TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը

16:16 29.05.2022

Մահացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանը, այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը: «ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Ստեփանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը: Հովհաննես […]

̰
Երևանում մեկնարկել են գծանշման աշխատանքները

16:00 29.05.2022

Ապրիլի 1-ից Երևանում գծանշումներ իրականացնելու, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ բարձրացվող խնդիրները՝ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ոլորտային փոփոխություններ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան

15:40 29.05.2022

Մայիսի 29-ին, ժամը 12։12-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Աղբյուրակ» ջրամբարի մոտակայքում «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ջրամբարը, առկա է կողաշրջվելու վտանգ․ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական […]

̰
Նեպալում 22 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

15:07 29.05.2022

Նեպալում անհետացել է ինքնաթիռը, որում եղել է 22 մարդ, հայտնում է Kathmandu Post թերթը։ Նեպալի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության համաձայն՝ այն օդ է բարձրացել Պոխարա քաղաքի օդանավակայանից առավոտյան ժամը 9:55-ին, ինքնաթիռի հետ կապը կորել է առավոտյան 10:07-ին: Ուղղաթիռ է ուղարկվել ինքնաթիռը որոնելու ենթադրյալ կործանման վայրում, սակայն գործողությունը դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով։ Ուղևորների թվում […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

14:47 29.05.2022

Հանրապետության տարածքում այսօր, մայիսի 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 30-ի, 31-ի, հունիսի 1-ի, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում […]

̰
Պելեն շնորհավորել է Ռեալին

14:31 29.05.2022

Բրազիլացի ֆուտբոլային լեգենդ Պելեն շնորհավորել է Մադրիդի «Ռեալին»՝ Չեմպիոնների Լիգայում հաղթելու առթիվ, փոխանցում է armsport.am-ը: «Ահա թե ինչու է ֆուտբոլը համարվում աշխարհի ամենագեղեցիկ մարզաձևը։ Ուրախ եմ տեսնել, թե ինչպես իմ լավ ընկեր Վինիսիուսը բավականին շատ փորձություններ և դժվարություններ հաղթահարելով դարձավ որոշիչ գոլի հեղինակ։ Ուրախ եմ Մարսելոյի համար, ով առաջին բրազիլացին է, որը որպես թիմի ավագ […]

̰
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ

14:17 29.05.2022

Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի […]

̰
Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը. ՀՀ ԱԳՆ

14:00 29.05.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մայիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ. «Խստորեն դատապարտում ենք մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավարևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին […]

̰
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4188 նոր դեպք

13:46 29.05.2022

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4188-ով՝ հասնելով 18324036-ի։ Այս մասին կիրակի օրը հայտնել են վարակների վերահսկման դաշնային շտաբից։ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4411-ով՝ հասնելով 17729851-ի: Կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը մեկ օրում ավելացել է 85-ով՝ հասնելով 378 955-ի: Նախորդ օրը գրանցվել էր մահվան 86 դեպք։

̰

13:30 29.05.2022

Կիրակի օրը 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարող Իբարակի պրեֆեկտուրայում, օջախը՝ 50 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց նախազգուշացումը հանվել է։

̰
Սուրբ պատարագով նշվել է  Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակը

13:17 29.05.2022

Խորանաշատ վանական համալիրում հիմնադրման 800-ամյակի առթիվ հնգամյա ընդմիջումից հետո եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական […]

̰
Խոշոր վթար Շիրակի մարզում. 30-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին

13:00 29.05.2022

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մակիչ Գևորգյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի վրա ճամփեզրի բետոնե պատնեշներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա […]

̰
Բիլ Գեյթսը առաջիկա 20 տարում նոր համավարակ է կանխատեսել

12:30 29.05.2022

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ մարդկությունը կարող է սպասել նոր համավարակ առաջիկա 20 տարում՝ 50% հավանականությամբ։ Այս կարծիքը նա հայտնել է իսպանական El Diario թերթում կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։ «Դա կարող է առաջանալ մի վիրուսից, որը մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս, բայց դա կարող է նաև […]

̰
Բանգլադեշում ավտոբուսի վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել

12:16 29.05.2022

Բանգլադեշում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Daily Observer-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսի ուղևորների թվում երեխաներ են եղել։ Միջադեպը տեղի է ունեցել Բարիշալ-Դաքա մայրուղու վրա, երբ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել […]

̰
Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին (թարմացված)

12:00 29.05.2022

Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում քաղաքացին մոտ 5 մ բարձրությունից ընկել է գետը, այնուհետև ինքնուրույն դուրս եկել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի […]

̰
Հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել

11:27 29.05.2022

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»: Հիշեցնենք՝ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

11:11 29.05.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ Եղեգնաձորում

10:53 29.05.2022

Մայիսի 28-ին, ժամը 21։29-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E-Class» (վարորդ` Ա. Ե.), «VAZ-2107» […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:35 29.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։  

̰
Փրկարարները հայտնաբերել են գետն ընկած քաղաքացու դին

10:16 29.05.2022

Մայիսի 28-ին, ժամը 16։23-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Թաքնված ջրվեժ» կոչվող տարածքում մոտ 5 մ բարձրությունից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, քաղաքացին ինքնուրույն դուրս է եկել գետից, սակայն չի գտնում ընկերոջը և կասկածում […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող պատանին հայտնաբերվել է Աբովյանում

17:00 28.05.2022

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 27-ին Աբովյան քաղաքի Եղբայրության փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 17-ամյա Արման Մ.-ն, որը մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16:50 28.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Գեղարքունիքի մարզում Opel-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է բնակչի հողամասում

16:46 28.05.2022

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Գրետա Ղ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել բնակչին պատկանող ճանապարհին հարակից հողամասում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով […]

̰
Երևանի քաղաքապետը հյուրընկալել է  Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին

16:38 28.05.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հանրապետության տոնի առիթով մի խումբ զինծառայողներ և կամավորականներ են պարգևատրվել

16:21 28.05.2022

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրել են մեդալներով։ Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում տեղի ունեցած պարգևատրման արարողությանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին, նրանց […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին

16:11 28.05.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանի և Արմեն Խաչատրյանի, ինչպես նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Վանաձոր քաղաքի «Կոտրած եկեղեցի» հուշակոթող։ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ իրականացված հոգեհանգստյան կարգից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետը և նշել․ «Սրբազա՛ն Հայր, Սիրելի՛ […]

̰
Տավուշի մարզում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում, հետիոտնը տեղում մահացել է

16:00 28.05.2022

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ Ջհան Սուքիասյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մայիսյան կամուրջ-Սսկեպար ավտոճանապարհի՝ Սարիգյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Տավուշի մարզի բնակիչ, 45-ամյա Լիանա Գրիգորյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի […]

̰
Հանրապետության տոնի առիթով Հանրապետական մաղթանք և այց Սարդարապատի հուշահամալիր

15:50 28.05.2022

Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանք: Արարողությունը հանդիսապետել է Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հոգևորականաց դասը և ներկա ժողովուրդն աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ և բարօր կյանքի […]

̰
Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

15:37 28.05.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 28-ին Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայի ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի հետ Բաքու այցելած Աքարն Ալիևին ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության մեջ փոխգործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները: Ալիևը շնորհակալություն է հայտնել […]

̰
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ

15:23 28.05.2022

Մայիսի 28-ին, ժամը 12:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
BACK_TO_TOP