TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մենք պառակտման, բևեռացման ու անխոհեմության «ճոխությունն» այլևս չունենք. ՀՀ ՄԻՊ

11:04 01.05.2022

Վերջին օրերին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշատադիտարկումները ցույց են տալիս, որ հանրային խոսույթում, հատկապես զանգվածային լրատվության միջոցներով ու սոցիալական ցանցերով գնալով բարձրացվում է ծայրահեղ, անհանդուրժողական ու սադրիչ խոսքի մակարդակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Համացանցի ու մամուլի բևեռացված հեղձուկը, բռնության կոչերը, դրանց չդատապարտումը, դեռ մի բան էլ […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ

10:50 01.05.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը մենք մեծարում ենք աշխատանքն ու աշխատավոր մարդուն։ Հայերս միշտ աչքի ենք ընկել բացառիկ աշխատասիրությամբ, բարեխղճությամբ, հմտությամբ, գործարար և ստեղծագործ հատկանիշներով։ Աշխարհի տարբեր անկյուններում մեր հայրենակիցները, իրավամբ, ունեն աշխատելու, ստեղծելու և արարելու բարի համբավ, […]

̰
Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն. Նիկոլ Փաշինյան

10:45 01.05.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում նշված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու […]

̰
Բլինկենը և Կուլեբան քննարկել են Կիևին 33 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցը

10:42 01.05.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ուկրաինա ամերիկացի դիվանագետների վերադարձի ժամկետները, ինչպես նաև Վաշինգտոնի վարչակազմի խնդրանքը Կոնգրեսին՝ Կիևին լրացուցիչ 33 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածած գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:30 01.05.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Իտալիան չեղարկում է քովիդ-վկայականները

10:20 01.05.2022

Իտալիայում մայիսի 1-ից կչեղարկվեն մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները (այսպես կոչված կանաչ անցագրերը)՝ երկու բացառությամբ։ Սանիտարական անձնագրերը մինչև մայիսի վերջ կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։ Մայիսի 1-ից մայիսի 31-ը հանրապետություն մուտք գործելու համար բավարար կլինի թեստի բացասական պատասխանի տեղեկանքը։ Ի սկզբանե իշխանությունները ցանկանում էին մայիսի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:10 01.05.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

16:54 30.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ […]

̰
Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

16:40 30.04.2022

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև պաշտպանության նախարարության աշխատակիցները, զինված ուժերի զինծառայողներ և ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներ։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի, մայրաքաղաքի մի շարք պուրակների հարակից տարածքներում զինծառայողները կատարել են բարեկարգման և ծառատնկման աշխատանքներ։ Համապետական շաբաթօրյակի շրջանակում ՊՆ վարչական համալիրում ևս անցկացվել է ծառատունկ, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները։

̰
ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումները միացել են շաբաթօրյակին

16:27 30.04.2022

աղ առավոտվանից ԱԻ նախարարության քաղաքային և մարզային բոլոր ստորաբաժանումները միացել են Համապետական շաբաթօրյակին։ Նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և կառույցի այլ պաշտոնայաներ շրջայց են կատարել ՀՓՋ-ներում, մասնակցել բարեկարգման և մաքրման աշխատանքներին: Իրականացվել են ԱԻ նախարարության վարչական շենքերի հարակից տարածքների, ինչպես նաև նախարարություն մտնող ճանապարհների մաքրում: ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները. ՀՀ ԱԳՆ

16:00 30.04.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանությունը Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու վերաբերյալ. «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված կերպով իրականացվող այս գործողությունները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելուն և ինքնությունը կեղծելուն, Ադրբեջանի՝ էթնիկ և […]

̰
Համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը

15:46 30.04.2022

Ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին վաղ առավոտից միացել է նաև Երևանը: Բազմաթիվ քաղաքացիների, պետական ու մասնավոր կառույցների ներկայացուցիչների, Երևանի ավագանու անդամների հետ քաղաքի մաքրությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

̰
Նախագահն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

15:20 30.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին: Հանրապետության նախագահը ողջունելով Վրաստանի արտաքին գործերի նախարարի կարգավիճակում Իլիա Դարչիաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան, շնորհավորել և հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Նախագահը հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը: Երկուստեք […]

̰
Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

15:12 30.04.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են […]

̰
Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

14:35 30.04.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես արցախահայությունը, ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու […]

̰
Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին

14:16 30.04.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նախարարության և ենթակա կառույցների աշխատակիցների հետ մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Նախարարության ներկայացուցիչները մաքրման աշխատանքներ են իրականացրել Երևան քաղաքի Հրազդանի կիրճի տարածքում: Նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին շաբաթօրյակին մասնակցելու և իրենց օրինակով շրջակա միջավայրի մաքրության հանդեպ անտարբեր շատ քաղաքացիներին օրինակ ծառայելու համար: «Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին […]

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

14:06 30.04.2022

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելությունում։ Արարատ Միրզոյանը և Իլիա Դարչիաշվիլին միմյանց շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: […]

̰
Վարչապետն ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին

13:33 30.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով: Վարչապետը շնորհավորել է պարոն Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ […]

̰
Թունաքիմիկատներից թունավորումների դեպքերը նվազել են. ԱՆ

13:30 30.04.2022

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ թունաքիմիկատներից թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ: 2021 թվականին 2020 թվականի համեմատ նկատվել է թունաքիմիկատներով թունավորումների աճ մանկական բնակչության շրջանում։ Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 23%՝ արձանագրվել է ծնողի անուշադրության, 20.7%-ը՝ բնակչի անփութության և 18.4%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով: […]

̰
Անցկացվել է «Հայ ռազմարվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով գիտաժողով

19:30 29.04.2022

Ապրիլի 29-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմարվեստի պատմության հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով «Հայ ռազմարվեստը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» խորագրով։ Գիտաժողովի մասնագիտական քննարկումների ընթացքում վերլուծվել են հայ և համաշխարհային ռազմարվեստի պատմության արժանահիշատակ դրվագներ ու իրադարձություններ:

̰
Նախագահն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

19:24 29.04.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ուղղություններով փոխգործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես անդրադարձ է եղել ստեղծագործական կրթության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը, նշվել է, որ կանաչ և վերականգնվող էներգիան կարող է առաջատար դիրքեր գրավել երկկողմ օրակարգում:  

̰
Երևանի քաղաքապետը պարգևատրել է պարարվեստի մի շարք գործիչների

19:23 29.04.2022

Պարի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պարարվեստի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մշակույթի նվիրյալներին՝ իրենց արվեստով երկրի ու մայրաքաղաքի պատիվը մշտապես բարձր պահելու համար: «Պարը մարդկային հույզերի ամենաանկեղծ վկան ու փոխանցողն է, մեր ինքնության խտացումը: Իսկ հայկական պարը՝ մեր հավաքական կերպը, որը բազմաթիվ թելերով կապված […]

̰
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է համածառայակիցը. ՔԿ

19:12 29.04.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանեյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էր քննչական կոմիտեն, 2022 թվականի ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ից

19:00 29.04.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 15:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին

18:56 29.04.2022

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մասնակից փաստաբաններին՝ գլխավորությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ պարոն Բաբայանը տեղեկացրել է, […]

̰
Տեղի է ունեցել «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում

18:37 29.04.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հանդես եկել զեկույցներով: Քննարկման առանցքային թեմաներն էին հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, […]

̰
Օշական գյուղում հրդեհ է բռնկվել երկհարկանի ոչ բնակելի շինությունում

18:20 29.04.2022

Ապրիլի 29-ին՝ ժամը 13։08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է երկհարկանի ոչ բնակելի շինություն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օշական գյուղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցին կից կիսակառույց դպրոցի մասնաշենքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
̰
Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

17:32 29.04.2022

Ապրիլի 29-ին, աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական և հիմնանորոգման աշխատանքներին, մոդուլային տիպի շինություններում զինծառայողների համար ստեղծված կենցաղային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը եղել է նաև սահմանագոտու մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ։ Պաշտպանության […]

̰
Կայացել է «Հայաստանի գինիներ». Կույր համտես մրցույթ 2022

17:22 29.04.2022

Ապրիլի 28-29-ին Երևանում կայացել է «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ GIZ) աջակցությամբ: «Հայաստանի գինիներ» կույր համտես մրցույթին մասնակցել է 43 հայկական գինեգործական ընկերության 147 անուն գինի` ընտրված գինեգործարանների կողմից: Գինիները համտեսվել են մասնակից գինեգործական ընկերությունների` նախապես վերապատրաստված և հավաստագրված համտեսող գնահատողների […]

̰
BACK_TO_TOP