16:25 30.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը 10 երկրի թատերախմբեր: Այս տարի փառատոնին մասնակցում էին հետևյալ երկրները` ԱՄՆ, Գերմանիա, […]
16:16 30.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Օձուն գյուղի 34-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Օձուն գյուղի 29-ամյա բնակչի և համագյուղացու միջև դեպքի օրը՝ 2021թ. փետրվարի 20-ին, անձնական հարցի կապակցությամբ […]
16:09 30.06.2022
Հունիսի 30-ին՝ ժամը 09։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Անուշավան գյուղի սկզբնամասում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքի վագոններից մեկի փականի մոտ տեղի է ունեցել հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող բեռնատար գնացքներից մեկի (բեռնված բենզինով) […]
18:30 29.06.2022
Հունիսի 28-ին և 29-ին N զորամասի հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել և մարտական վիճակի են բերել կրակային միջոցները, իրականացրել կրակային մի շարք գործնական վարժանքներ։
18:28 29.06.2022
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունիսի 29-ի արտահերթ նստաշրջանում ներկայացրել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները: Քվեարկության արդյունքում 69 կողմ ձայնով ընտրվել է Արտակ Կրկյաշարյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ […]
18:24 29.06.2022
ԵԱՀԿ Մինսկի խմբում Միացյալ Նահանգները նոր համանախագահ ունի: «Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: ԱՄՆ պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: […]
18:18 29.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Ազմի Միքաթիին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն Ջերմորեն շնորհավորում եմ Լիբանանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումից հետո Ձեր հետագա պաշտոնավարումը մեծապես կնպաստի մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում բարեկամ Լիբանանի կայունացմանը և հետագա զարգացմանը։ Հայ-լիբանանյան հարաբերությունները, […]
18:10 29.06.2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ): Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին իր պատասխանատու աշխատանքում: Դեսպան Յոել Լիոնը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար: Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է […]
17:55 29.06.2022
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։ Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։
17:50 29.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը: Ողջունելով հյուրին` նախարարի տեղակալը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-սերբական համագործակցության ակտիվացումը: Ժ. Անդրեասյանն առաջարկել է […]
17:41 29.06.2022
Հունիսի 29-ին, Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել անհետ կորածների հարազատներ, մարտական ընկերներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և զինվորականներ։ Այցելուները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ:
17:32 29.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, […]
17:26 29.06.2022
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը, քվեարկությանը ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն […]
17:20 29.06.2022
N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողների հետ հունիսի 29-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Զորավարժության նպատակն էր անձնակազմի դաշտային վարժվածության ամրապնդումը և մարտական իրավիճակում ներդաշնակ գործողությունների վարման կարողությունների զարգացումը։
17:14 29.06.2022
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի քիմիական կոմբինատի տարածքում արտակարգ իրավիճակների նախարարությունն անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական հերթական ուսումնավարժությունը: Թեման էր «Ուժեղ երկրաշարժի հետևանքով Վանաձոր – Քիմպրոմ» ՓԲԸ-ի Վանաձորի քիմիական կոմբինատում առաջացած վթարի դեպքում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը»: Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին կատարելագործել արձագանքող ուժերի և մասնագիտացված խմբերի ներդաշնակ աշխատանքը, գործնական ունակությունները քիմիական վթարի […]
17:09 29.06.2022
Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի 4 թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թեկնածուներին ներկայացրել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը: Բարձրագույն դատական խորհուրդը առաջին պաշտոնի համար առաջադրել է Լիլիթ Գրիգորյանի, Արտակ Կրկյաշարյանի և Մուշեղ Հարությունյանի թեկնածությունները: Թեկնածուներից Լիլիթ Գրիգորյանը նիստերի դահլիճում չէր, այսպիսով` […]
17:59 28.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 28-29-ը Փարիզում մասնակցում է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ անցկացվող համաժողովին մասնակցում են տարբեր երկրներից կրթության ոլորտի ղեկավարներ: Կրթության պատասխանատուները քննարկելու են գլոբալ հանձնառությունները, ներկայացվելու են ազգային խորհրդատվությունների նախնական արդյունքները: Նախատեսված են նաև պանելային քննարկումներ, որոնց ընթացքում, առանցքային հարցերի […]
17:58 28.06.2022
Հունիսի 29-30-ն ընկած ժամանակահատվածում Շենգավիթ վարչական շրջանում փորձարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
17:55 28.06.2022
Հունիսի 28-ին՝ ժամը 10։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Մինչ փրկարարների պատահարի վայր […]
17:52 28.06.2022
Հունիսի 24-ին՝ ժամը 23։55-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մեկնեցին հիվանդանոց։ Նախ, ճշտվեց հիվանդանոց տեղափոխված տուժածի ինքնությունն ու բնակության վայրը։ Շուտով պարզվեց, որ Արարատ գյուղի իր տանը տղամարդը վիճել էր նույն բնակավայրի 45-ամյա մի բնակչի հետ։ […]
17:46 28.06.2022
Հունիսի 28-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աէրացիա թաղամասի ասֆալտի գործարանում (բաց տարածքում) այրվում է հանքաձյութի ցիստեռն (20 տ), մոտակայքում առկա են մազութով լի տակառներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի 47/3 հասցեում […]
17:24 28.06.2022
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի և նրա գլխավորած պատվիրակության հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է […]
17:17 28.06.2022
Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։ Ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել […]
17:12 28.06.2022
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել և ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը: Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի […]
17:07 28.06.2022
Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական համակարգի ռազմավարության իրականացման աջակցության նպատակով 2022թ․ հունիսի 12-16-ը Հայաստանի պատվիրակությունը ուսումնական ծրագրով մեկնել էր Էստոնիա, տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից: Այցի առաջնային խնդիրներից է եղել գիտելիքի և փորձի փոխանակումը։ Ուսումնական ծրագրում ընդգրկված են եղել հետևյալ թեմաները՝ քրեակատարողական հաստատություններում կառավարման, աշխատակազմի և կալանավորների համար պայմանների բարելավում, բժշկական խնամքի տրամադրում փակ հաստատություններում, պայքար քրեական […]
16:57 28.06.2022
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։ Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ […]
16:52 28.06.2022
Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ ««Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ […]