16:26 21.03.2022
Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է: Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ: Այսօրվա բանաստեղծը […]
16:14 21.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 14-20-ը: «Սևանա լճի մակարդակը մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.43մ (20.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.373մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
17:00 19.03.2022
Այսօր հրապարակված զեկույցով «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Հաշվի առնելով տարածաշրջանային ներկա իրողություններով պայմանավորված մակրոտնտեսական անորոշությունները` գործակալության կողմից Հայաստանին շնորհված վարկանիշի վերահաստատումը շատ դրական ազդակ է և փաստում է Հայաստանի իշխանություների կողմից վարվող բարեփոխումների ու հատկապես՝ […]
16:43 19.03.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հեռախոսազրույց է ունեցել Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի հետ: Զրուցակիցները քննարկել են Ուկրաինայում հատուկ գործողության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ ռազմական-կենսաբանական գործունեության անընդունելիության մասին։ «Ընդգծվել է նաև Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության անընդունելիությունը, որը հսկայական վտանգ է ներկայացնում […]
16:30 19.03.2022
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվի համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ Լավրովի՝ զգացվում է, որ ԱՄՆ-ն «անընդհատ բռնում է» ուկրաինական պատվիրակության ձեռքը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում։
16:19 19.03.2022
Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ […]
16:07 19.03.2022
Ուկրաինայում ռազմական գործողությունների 24-րդ օրը նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել նոր տեսաուղերձով՝ կոչ անելով Մոսկվային հանդիպել և համապարփակ բանակցություններ սկսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է բրիտանական «Բի-Բի-Սի»-ն: «Մենք միշտ պնդել ենք բանակցությունների հարցում: Առաջարկել ենք երկխոսություն, առաջարկել ենք լուծումներ խաղաղության համար: Եվ ես ուզում եմ, որ հիմա բոլորը լսեն ինձ՝ հատկապես Մոսկվայում: Ժամանակն է […]
15:43 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով), Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Տավուշի մարզի Հաղթանակ-Զորական (M16), Շիրակի մարզի Մեծ Սարիար, Կրաշեն, Լեռնուտ և Ջաջուռավան, Ամասիայի և Աշոցքի, […]
15:30 19.03.2022
Ուկրաինայի զինվորական անձնակազմը գլխավորում են Արևմուտքի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հիմա, սա իմ համոզմունքն է, միգուցե ես սխալվում եմ: Զելենսկին չէ, որ ղեկավարում է ամբողջ գործընթացը: Այնտեղ Արևմուտքի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմական գործողությունը»,-ասել է նա: Լուկաշենկոն […]
15:14 19.03.2022
Մարտի 19-ին, ժամը 10:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Սևան ավտոճանապարհին այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին այրվում է փայտե վագոն-տնակ (մոտ 18 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։50-ին։ Այրվել է […]
14:56 19.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Արմավիր քաղաքի Ավետիսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Ռուբեն Ղ.-ն, որը մարտի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 38-312-րդ (Կաշառք տալուն հանցակցելը) և 34-312-րդ (Կաշառք տալու փորձը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:38 19.03.2022
Մարտի 19-ին, ժամը 09:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշինարաների Բանավան փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի և հարակից շինության տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է […]
14:20 19.03.2022
Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։ Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։ ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։
14:00 19.03.2022
Այսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
13:53 19.03.2022
Արցախում ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տելեգրամի իր պաշտոնական էջում գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: «Նրանք արդեն […]
13:43 19.03.2022
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Opel Zafira, Opel Vectra Opel Vectra B մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
13:33 19.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վանաձոր-Դիլիջան, (վատ տեսանելիության պատճառով) Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհները: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններից դեպի Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են […]
13:20 19.03.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Անտոնիու Գուտերեշը Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով գլոբալ պարենային համակարգի փլուզման և սովի «փոթորիկի» վտանգ է տեսնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գուտերեշը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները արդեն խաթարել են մատակարարման շղթաները, դրա համար էլ տեղի է ունենում վառելիքի, սննդամթերքի և տրանսպորտի գների կտրուկ աճ։ «Մենք պետք է անենք […]
13:09 19.03.2022
Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաք Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից, այսօր վաղ առավոտից մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով: Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տիրապետման […]
19:30 18.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողները մարտի 18-ին անցկացրել են գործնական պարապմունքներ։ Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի, ներդաշնակ գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու մարտավարական մասնագիտական գիտելիքները։
19:24 18.03.2022
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 17-ին Փափազյան փողոցից բաժին է հրավիրել փետրվարի 2-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի ոստիկանների կողմից որպես անհետ կորած հետախուզվող 32-ամյա Էրֆան Գ.-ն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
19:09 18.03.2022
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 𝟒 մլն ՀՀ դրամով տուգանել է «Արծափ Գրուպ» ՍՊ ընկերությանը: «𝟎𝟏․𝟎𝟕․𝟐𝟎𝟐𝟐 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին է մուտքագրվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող թիվ 𝟓𝟎𝟏𝟓𝟕𝟓𝟐𝟏 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 𝟑𝟎․𝟏𝟐․𝟐𝟎𝟐𝟏 թվականի որոշումը։ Նշված որոշման ուսումնասիրությունից պարզվել է, որ քրեական գործի նախաքննության […]
19:00 18.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի: Արագածոտնի մարզի Արագածի և […]
18:50 18.03.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Հանդիպման սկզբում Լիլա Փիթրս Յահիան շնորհավորել է տիկին Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ վստահություն հայտնելով, որ նա իր մեծ ավանդը կունենա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատի լավագույնս իրականացման գործում: Հանդիպման ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն […]
18:42 18.03.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: Վահրամ Դումանյանը կարևորել է սերտ համագործակցությունը դեսպանության և Բրիտանական խորհրդի հետ՝ ԿԳՄՍ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերի իրականացման […]
18:32 18.03.2022
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի առցանց նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մարտի 18-ին հեռավար ձևաչափով մասնակցել է նիստի աշխատանքներին և ելույթ է ունեցել «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող հանդիպման […]
18:11 18.03.2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, Գառնիկ Իսաղուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գառնիկ Իսաղուլյանը 10 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի: ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսաղուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով։ Գառնիկ Իսաղուլյանը 2021 թվականի դեկտեմբերի 22-ից կալանքի […]
18:04 18.03.2022
Վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը. «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Կրկին հորդորում ենք […]