17:14 29.04.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման […]
18:30 28.04.2022
Ապրիլի 28-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի Ռազմահումանիտար գիտությունների հետազոտությունների կենտրոնը կազմակերպել է գիտաժողով՝ «Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքները» խորագրով: Գիտաժողովը թեմատիկ գիտագործնական շարքի ներածական միջոցառումն էր՝ նախատեսված Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ՊԱՀՀ-ի «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնառուների համար:
18:25 28.04.2022
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը. անվտանգության ոլորտի գործուն վերահսկողության ապահովումը» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը «DCAF»։ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Միջոցառման նպատակն է հարթակ ապահովել […]
18:20 28.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետ Ահարոն Սահակյանի, համայնքապետների ուղեկցությամբ Կոտայքի մարզում ծանոթացել է 2022 թ․ հիմնանորոգման ենթական ճանապարհահատվածներին։ Նախարարը մասնավորապես, եղել են Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ (Նոր Գեղի) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածում, որը սկիզբ է առնում Աբովյան քաղաքից և հասնում […]
17:58 28.04.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար Սեյեդ Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը՝ տնտեսության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ […]
17:36 28.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2022 թ. մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնին նվիրված՝ «Արմենպրես» գործակալության սրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ […]
17:24 28.04.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկատվություն է ներկայացրել մայիսի 1-ից գործարկվող նոր և առանձին երթուղիների ուղեգծերի փոփոխության մասին. «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի […]
17:14 28.04.2022
Աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ էին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռայոլան «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել. «Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իմ առողջությամբ. զայրացած եմ, որ արդեն երկրորդ անգամ 4 ամսվա ընթացքում ինձ մահացած են կարգում և հարություն տալիս»,- գրել է նա: Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում լուրեր էին պտտվում, որ 54 […]
16:58 28.04.2022
Ապրիլի 28-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին, ընտրական նորարարական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գլխավոր խորհրդատու Վլադիմիր Միսևը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու […]
16:30 28.04.2022
Ապրիլի 28-ին՝ ժամը 14:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:05-ին, մարվել՝ 15:29-ին: Այրվել են […]
16:25 28.04.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները, ապրիլի 22-ին Երևանի Բագրատունյաց պողոտայում հայտնաբերեցին ու, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին 33-ամյա մի տղամարդու՝ իր վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով 2 կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ Ավտոմեքենայի զննությամբ […]
16:08 28.04.2022
Այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի նախնական վերաորակավորման վարժանքի արդյունքների ամփոփումը: Քննարկմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության պատվիրակությունը և ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումների աշխատակիցները: Ապրիլի 26-27-ն իրականացված նախնական վարժանքը հնարավորություն տվեց ստուգել հայկական ՔՈՓ թիմի կարողությունների համապատասխանությունը միջազգային […]
18:30 27.04.2022
Մարտական գործողությունների վարման ժամանակ հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 26-27-ը N զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական մարտական խնդիրներ, ստուգվել են հրամանատարների պատրաստության մակարդակը և կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումների կայացման ունակությունները:
18:28 27.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։
18:27 27.04.2022
Ապրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ժամը 23։30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել […]
18:23 27.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացել է Ջրվեժի մանկապարտեզի շինարարության ընթացքին։ 2020 և 2021 թթ սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրում հիմքից կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս համայնքում նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից համայնքների, այդ թվում՝ […]
18:19 27.04.2022
Ապրիլի լույս 25-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց շտապօգնությունից․ Նոր Արեշի իր տանը, հարազատների ներկայությամբ, հանկարծամահ էր եղել 62-ամյա մի տղամարդ։ Դեպքի վայր է մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ Դատաբժշկի զննությամբ հանգուցյալի գլխին ու դեմքին հայտնաբերվել են քերծվածքներ։ Ըստ հարազատների՝ վնասվածքների վերաբերյալ 62-ամյա տղամարդն իրենց հայտնել է, թե դրանք փողոցում ընկնելու հետևանք են։ Ոստիկանները, սակայն, […]
18:16 27.04.2022
Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն: Հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության շրջանակ շահագրգիռ կողմերի միջև՝ Սյունիքի մարզում […]
18:12 27.04.2022
Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 27-ին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելության հարցազրույցի փուլը: Առաջին օրը մասնակցել է 25 դիմորդ, որոնք դիմել են բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնելու համար: Հարցազրույցի փուլին կմասնակցի 700-ից ավելի դիմորդ: Այս փուլը հաղթահարած դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում և կմասնակցեն տեսական ու գործնական պարապմունքներին: Տեսական մասը տևելու է 30-95 դասաժամ՝ ըստ […]
18:06 27.04.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ: Ա. Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական […]
17:51 27.04.2022
Ապրիլի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում։ Սուրեն Պապիկյանը շրջել է զորամասի տարածքում և ուսումնական մասնաշենքում, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետևել ուսումնական պարապմունքների ընթացքին։ Զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամասի կառուցվածքն ու գործառույթները։ Պաշտպանության նախարարը զորամասում հարգանքի տուրք է մատուցել և […]
17:46 27.04.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։ Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի […]
17:34 27.04.2022
Ապրիլի 27-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Պարգևատրմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 2021-2022 ուսումնական տարում ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագիրը չորս մասնագիտությամբ՝ ճգնաժամային կառավարում, փրկարարական գործ, աղետների հոգեբանություն և ճգնաժամային իրավունք, ավարտում է 30 շրջանավարտ, որից 9-ը՝ գերազանցությամբ: ՃԿՊԱ շրջանավարտներից 18-ն արդեն աշխատում են […]
17:23 27.04.2022
ԱՊՀ երկրների շրջանում տեղի կունենա երիտասարդական աշխատողի որակավորման բարձրացման հերթական հեռավար դասընթացը՝ «ԱՊՀ տարածքում երիտասարդների հետ աշխատանքի կազմակերպում» թեմայով: Դասընթացն անցկացվելու է 2 փուլով՝ հեռավար ձևաչափով: Առաջին փուլը կանցկացվի 6 օր, երկրորդը՝ 9 օր: Մասնակցել ցանկացողները մինչև 2022 թվականի մայիսի 1-ը կարող են ուղարկել ինքնակենսագրական և հետաքրքրվածության նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա դաշտում գրելով «Երիտասարդական […]
17:16 27.04.2022
N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 27-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։ Ստուգվել են զինծառայողների՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքով կրակի վարման և թիրախների խոցման հմտությունները։
17:58 26.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Տալալ ալ-Խալիլը, խմբի զեկուցող Յասեր ալ-Սալամաhը, Ժողովրդական ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության վարչական […]