TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մեքենայից գողություն էր արել. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:46 25.04.2022

Ապրիլի լույս 18-ի գիշերը՝ ժամը 3։30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցում կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայից գողություն են կատարել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգտվելով մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են պայուսակ: Գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանք սկսվեց: Օպերատիվ հարցումների արդյունքում բաժնի քրեական հետախույզները […]

̰
Գողություններ Վանաձորի խանութներից. Բազումի ոստիկանների բացահայտումը

17:38 25.04.2022

Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի 37-ամյա մի բնակիչ Վանաձոր քաղաքում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 20-ին կասկածվողը Սպիտակի Ավետիսյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին: Պարզվել է, որ նա 2021 թվականի հուլիսից մինչև այս տարվա մարտ ամիսը Վանաձոր քաղաքի հինգ խանութից գաղտնի հափշտակություններ էր […]

̰
Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

17:28 25.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Կողմերը քննարկել են կրթության ոլորտին առնչվող երկկողմ համագործակցության ծրագրեր: Ողջունելով դեսպանին` նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ֆիննական կրթության մոդելի արդյունքները տպավորիչ են, փորձը` […]

̰
Երևանում, Շիրակում և Լոռիում անցած շաբաթ պարեկների ծառայության արդյունքները

17:17 25.04.2022

Մարտի 18-25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1829 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 100, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 147 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 12-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 4-ը՝ ստանդարտին […]

̰
Կասեցվել է լիմոնադի երկու արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

17:12 25.04.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասվել է անհատ ձեռնարկատեր Ռուբեն Մնացականյանին (գ. Օձուն) և «ՀԱՐԱՏԻԴ» ՍՊԸ-ին (ք. Վանաձոր) պատկանող լիմոնադի երկու արտադրամասի գործունեությունը: ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արտադրամասերում չեն պահպանվել ոլորտի օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված կառույցները չեն […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

17:06 25.04.2022

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ վերջիններիս այցը Հայաստան Հայոց ցեղասպանության ոգեկոչման շրջանակներում լավագույնս վկայում է երկու ժողովուրդների բարեկամական և ջերմ […]

̰
Բնակարանային գողություններն էականորեն նվազել են. դատախազություն

16:56 25.04.2022

ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում, ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից ստացված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2022թ. առաջին եռամսյակում բնակարանային գողությունների դեպքերի և դրանց բացահայտման ընդհանուր միտումները: Վիճակագրությունը փաստում է, արձանագրվել են շոշափելի դրական արդյունքներ: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021թ. նույն ընթացքում […]

̰
Արմավիրի մարզի բնակիչը կալանավորվել է՝ կնոջ ծնողների սպանության մեղադրանքով. ՔԿ

16:44 25.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն տեղեկացրել էր քննչական կոմիտեն, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ […]

̰
Գնել Սանոսյանը մասնակցել է «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին

16:32 25.04.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է ԵՄ հանուն Հայաստանի կայուն էներգիայի EU4ASEP ծրագրի ներքո՝ «Համայնքային կայուն էներգիայի» համաժողովին։ Բացման խոսքում նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին և ուրախությամբ արձանագրել, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով համայնքների ներգրավվածությունը մեծանում է։ Նախարարն ընդգծել է, որ «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ջանքերով արդեն […]

̰
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում տեղի է ունեցել նորանշանակ ծառայողների երդման արարողությունը

16:25 25.04.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում այսօր տեղի է ունեցել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչությունում պաշտոններ ստանձնած նորանշանակ ծառայողների երդման արարողությունը: Դեռևս 2022 թվականի հունվարի 3-ին հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներն օրերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել են համապատասխան պաշտոններին: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և […]

̰
Սևանա լճի մակարդակը ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

16:11 25.04.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմն ապրիլի 18-24-ը: «Սևանա լճի մակարդակը ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.49մ (24.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 23սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.743մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]

̰
SHANTNEWS

15:00 24.04.2022

̰
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

17:00 23.04.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին գծային բաժին բերման է ենթարկվել Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած 28-ամյա Արթուր Մ.-ն որը 2021 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

16:44 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

̰
Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը

16:31 23.04.2022

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։ Ըստ աղբյուրի՝ […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարի հետ

16:10 23.04.2022

Ապրիլի 22-ին Վարշավայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչի հետ։ ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի կողմից իրականացվող ջանքերը տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ։ Փոխնախարար Պշիդաչն իր հերթին ընդգծել է Լեհաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը թե՛ որպես ներկայումս ԵԱՀԿ […]

̰
Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները

15:54 23.04.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի համաքաղաքացինե՜ր: Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ընթացքում ոստիկանությունը ամբողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Ապահովվելու է մեր քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը ինչպես դեպի Ծիծեռնակաբերդ երթերի ընթացքում, այնպես էլ հուշահամալիրի տարածքում կայանալիք միջոցառումների ժամանակ: Միևնույն ժամանակ ակնկալում ենք մեր համաքաղաքացիների աջակցությունն ու հորդորում […]

̰
Երևանում ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա. նա մահացել է

15:32 23.04.2022

Այսօր Երևանում՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, […]

̰
Ապրիլի 24-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ

15:27 23.04.2022

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում (Ս․ Պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս […]

̰
Մոսկվայում երեխան ընկել է վեցերորդ հարկի պատուհանից

15:18 23.04.2022

Մոսկվայի հարավում վեցերորդ հարկի բնակարանի պատուհանից երեխա է ընկնել: Նա մահացել է: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել, լրագրողներին հայտնել է քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր շտաբի ղեկավարի ավագ օգնականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ հետաքննության տվյալների՝ ապրիլի 23-ի առավոտյան 2018 թվականին ծնված տղան, որը ծնողների կողմից թողնվել է առանց հսկողության, հենվել է մոծակների համար նախատեսված […]

̰
ԲԴԽ անդամները մասնակցում են ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը

15:09 23.04.2022

Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցում են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության […]

̰
Երևանի քաղաքապետը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խորհրդանշական ծառատունկին

14:47 23.04.2022

«Հիշողության այգի» միջազգային նախաձեռնության շրջանակում, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկի, Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովի և Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ, մասնակցել է խորհրդանշական ծառատունկին: «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպված ծառատունկին մասնակցել են նաև «Ժառանգություն և առաջընթաց» ֆոնդի նախագահ Արմայիս Կամալովը, «Հիշողության այգի» կազմակերպության գլխավոր տնօրեն Օլգա Ստեպչենկոն, Հայրենական […]

̰
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

14:34 23.04.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Կաթողիկոսարանի Վեհարանին մէջ ընդունեց այցելութիւնը Լիբանանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (Հ.Բ.Ը.Մ.) զանազան մարմինները ներկայացնող պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանի եւ շրջանային վարչութեան ատենապետ Ժերար Թիւֆէնքճեանի։ Ողջունելով պատուիրակութեան այցելութիւնը Անթիլիասի Մայրավանք, Վեհափառ Հայրապետը գնահատեց տասնամեակներու վրայ տարածուած Հ.Բ.Ը.Մ.ի ազգանուէր ծառայութիւնը Հայաստանի, Արցախի ու Սփիւռքի մէջ: Ան նաեւ ողջունեց հետզհետէ […]

̰
Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

14:22 23.04.2022

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը նշել է. «Ավելի քան մեկ դար առաջ Կլեմանսոն գրել է. «Մենք սկսում ենք խոսել Հայաստանի վիլայեթներում նոր ողբերգությունների մասին։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում այս բառը: Սա հայերի մեթոդական կոտորածի պաշտոնական էվֆեմիզմն է»: Հարգանքի տուրք […]

̰
Ճապոնիայի հյուսիսում զբոսաշրջային նավ է խորտակվել

14:10 23.04.2022

Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդոյի ափերի մոտ խորտակվել է KAZU 1 զբոսաշրջային նավը, որի վրա 26 մարդ է եղել, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին շաբաթ օրը հայտնել է NHK-ն։ Դեպքի վայր են ուղարկվել պարեկային նավակներ և ինքնաթիռներ։ Ըստ աղբյուրի՝ ուղղաթիռը և հսկիչ նավերը շարունակում են որոնողական աշխատանքները դեպքի վայրում։ Միջադեպի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։

̰
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

13:56 23.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, «Telegram» սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ […]

̰
Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել է Նոր Խարբերդում

13:43 23.04.2022

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 22-ին Նոր Խարբերդի 19-րդ փողոցից բերման է ենթարկվել Գրետա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

13:32 23.04.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ […]

̰
Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի շրջանակում բացվել է Հայաստանի տաղավարը

13:20 23.04.2022

Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը (հայաստանյան տաղավարի հանձնակատար) և ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը (հայաստանյան տաղավարի համակարգող)։ Բիենալեին ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայաստանյան տաղավարի համադրողի […]

̰
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

13:11 23.04.2022

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը և ներկայացրել Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին: Ռուս պատգամավորները և ՀՀ ԱԺ […]

̰
BACK_TO_TOP