17:34 25.03.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ: «Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, որի հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ […]
17:26 25.03.2022
Մարտի 25-ին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել արդեն պարբերական դարձած հանդիպումների համար, հակիրճ ամփոփել է 2021 թվականի տնտեսական տարին՝ ներկայացնելով հարկաբյուջետային եւ մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Դեսպան Անն Լույոն ընդգծել է […]
17:16 25.03.2022
Մարտի 25-ին՝ ժամը 14։08-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:54-ին։ Այրվել են […]
17:08 25.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդաղբյուր-Մուսայելյան և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները և Գորիս-Սիսիան (25-ից 27-րդ կմ) ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում […]
18:30 24.03.2022
Մարտի 24-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ գիշերային պայմաններում։ Զինծառայողները հրահանգավորվել են կրակային վարժությունների կատարման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարելագործել հրաձգային զենքից կրակի վարման հմտությունները:
18:24 24.03.2022
Մարտի 14-19-ը, համագործակցելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, անցկացվել է ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության եզրափակիչ փուլը: Առաջնության մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Երևանի շախմատի մասնագիտացված մարզադպրոցի մարզիչները: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:
18:21 24.03.2022
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները չորս տարեկան երեխայի կերակրափողից հեռացրել են մետաղյա կախազարդ: Այս մասին տեղեկացնում է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը: «Խնդիրը հանդիպում է բավականին հաճախ: Երեխաներն անգիտակցաբար բերանն են տանում տարբեր իրեր, որոնց մի մասը հայտնվում է կերակրափողում: Տարեկան շուրջ 40-50 նմանօրինակ դեպք է հանդիպում բժշկական կենտրոնում: Երեխաների կերակրափողում են հայտնվում մետաղադրամներ, զարդեր, խաղալիքի մնացորդներ, […]
18:17 24.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները (բուք է), […]
18:11 24.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային գողության հերթական դեպքը: Նախնական տվյալներով՝ 2022թ. փետրվարի 2-ին՝ ժամը 08:30-ից 23:15-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի շենքերից մեկի […]
17:55 24.03.2022
Պաշտոնական այցով Հունաստանում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ մարտի 22-ին տեղի է ունեցել Կարեն Բրուտյանի հանդիպումը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոլաոս Հարդալիասի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային […]
17:29 24.03.2022
Մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են […]
17:23 24.03.2022
Մարտի 22-ի վաղ առավոտյան պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Ադոնցի փողոցից ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի օտարերկրացու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով 7 փաթեթ՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել համացանցի միջոցով և պատրաստվում էր […]
17:14 24.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր», Վարդաղբյուր-Աշոցք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցք և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Սպիտակի, Վանաձորի տարածաշրջաններում թույլ ձյուն […]
17:06 24.03.2022
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանը, բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների միջոցով քաղաքական երկխոսության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու, խստաշունչ ձմռան պայմաններում կենսական […]
17:00 24.03.2022
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն դեսպանների հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ հանդիպմանը մասնակցել են 13 երկրների դեսպաններ և գործերի ժամանակավոր հավատարմատարներ: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի և Լիբանանի դեսպաններին՝ հանդիպման նախաձեռնության համար: Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է […]
16:53 24.03.2022
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության Հյուսիսարևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տարածաշրջանային իմիգրացիայի և սահմանների կառավարման ավագ փորձագետ Պիեռ Ռոսի-Լոնգիին։ Փորձագետը հետաքրքրվել է Հայաստանում պետական գերատեսչությունների միջև միգրացիոն գործառույթների բաշխմամբ, քաղաքականությունների մշակման փորձառությամբ, ինչպես նաև ծրագրված ինստիտուցիոնալ փոփոխություններով։ Ա․Ղազարյանը ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում մշակված […]
16:44 24.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարտի 14-20-ը «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում՝ մարտի 17-ին, 19-ին և 20-ին, Վանաձորում՝ մարտի 20-ին»։
16:36 24.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 17-23-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 17-19-ը, 22-ին և 23-ին։ Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 18-ին։ Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»:
16:17 24.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական […]
16:09 24.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը հանդես է եկել ելույթով: Կառավարությունը հաստատել է ՀՀ տարածքից արտահանման կամ ՀՀ տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ […]
18:19 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Դեսպան Ջոն Գալագերը շնորհավորել է նախագահ Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
18:14 23.03.2022
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի […]
18:07 23.03.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին: Նախագահ Խաչատուրյանը ջերմությամբ է խոսել հայ-վրացական բազմադարյա կապերի ու բարիդրացիական հարաբերությունների մասին՝ ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության հետագա զարգացման կարևորությունը: Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ երկու […]
17:54 23.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:48 23.03.2022
Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը, որին մասնակցել է նաև քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքային տնտեսության երկու՝ քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտները: «Համայնքը վերջին տարիներին նախաձեռնել է մի […]
17:34 23.03.2022
2022 թ․ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 4 կազմակերպության, որից երկուսը Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ավելի վաղ 5 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։ Այս պահին […]