15:10 28.05.2022
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ԵԱՀԿ Մինսկի խումբ չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ կարող են ի ցույց դնել Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված և ուժի մեջ գտնվող փաստաթուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային […]
14:52 28.05.2022
Մայիսի 28-ին, ժամը 10։48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի եկեղեցու մոտակայքում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։15-ին, […]
14:41 28.05.2022
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները մայիսի 27-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից բերման են ենթարկել 51-ամյա Նելսիկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
14:29 28.05.2022
Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: Այս մասին […]
14:25 28.05.2022
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Այնուհետ Փարիզի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: […]
14:18 28.05.2022
Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան և Ճապոնիան դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող հրթիռների արձակումը և այդ պայմաններում կամրապնդեն եռակողմ համագործակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը և խոստանում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի […]
14:08 28.05.2022
Մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
13:53 28.05.2022
Մայիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «որովայնի ձախակողմյան հատվածի ծակած բաց վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին ներկայացած 16-ամյա պատանին խոստովանական բացատրություն է տվել, որ զբոսայգում 17-ամյա ընկերոջ հետ կատակելիս անզգուշաբար դանակով խփել է նրան: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]
13:42 28.05.2022
Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը. «1918թ․-ի մայիսի 28-ին երկար դադարից հետո դրվեց մեր անկախ պետականության հիմքը։ Հավերժ փառք բոլոր այն քաջորդիներին, ովքեր կերտեցին մեր բոլորի անկախություն և պետականություն ունենալու վաղեմի երազանքը: Այսօր մեր նպատակը պիտի լինի այն դարձնել ամուր ու մրցունակ, ուստի մեր բոլորիս ջանքերով պիտի շարունակենք կերտել հզոր, […]
13:20 28.05.2022
Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի: Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար: Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա […]
13:11 28.05.2022
Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը: Հանձնախմբից հայտնել են, որ սա առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի […]
19:30 27.05.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից կազմակերպված «Հին ընկերներ, նոր հնարավորություններ» խորագրով հայ-իրանական ագրոտեխնոլոգիական առաջին համաժողովին։ Միջոցառման նպատակն էր ստեղծել արդյունավետ և կայուն համագործակցություն Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ագրոտեխնոլոգիական կազմակերպությունների, բուհերի և այդ ոլորտի պատասխանատուների միջև։ «Այսօրվա համաժողովը շատ կարևոր է ինչպես երկու պետությունների միջև բարեկամական […]
19:20 27.05.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
19:14 27.05.2022
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ: Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միլո Ջուկանովիչը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են երկու երկրների բարեկամությանը, միջպետական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:
19:07 27.05.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության և համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել […]
19:00 27.05.2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 27-ին ընդունել է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն» (Center for Truth and Justice) հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպան Գրիգորյանը ընդգծել է վերջինիս կողմից իրականացվող ինչպես փաստահավաք, այնպես էլ կրթական գործունեության առանձնակի նշանակությունը։ Մատնանշելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Center for Truth and Justice հասարակական կազմակերպության նպատակների ընդհանրությունները՝ տիկին Գրիգորյանը […]
18:54 27.05.2022
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Երևանում հյուրընկալել մեր բարեկամ երկրի՝ Չեռնոգորիայի նախագահին՝ իմ հարգարժան գործընկեր Միլո Ջուկանովիչին: Նախագահ Ջուկանովիչի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-չեռնոգորյան երկկողմ փոխշահավետ հարաբերությունները ընդլայնելու […]
18:47 27.05.2022
Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է քաղաքացիների։ Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ սահմանված կարգի համաձայն, արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների բարձրացրած հարցերին ի պատասխան՝ նախարար Փամբուխչյանն հանձնարարեց համապատասխան պաշտոնատար անձանց մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր կոնկրետ դեպք և հնարավորության սահմաններում լուծում տալ։
18:44 27.05.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը։ Նախագահները միմյանց են ներկայացրել երկու երկրների պաշտոնական պատվիրակություններին: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին: Այնուհետև, զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի […]
18:40 27.05.2022
Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՈՒԱՀ ԱՀ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ուղերձում նշել է բարեկամության, փոխըմբռնման և վստահության վրա հիմնված մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացումը, որի գործում Ուրուգվայի հայ համայնքը, որը […]
18:33 27.05.2022
Մայիսի 27-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվել է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր արարողությունը։ Շնորհավորելով մոնթեականներին կրթօջախն ավարտելու առթիվ՝ վարժարանի պետ Գեղամ Սարգսյանն ուրախությամբ արձանագրել է, որ շրջանավարտների ավելի քան 80 տոկոսը ցանկություն է հայտնել հետագա ուսումը շարունակել Հայաստանի և արտերկրի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում, ինչը վարժարանի արդյունավետ գործունեության վառ ապացույցն է։ Շրջանավարտների շարքում նաև […]
18:25 27.05.2022
Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից հիմնարկի 3-րդ տեղամասի խցերից մեկում իրականացվել է չնախատեսված խուզարկություն։ Ինչպես տեղեկացնում են Քրեակատարողական ծառայությունից, խցում պահվող կալանավորված անձ Ա․Ս․-ի անձնական խուզարկությամբ վերջինի գուլպայի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ երեք առանձին փաթեթներով։ Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին […]
18:18 27.05.2022
Մայիսի 27-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռու մարզի Գյուլագարակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, ավտոմեքենան ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․Մ․, ծնված 1972 թ․) դուրս […]
18:13 27.05.2022
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Գերծանր քաշային կարգում` քառորդ եզրափակիչում, Դավիթ Չալոյանի մրցակիցն իսպանացի Այուբ Ղադֆան էր: Առաջին ռաունդի կեսից մրցավարը դադարեցրեց պայքարը` տեխնիկական հաղթանակ տալով իսպանացի մարզիկին: Մրցավարը ներկայացնում է Անգլիան: […]
18:07 27.05.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունն ու մինչ այժմ համատեղ իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ ոռոգման և ջրամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարներին, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարմանը վերաբերող […]
17:56 27.05.2022
ԵՊՀ բակում Քիմիկոսի միջազգային օրվան ընդառաջ տեղի է ունեցել «Կիրառական քիմիա. էքսպո 2022» ցուցահանդեսը, որի շրջանակում Մայր բուհի բակում էին համախմբվել ՀՀ շուրջ 35 արտադրող ընկերության ներկայացուցիչներ, ավելի քան 10.000 մասնակիցներ, այդ թվում՝ 3.500 դպրոցական: Ցուցադրության ընթացքում ներկայացվել է քիմիայի կիրառությունը կյանքում, մասնավորապես կենցաղային քիմիայի, խնամքի կոսմետիկ միջոցների, սննդի արդյունաբերության, դեղագործության, հանքահումքային արդյունաբերության և շինանյութի […]
17:46 27.05.2022
Մայիսի 24-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, պարեկային ծառայության Լոռու գումարտակի ոստիկանները երեկոյան շրջայցի ժամանակ Դսեղ գյուղ տանող ճանապարհին նկատել էին երկու տղամարդու, որոնցից մեկը բենզասղոցով ծառ էր կտրում: Մոտեցել են ու պարզել, որ տղամարդկանցից մեկը՝ Դսեղ, մյուսը՝ Չկալով գյուղի բնակիչ են: Ծառահատման թույլտվություն չեն ունեցել, իսկ նրանց մեքենաները բեռնված են եղել փայտանյութով: Տղամարդիկ բերման են ենթարկվել […]
17:36 27.05.2022
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել միազգային դաշինքին աշխարհի տարբեր հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված նախանձախնդրության համար։ Անդրադառնալով արցախյան 44-օրյա պատերազմին և հետպատերազմական իրավիճակին՝ Հայոց Հայրապետը […]