TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալն ընդունել է Շվեդիայի դեսպանին

17:26 27.05.2022

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ 2022 թվականին լրանում է ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակը, որը կրկին անցկացվելու է Ստոկհոլմում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը 2022 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 4-ը գործուղվելու […]

̰
Հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները

17:20 27.05.2022

Հունիսի 3-ին անտառներում մեկնարկելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառումներն իրականացվելու են շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի՝ Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում գտնվող վնասատուներով վարակված անտառային տարածքներում՝ հետևյալ ժամանակացույցով (եղանակային պայմաններից ելնելով՝ հնարավոր են շեղումներ). ✅ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել մանկական ժամանցի վայրերում

17:14 27.05.2022

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի Արազ Պապիկյանը, Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ Կարեն Կարապետյանը, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչության այլ մասնագետներ մայիսի 25-27-ը ուսումնասիրություն և շրջայց  են կատարել հանրապետության մանկական ժամանցային վայրերում, մասնավորապես՝ այսօր՝ մայիսի 27-ին, […]

̰
Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

17:07 27.05.2022

Մայիսի 27-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, բուլղարականը՝ Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Իրենա Դիմիտրովան: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք […]

̰
Անցկացվել են հակաօդային պաշտպանության պարապմունքներ

18:30 26.05.2022

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում մայիսի 24-26-ը անցկացվել են մասնագիտական տեսական պարապմունքներ։ Զինծառայողներին ուսուցանվել են հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունավետության բարձրացման, պայմանական հակառակորդի օդային թիրախների հայտնաբերման և խոցման կանոնակարգերը։ Պարապմունքներն ավարտվել են ստուգողական առաջադրանքներով։

̰
Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

18:26 26.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 15-22-ը: «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 15-ին, 19-21-ը, Հրազդանում՝ մայիսի 21-ին, Վանաձորում՝ մայիսի 19-ին և 22-ին, Ալավերդիում՝ մայիսի 22-ին»։

̰
N զորամասում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

18:23 26.05.2022

N զորամասում մայիսի 26-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական պատրաստությանը, օպերատիվ իրավիճակին և զինվորական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր: Տրվել են ցուցումներ ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգման և զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդման վերաբերյալ:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

18:20 26.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Չեռնոգորիայի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

18:17 26.05.2022

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չեռնոգորիայի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Միլո Ջուկանովիչը շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում և գրառում արել թանգարանի հուշամատյանում: Չեռնոգորիայի նախագահը նաև ծառ է տնկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ծառուղում: Չեռնոգորիայի նախագահին ուղեկցել են […]

̰
Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 19-25-ը

18:13 26.05.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 19-25-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մայիսի 24-ին և 25-ին, Շենգավիթում՝ մայիսի 19-ին և 23-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մայիսի 21-ին և 22-ին, Նոր Նորքում՝ մայիսի 20-ին և […]

̰
Զինծառայողներն անցկացրել են ճամբարային հավաքներ

18:09 26.05.2022

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մայիսի 23-26-ն անցկացրել են ճամբարային հավաքներ։ Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, խաղարկվել հարձակման, պայմանական հակառակորդի տեղակայման վայր ներթափանցման և շրջանաձև պաշտպանության կազմակերպման փոխհամաձայնեցված գործողություններ։ Անցկացվել են նաև տարբեր տրամաչափի զենքերից հրաձգության պարապմունքներ։

̰
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

18:03 26.05.2022

ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 3-ին` ժամը 16:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով:

̰
Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին

17:58 26.05.2022

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տնօրեն Ռաֆայել Բենեդիկտին։ Նախարարը կարևորել է ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությունը և վստահություն է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, քանի որ ԵԽ-ն Հայաստանի տեղական ժողովրդավարության ակտիվ մասնակիցն ու տեխնիկական օժանդակություն տրամադրողն է։ Հանդիպման ժամանակ քննարկվել են «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման և Հայաստանում թափանցիկ և […]

̰
Քրեական ոստիկանության և ՊԵԿ ծառայողները թմրամիջոցներ են հայտնաբերել

17:52 26.05.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ: Մայիսի 25-ին, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Արարատյան փողոցից բերման ենթարկվեց Երևանի Մոլդովական փողոցի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Նրա մոտ հայտնաբերվեց մետաղյա վեց տարա` լցված «ալֆա-փի վի փի» և «մեֆեդրոն» տեսակի […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարի հետ

17:47 26.05.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են այն հարցերի հետևողական իրականացումը, որոնք վեր էին հանվել դեռ ապրիլին, երբ երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Հանս Կլյուգեն: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը հատկանշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը կայուն […]

̰
Տեխնոլոգիաները տնտեսության մեջ բեկում մտցնելու հնարավորություն են, և այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. վարչապետ

17:42 26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցել է Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի աշխատանքներին: Միջոցառմանը հեռավար մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, առկա ձևաչափով՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ֆորումը վարել է Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը: Իր […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին

17:34 26.05.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 26-ին Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 38-րդ նիստին: Նիստի ընթացքում, ընդհանուր առմամբ, ստորագրվել է 12 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության սահմանային անցման կետերում տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության կատարելագործմանը, ֆիզիկական անձանց կողմից մասնատված […]

̰
«Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից բարձրագույն կրթությունն առաջնահերթություն է». Կարեն Թռչունյան

17:21 26.05.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը մեկնել են Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Նրանք մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 26-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում: Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների, պետական գերատեսչությունների, միջազգային, գիտակրթական, տնտեսական […]

̰
Տեղի է ունեցել Արցախի պատվիրակության և Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հանդիպումը

17:14 26.05.2022

Մայիսի 25-ին Բեյրութում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։ Հանդիպմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը, 2020թ․ մայիսի 15-ին ընտրված հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։ Արթուր Թովմասյանը ելույթով հանդես է եկել լիբանանահայ համայնքի առջև՝ ընդգծելով Լիբանանի ցուցաբերած անսահման աջակցությունը ինչպես 1915-1922 […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

17:00 26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին: Վարչապետը ողջունել է ԱԼԻՖ-ի գործունեությունը պատմամշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում և ՀՀ կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը […]

̰
ՀՀ կառավարության հատկացումները՝ Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի և Կրասարի կամրջի վերականգնման համար

16:58 26.05.2022

Մայիսի 26-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը միջոցներ է հատկացրել Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների (44.119.600 ՀՀ դրամ՝ ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունները) և ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասարի կամրջի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության համար (8.260.000 ՀՀ դրամ): Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: […]

̰
Արդարադատության նախարարը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարի հետ

16:47 26.05.2022

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը: […]

̰
Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

16:25 26.05.2022

Մայիսի 26-ին՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են […]

̰
ՔՏՀԱՏՄ-ն տրանսպորտային անվտանգության բնագավառում իրականացված ստուգումների, բացահայտված խախտումների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել

16:22 26.05.2022

𝟐𝟎𝟐𝟐 թ․ 𝟏-ին եռամսյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված 𝟔 ստուգումից 𝟒-ը։ 𝟐 ստուգում չի իրականացվել՝ ստուգման ենթակա կազմակերպությունների կողմից երթուղու սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում ոչ պլանային ստուգումներ չեն իրականացվել։ Ստուգումների արդյունքում կազմվել է 𝟐 արձանագրություն հայտնաբերված 𝟏𝟏 խախտումների վերաբերյալ։ 𝟐𝟎𝟐𝟐 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մասնագետներն իրականացրել են կանոնավոր […]

̰
Հրդեհ Բաբաջանյան փողոցում (թարմացված)

16:18 26.05.2022

Մայիսի 26-ին՝ ժամը 13։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի 9-րդ հարկից կրակ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 149 շենքի բնակարաններից […]

̰
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ԵԱՏՄ երիտասարդական օրակարգի ձևավորման նպատակով առաջարկներ է ներկայացրել

16:14 26.05.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ելույթ ունենալով «Ռազմավարություն – 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր կազմակերպությունների օրակարգ, ինչպես նաև փաստել է, որ ԵԱՏՄ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր […]

̰
N զորամասում անցկացվել են հավաք-պարապմունքներ

18:30 25.05.2022

Զինծառայողների մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մայիսի 23-25-ը N զորամասում անցկացվել են հավաք-պարապմունքներ։ Հավաքի մասնակիցներին տրվել են անհատական հանձնարարականներ և խմբային առաջադրանքներ, ստուգվել է անձնակազմի մասնագիտական պատրաստության աստիճանը։

̰
Քաղաքական ընդդիմության կողմից Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի՝ մահացած մասնակցին և հավաքի այլ մասնակիցներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ քննվող գործով կա ձերբակալված. ՔԿ

18:29 25.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ մայիսի 12-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանությունում հարուցված և նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության […]

̰
«Մեր բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական բաղադրիչ». Երևանի քաղաքապետ

18:27 25.05.2022

Շրջակա միջավայրի պահպանությանն ու կլիմայի փոփոխության մարտահրավերներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ու Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում, Թուրքիայում և Իրանում Կլիմայի փոփոխության համաժողովի COP 26-ի հարցերով տարածաշրջանային դեսպան Դեյվիդ Մորանի հանդիպման ժամանակ: Քննարկմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը: Ներկայացնելով կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման ու […]

̰
Հրդեհ Ներքին Գետաշեն գյուղում

18:25 25.05.2022

Մայիսի 25-ին՝ ժամը 17։11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին։

̰
BACK_TO_TOP