ռեփեր 50 Cent-ի համերգը:

̰
Մխիթարյանը՝ «Ինտեր»-ի ֆուտբոլիստ

13:57 02.07.2022

«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ներկայացվել է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ, փոխանցում է armsport.am-ը: Ներաձուրիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտարարել են «Ռոմայից» հեռանալուց հետո: Ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ «Ինտերը» չի հայտնել պայմանագրի մանրամասները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Հայ կիսապաշտպան […]

̰
Ռուսաստանը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացու մուտքի արգելքը

13:44 02.07.2022

Ռուսաստանի Դաշնությունը հանել է Ղրղզստանի 47 հազար քաղաքացու մուտքի սահմանափակումը։ Այս մասին ասված է Ղրղզստանի ԱԳՆ՝ շաբաթ օրը հրապարակված հաղորդագրության մեջ։ «Ռուսաստանում փոքր վարչական իրավախախտումներ կատարած Ղրղզստանի մոտ 47000 քաղաքացու համար Ռուսաստան մուտքի սահմանափակումները հանվել են»,- ասվում է հաղորդագրությունում։ Նրանց բոլորին նախկինում արգելվել է մուտք գործել ՌԴ՝ Ռուսաստանի տարածքում կատարված տարբեր իրավախախտումների համար։ Դա հնարավոր […]

̰
ՊՍԺ-ն արտասովոր պահակներ է «վարձել»

13:30 02.07.2022

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը արտակարգ միջոցներ է ձեռնարկել սեփական «Պարկ դե Պրենս» մարզադաշտի խոտածածկը պաշտպանելու համար, փոխանցում է armsport.am-ը: Անցյալ շաբաթ ագրոնոմները նոր խոտածածկի համար սերմեր են ցանել, որոնք կերել են տեղի աղավնիները: Որպեսզի թռչունները չհարունակեն վնաս հասցնել, փարիզյան ակումբը ստիպված է եղել արտասովոր պահակներ «վարձել»։ ՊՍԺ-ն դիմել է բազեների մասնագետներին՝ նոր խաղադաշտը փրկելու համար։ Այժմ […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 1112 մարդ

13:14 02.07.2022

Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3285 նոր դեպք, մահացել է 51 մարդ, հոսպիտալացվել՝ 1112-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1112 մարդ, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.1%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ՌԴ 35 մարզում, հոսպիտալացումների նվազում է գրանցվել 40 մարզում, 10 մարզում իրավիճակը մնացել է […]

̰
SHANTNEWS

19:59 01.07.2022

̰
BACK_TO_TOP