Մահվան ելքով ՃՏՊ-ներ Արմավիրի և Արարատի մարզերում. քննչական կոմիտեի տեսանյութը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Մահվան ելքով ՃՏՊ-ներ Արմավիրի և Արարատի մարզերում. քննչական կոմիտեի տեսանյութը

16:17 24.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի և Արարատի մարզային քննչական վարչություններում քննություն է տարվում՝ մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. մարտի 23-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ի հատվածում, միմյանց են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ մյուսը, ստացած մարմնական վնասվածքներով, ընդունվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

2022թ. մարտի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա և Նիզամի համայնքներ տանող խաչմերուկի հատվածում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս, բախվել գազատար խողովակի հենասյանը և շրջվել, որի հետևանքով 2014թ. ծնված ուղևորը մահացել է, իսկ ուղևորներից ևս երկուսը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հորդորում է՝ հետևողականորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Տրանսպորտային միջոցները վարելիս կարևորել սեփական և այլոց կյանքն ու առողջությունը չվտանգելու հանգամանքը և այդ ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

19:52 23.05.2025

Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

19:45 23.05.2025

Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

19:40 23.05.2025

Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

19:33 23.05.2025

Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

19:28 23.05.2025

Ջերմային ալիքները սկսվում են ավելի վաղ խոշոր քաղաքներում

Նանկինի տեղեկատվական գիտությունների և տեխնոլոգիաների համալսարանի (Չինաստան) գիտնականների նոր ուսումնասիրությունը պարզել է, որ ուրբանիզացված տարածքներում՝ խոշոր քաղաքներում, ավելի հաճախակի են դիտվում ջերմային ալիքներ։ Այնուամենայնիվ, խոշոր քաղաքների ազդեցությունը ջերմային ալիքների ավելի վաղ առաջացման վրա դեռ մնում է անհասկանալի։ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը համեմատում է ջերմային ալիքների դեպքերը ամռան սեզոնին աշխարհի 722 քաղաքային և գյուղական բնակավայրերում՝ հիմնվելով […] ...

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

19:22 23.05.2025

Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում

Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP