TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+19.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Անցկացվել է «Լրատվությունը անվտանգության/պաշտպանության ոլորտում» թեմայով աշխատաժողով

21:09 30.05.2022

Մայիսի 30-ին կայացել է «Լրատվությունը անվտանգության/պաշտպանության ոլորտում. որո՞նք են լուսաբանման սահմանները «Պատասխանատու լրագրության» իմաստով աշխատաժողովը՝ կազմակերպված Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համատեղ համագործակցությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, աշխատաժողովի նպատակն էր զարգացնել լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գիտելիքներն ու հմտությունները ԶԼՄ-ների […]

̰
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ

20:50 30.05.2022

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Նախ և առաջ շնորհակալություն եմ հայտնում մեծարգո տիկին Զուրաբիշվիլիին՝ ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկումների համար: Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակում առաջին պաշտոնական այցս իրականացնել […]

̰
Տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը

20:40 30.05.2022

Վրաստանի նախագահի նստավայրում՝ «Օրբելիանի» պալատում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: Հայաստանի և Վրաստանի նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հանրապետության նախագահը գրառում է […]

̰
Անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

20:19 30.05.2022

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի 65-ամյակին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Վահագն Պապյանի կատարմամբ հնչել են Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես է եկել որպես դաշնակահար և դիրիժոր: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համերգի մեկնարկից առաջ, ՀՀ ԿԳՄՍ նախարար […]

̰
Զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

20:10 30.05.2022

Մայիսի 30-ին N զորամիավորման զորամասերի բուժծառայության պետերի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են մարտական գործողությունների ընթացքում անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերման, տարհանման և բժշկական հետազոտությունների կազմակերպման հարցեր։

̰
SHANTNEWS

18:01 30.05.2022

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնություններով մի շարք օրենքներ համապատասխանեցվում են ԵԱՏՄ օրենսդրությանը

17:59 30.05.2022

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն ուղղված է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման հստակեցմանը, ինչպես նաև դրա վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցմանը: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 1996 թ. ընդունված «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 50-ից 60-րդ կետերը, […]

̰
Իրանի դեսպանն այցելել է Արարատի մարզ

17:51 30.05.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացնում են Արարատի մարզպետարանից, ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ մարզպետն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։ Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ […]

̰
Զինծառայողները մասնակցել են տոնական միջոցառումներին

17:43 30.05.2022

Հանրապետության օրվա առթիվ մայիսի 28-ին տոնական հանդիսավոր միջոցառումներ են կազմակերպվել նաև զորամիավորումներում և զորամասերում։ Զինծառայողների մասնակցությամբ զորամասերի տեղակայման վայրերում անցկացվել են հանդիսավոր տողաններ և քայլերթեր, կազմակերպվել տոնական համերգներ։

̰
Վարչապետն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահին

17:30 30.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովին: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար, բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք: Վարչապետը ողջույնի […]

̰
Վերին Արտաշատ բնակավայրում շչակ է գործարկվելու

17:24 30.05.2022

Մայիսի 31-ին՝ ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վերին Արտաշատ բնակավայրում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:

̰
Այգավան գյուղում տրակտորը շրջվել է քաղաքացու վրա

17:18 30.05.2022

Մայիսի 30-ին՝ ժամը 15։42-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի հողատարածքներում քաղաքացին ընկել է տրակտորից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Այգավան գյուղի հողատարածքներից մեկում տրակտորը շրջվել է քաղաքացու վրա:

̰
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

17:11 30.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին՝ ժամը […]

̰
Անցկացվել են գործնական պարապմունքներ

17:04 30.05.2022

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողների դաշտային վարժվածության կատարելագործման նպատակով մայիսի 30-ին N զորամիավորման մարտավարական դաշտում անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։

̰
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ

16:56 30.05.2022

Մայիսի 28-ին նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է կահույքի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն է նախարարության արդյունաբերության զարգացման` մասնավորապես գերակա ոլորտային թեթև արդյունաբերության աջակցման ծրագրերի շրջանակներում ուսումնասիրել ոլորտը, վերհանել առկա խնդիրները և աջակցել՝ հնարավոր լուծումների և ոլորտի զարգացման ծրագրերի մշակման միջոցով: Առաջիկա երկու ամիսների ընթացքում նախատեսվում է անցկացնել ոլորտի փորձագիտական հետազոտություն` հիմնված արտադրամասերում անհատական […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատվիրակության անդամներին

16:47 30.05.2022

Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի: Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում են «Արդարության և խաղաղության […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

16:41 30.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին

16:34 30.05.2022

Մայիսի 30-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը կրկին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զոհված զինծառայողների ծնողներին հուզող մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

16:14 30.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։

̰
«Իմ սեր հայրենիք». հոբելյանական համերգաշար՝ նվիրված Թ. Ալթունյանի անվան երգի-պարի համույթի հիմնադրման 85-ամյակին

16:08 30.05.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր համույթը հիմնադրման 85-ամյա հոբելյանին ընդառաջ մեկնարկում է «Իմ սեր հայրենիք» խորագրով համահայաստանյան հոբելյանական համերգաշարը: Մեկ տարի շարունակ համույթը հոբելյանական համերգաշարով կներկայանա ամբողջ հանրապետությունում, իսկ եզրափակիչ գալա համերգը տեղի կունենա 2023 թվականի գարնանը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ լեգենդար անսամբլը համերգաշարի մեկնարկը կազդարարի 2022 թվականի մայիսի […]

̰
Վարչապետն ընտանիքի հետ հետևել է Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների մենամարտերին

23:07 29.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս […]

̰
Բայդենը կնոջ հետ այցելել է Տեխասի դպրոց, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը

22:55 29.05.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, կիրակի առավոտյան ժամանել են Տեխաս, որի տարրական դպրոցներից մեկում այս շաբաթվա սկզբին հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։ Երկրի ղեկավարն ու առաջին տիկինը ծաղիկներ են դրել ուսումնական հաստատության տարածքում կանգնեցված հուշակոթողին։ Սպիտակ տան կողմից հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ Բայդենը և […]

̰

22:36 29.05.2022

Մայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Բորելը և Կուլեբան ԵՄ գագաթնաժողովից առաջ քննարկել են զենքի մատակարարումները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

21:48 29.05.2022

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 30-31-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է Կիևին զենքի մատակարարումների, Ուկրաինայից հացահատիկի արտահանման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցերը։ «Ես զանգահարել եմ Դմիտրի Կուլեբային: ԵՄ-ն կշարունակի պարզեցնել ռազմական օգնության մատակարարումը, մենք պայմանավորվել ենք պատժամիջոցների հարցում առաջ շարժվելու կարևորության մասին: ԵՄ առաջնորդների հետ […]

̰
Հրդեհ «Սևան» ազգային պարկի տարածքում

20:30 29.05.2022

Մայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ: Հրդեհը […]

̰
Արթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը ևս եզրափակչում են. Բռնցքամարտի ԵԱ

20:15 29.05.2022

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Տոկիո-2020-ի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) մենամարտել է հունգարացի բռնցքամարտիկի հետ և երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել 5-0 հաշվով: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է նաև […]

̰
ՃՏՊ Սյունիքի Վերին Խոտանան գյուղում․ կա տուժած

19:19 29.05.2022

Մայիսի 29-ին, ժամը 16։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան սահել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1952 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

18:00 29.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

̰
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

17:30 29.05.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 30-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք […]

̰
Պուտինն ու Վուչիչը հեռախոսազրույց են ունեցել

16:30 29.05.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կոսովոյի շուրջ զարգացումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մտքերի փոխանակումը շարունակվել է մի շարք միջազգային թեմաների՝ Ուկրաինայում իրավիճակի և Կոսովոյի շուրջ իրադարձությունների զարգացման շուրջ»,- նշված է հաղորդագրությունում: Պետությունների ղեկավարները խոսել են նաև գազամատակարարման մասին: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, […]

̰
BACK_TO_TOP