TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+22.09 oC
Անի Դավթյան

Անի Դավթյան

Մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը․ Հայաստանը կներկայացնի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը

17:28 23.03.2022

Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկել է գեղասահքի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանն այս կարևոր ստուգատեսին ներկայացնում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք հանդես կգան պարային զույգերի պայքարում։ Աշխարհի առաջնությունը կտևի մինչև մարտի 27-ը։ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալն աշխարհի առաջնությունում պայքարը […]

̰
Տաշիրի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:20 23.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Թթուջուր-Նավուր, Ալավերդի-Ջիլիզա, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Աղվանի-Տաթև, Վարդաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Նոյեմբերյանի տարածաշրջանի (Ջուջևանի հատված) ավտոճանապարհը փակ է […]

̰
Մալիշկա բնակավայրում շչակներ են գործարկվելու

17:14 23.03.2022

Մարտի 25-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը խնդրում է չանհանգստանալ:

̰
Արցախում առատ ձյան տեղումների հետևանքով փլուզումներ են գրանցվել

17:07 23.03.2022

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան: Ասկերան քաղաքում գրանցվել է […]

̰
SHANTNEWS

20:00 22.03.2022

̰
Կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա

17:59 22.03.2022

ՀՀ կառավարության կողմից մարտի 21-ին հաստատված որոշումներով ՀՀ տարածք ներմուծվող շաքարի, թռչնամսի, առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ կկիրառվի սակագնային քվոտա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Մասնավորապես․ ՀՀ տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշմամբ մինչև 2022 թ․օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ […]

̰
Մկրտության արարողություններ զորամասերում

17:58 22.03.2022

ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է N զորամիավորում, զրուցել զինվորների և սպաների հետ, օրհնել նրանց, տվել հոգևոր խրատներ։ Զորամասերի մատուռներում ԶՈՒ հոգևոր առաջնորդը կատարել է մկրտության արարողություններ, մաղթել խաղաղ և շնորհներով լի ապագա նոր մկրտվածներին: Արարողություներին մասնակցել են զորամասերի սպաներ, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ։

̰ ̰
Հայ խաղաղապահները Լիբանանում մասնակցել են հանդիսավոր միջոցառման

17:48 22.03.2022

ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում մարտի 21-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, նվիրված UNIFIL (Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր) առաքելության կազմավորման 44-րդ տարեդարձին։ Միջոցառմանը մասնակցել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի զինծառայողները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Ջրամբարների լցվածությունը մարտի 22-ի դրությամբ

17:44 22.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 22-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 26.06մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.30մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.89մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.16մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը 0.84մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից»։

̰
Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը. ՀՀ ԱԳՆ

17:39 22.03.2022

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունների վերաբերյալ. «Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական […]

̰
Տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը

17:33 22.03.2022

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում այսօր տեղի է ունեցել ոչ պետական դպրոցների տարեկան համաժողովը, որը նախաձեռնել է անկախ դպրոցների «Մեկ ձայն» ասոցիացիան, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համաժողովին ներկա են եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա […]

̰
Ժամը 17:00-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ԱԻՊԾ

17:27 22.03.2022

Ժամը 17:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60սմ), իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածը դժվարանցանելի է՝ տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է: Փակ են Ասկերանի շրջանի Ռև, Վերին Սզնեք, Ներքին Սզնեք և Խաչմաչ համայնքների ճանապարհները, այս ուղղություններում […]

̰
Մարիխուանան պահել էր աղավնիների բնում․ Անիի ոստիկանների բացահայտումը

17:22 22.03.2022

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում: Մարտի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանները նրա տան բակի աղավնիների բնից զննությամբ հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով: Ըստ 35-ամյա տղամարդու՝ կանեփը քաղել էր 2019 թվականի ամռանը […]

̰
Լորուտում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտվել է

17:12 22.03.2022

Մարտի 20-ին՝ ժամը 23։15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Տարոնի բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ հրազենային վնասվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը, որը բնակվում է Լորուտ գյուղում: Ոստիկանության և քննչական կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանումների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում Էդգար Մելիքսեթյանն ու […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք.  ՔԿ

17:06 22.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.19 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս […]

̰
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:44 22.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 375 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում ձյուն է տեղում

16:33 22.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ-ը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի […]

̰
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ

16:20 22.03.2022

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ, որում ասվում է. «Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։ Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի […]

̰
SHANTNEWS

20:00 21.03.2022

̰
ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց

17:58 21.03.2022

Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել են արդիականացված և արդյունավետ բիզնես […]

̰
Պարզվում են 24-ամյա երիտասարդի հրազենային մահացու վնասվածք ստանալու հանգամանքները. ՔԿ

17:56 21.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Լոռու մարզի 24-ամյա բնակչի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ըստ նախնական տեղեկությունների 2022թ. մարտի 20-ին՝ ժամը 22:50-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ զստափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

17:42 21.03.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

17:33 21.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական և […]

̰
Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է, որը վերահսկում է միայն Ալիևների ընտանիքը. Freedom House

17:25 21.03.2022

Human Rights Watch և Freedom House իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակել են 2021 թվականի հաշվետվությունը Ադրբեջանի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Human Rights Watch-ի 2021 թվականի հաշվետվությունում նշվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կողմերը մեծ մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը, սակայն շփման գծում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. ժամանակ առ ժամանակ կողմերի միջև զինված բախումներ են տեղի ունենում։ […]

̰
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Հայաստանի մի շարք ճանապարհներ փակ են

17:17 21.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Որոտանի լեռնանցքը (Սարավան-«Զանգեր»), Կապան-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ, Թթուջուր-Նավուր, Ալագյազ-Արթիկ, Լանջառ-Լուսաշող, Թորոսգյուղ-Աշոցք-Բավրա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Դիլիջանի, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4717 խախտում

17:02 21.03.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշների, 40-ի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

16:56 21.03.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների հարուստ օրակարգի շուրջ:

̰
Ստեփանակերտում փրկարարներն ու ոստիկանները միացել են ձնամաքրման աշխատանքներին

16:50 21.03.2022

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային խորհրդակցությունից հետո ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով ոստիկանական ու փրկարարական ջոկատները մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացրել են ձնամաքրման, ըստ անհրաժեշտության՝ ծառահատման աշխատանքներ, տեղեկացնում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Առատ ձյան պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը: ՆԳՆ ծառայողները Ս.Դավիթ փողոցի երկայնքով՝ ձեռքի միջոցներով մաքրել են ճանապարհի երթևեկելի գոտին, ինչպես նաև բնակչության […]

̰
«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողով՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում

16:41 21.03.2022

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր բուհի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպության «Հայերենի և հայ մշակույթի կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Հիբրիդ ձևաչափով կայացած հայագիտական գիտաժողովն առաջին անգամ էր անցկացվում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում: Միջազգային կազմկոմիտեի կազմում էին ՀՀ […]

̰
BACK_TO_TOP