17:57 20.04.2022
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: N զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 20-ին անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխզննման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ։
17:52 20.04.2022
ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ: Ողջունելով ՀՀ վարչապետին, Միխայիլ Միշուստինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, ողջունում ենք Ձեզ Կառավարության տանը։ Ձեր պաշտոնական այցն ունի շատ կարևոր նշանակություն մեր բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար, որոնք կապում են Հայաստանը և Ռուսաստանը։ Այս տարի […]
17:47 20.04.2022
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները, գործընկերն էր «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։ Մրցույթի նպատակն էր […]
17:37 20.04.2022
Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականցվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համատեղ իրականցվող «Գետերի ափամերձ […]
17:33 20.04.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանել է Նիժնի Նովգորոդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորել են Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։ Նախատեսվում է վարչապետի այցը «ԳԱԶ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ […]
17:21 20.04.2022
Ապրիլի 19-20-ը ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի գլխավորած աշխատանքային խումբն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասեր: Ստուգվել է անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, համապատասխան փաստաթղթերի առկայությունը և վարման կարգը, սննդի կազմակերպման գործընթացը։ Զորամասերի հրամանատարական կազմին ցուցաբերվել է մեթոդական օգնություն, ցուցումներ են տրվել հայտնաբերված թերությունների շտկման վերաբերյալ։
17:14 20.04.2022
Ապրիլի 20-ին՝ ժամը 10։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի Գ2 թաղամասի հողատարածքներից մեկում գտնվող վագոն-տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:07 20.04.2022
Պարենի համաշխարհային ծրագրի /ՊՀԾ/ ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով Տավուշի մարզում էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։ Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ուղեկցությամբ Լիլա Փիթերսը այցելել է Թեղուտի դպրոց, որտեղ ՊՀԾ-ն հիմնել է հիդրոպոնիկ ջերմատուն և ներդրումներ կատարել արևային կայաններում՝ օգնելով դպրոցին […]
17:59 19.04.2022
Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակը Իրաքի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից ապրիլի 18-ին սկսված ռազմական գործողության վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Իրաքի նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: Իրաքի նախագահ Բերհեմ Սալիհի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Իրաքի հյուսիսում սկսված թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային […]
17:58 19.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 14-ին կայացել է գյուղատնտեսության ոլորտի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկումը վարել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմինե Խառատյանը, շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։ Իր ներածական խոսքում Արման Խոջոյանն ընդգծել է նախարարության բյուջետային հայտերի […]
17:57 19.04.2022
Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ: Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվեցին ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող, Արթիկ քաղաքի բնակիչներ, 28 և 23 տարեկան տղամարդիկ: Նրանք հետախուզվում էին քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. […]
17:55 19.04.2022
2022թ․-ի մարտը մինչ այժմ դիտված Երկրի ամենատաք հինգերորդ մարտն է: Այս մասին տեղեկացնում է հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Անտարկտիկական ծովային սառույցի ծածկույթը կրճատվել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ։ «Համաձայն NOAA-ի Շրջակա միջավայրի տեղեկատվության ազգային կենտրոնի գիտնականների՝ այս տարվա մարտը աշխարհում հինգերորդ ամենատաքն է 1880թ․-ից ի վեր։ 2022թ․ մարտ Մարտ ամսվա ցամաքի և օվկիանոսի մակերևույթի գլոբալ […]
17:49 19.04.2022
Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ: Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի […]
17:46 19.04.2022
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում ապրիլի 16-19-ն անցկացվել են ստուգումներ։ Հրամանատարությունն ստուգել է հենակետերում մարտական հերթապահության կրման ընթացքը, իրականացված ամրաշինական աշխատանքները, զինծառայողների պատրաստվածությունը, զրուցել դիրքապահների հետ, ցուցումներ տվել հետագա ծառայության կազմակերպման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
17:38 19.04.2022
Արցախում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, տեղեկացնում են ԱԻՊԾ-ից: Միջոցառումը իրականացվել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱԻ պետական ծառայության և պաշտպանության բանակի նախաձեռնությամբ : Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար՝ Անահիտ Հակոբյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Ռազմամարզական խաղերին մասնակցում են […]
17:33 19.04.2022
Ապրիլի 19-ին N զորամասում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը համապատասխան հանդերձանքով և սպառազինությամբ դուրս է եկել մշտական տեղակայման վայրից և երթով զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։
17:27 19.04.2022
«ՕքսԵՋեն» հիմնադրամը սկսել է «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն» համագործակցության հարթակի աշխատանքները: Նախատեսվում են ամենամսյա հանդիպումներ, մշակվել է օրակարգ և հրատապ հարցերի քննարկման ցանկ: Այս մասին ապրիլի 19-ին նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ: ԱԺ աշխատանքի և սոցիալական ու մարդու իրավունքների […]
17:21 19.04.2022
Ապրիլի 18-19-ը N զորամիավորման ականանետային դասակների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Անձնակազմը զբաղեցրել է կրակային դիրքերը և մարտական վիճակի բերել ականանետային միջոցները։ Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, նշանակետերի հետախուզման և խոցման հմտությունները։
17:11 19.04.2022
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:
17:06 19.04.2022
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Հանդիպման սկզբում ՀՀ գլխավոր դատախազը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազությունների միջև հաստատված սերտ փոխգործակցությունը։ Ողջույնի իր […]
16:39 19.04.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ), տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը […]
16:31 19.04.2022
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը որոշել է 2024 թվականին կայանալիք ընտրություններում պայքարել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար, գրում է The Hill-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Նախագահ Բայդենը նախկին նախագահ Օբամային ասել է, որ մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետի համար»,- գրում է պարբերականը: Լրագրողների զրուցակիցներից մեկը պարզաբանել է նաև, որ Բայդենն իրեն տեսնում է որպես «միակը, ով […]
16:23 19.04.2022
Ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան հայրենական և ազգային կյանքում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված Հայոց եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից […]
16:16 19.04.2022
Լյուքսեմբուրգի դեսպանին կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն: Նրան բողոք են ներկայացրել ՌԴ դեսպանատան աշխատակցի անհիմն արտաքսման կապակցությամբ, հայտնում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանի Դաշնությունը իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել Լյուքսեմբուրգում ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման հետ կապված»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Մոսկվայում Բելգիայի դեսպանը ևս կանչվել է ՌԴ ԱԳՆ: Նրան […]