16:53 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 40 մարդատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16:42 15.03.2022
ՀՀ ԱԺ տնտեսական բլոկի պատգամավորների և կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 15-ին կայացել է աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը: Անդրադարձ է եղել ցեմենտի և կլինկերի՝ դեռևս 2015 թվականին սահմանված ներկրման տուրքերին: Քննարկվել է տուրքերը վերանայելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով, որ տուրքերի ներդրման պահին գործել են այլ ելակետային տվյալներ և նկատի ունենալով, որ […]
16:33 15.03.2022
ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը, 2022-ի համար կանխատեսվում է 1.6 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում: «Տնտեսական աճի հետ կապված կանխատեսումները նախկին 5.3 տոկոսի փոխարեն իջեցվել են մինչև 1.6 տոկոս»,- ասել է Գալստյանը: ԿԲ-ից նշում են, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի […]
16:16 15.03.2022
«Շանթ» հեռուստատեսության եթերում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը խոսել է սպառողների իրավունքների և այդ ոլորտում ՍԱՏՄ գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
16:08 15.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը մարտի 15-ի դրությամբ: «Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 23.64մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.40մլն մ³-ով, Ազատի ջրամբարում՝ 0.20մլն մ³-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.16մլն մ³: Ապարանի ջրամբարում ջրի ծավալը 0.86մլն մ³-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ծավալից»։
17:57 14.03.2022
2022 թվականի մարտի 8-9-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը և Սահմանադրական դատարանի նախագահի օգնական Արմենակ Մինասյանցը, Եվրոպայի խորհրդի հրավերով աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ: Աշխատանքային այցի շրջանակներում Սահմանադրական դատարանի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյոռն Բերգեի, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և […]
17:55 14.03.2022
Մարտի 5-ին ոստիկանները Գյումրի քաղաքի Մելիք-Սարգսյան փողոցի տներից մեկում 63-ամյա տանտիրոջը մահացած գտան: Դին հյուրասենյակում էր: Տղամարդու գլխին քերծվածքներ ու արնանման հետքեր կային: Կատարվածի մասին տեղացիները չէին ահազանգել: Դեպքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվել էր արտերկրից: Մահացածի եղբայրն էր ահազանգել ու խնդրել, որ Մելիք-Սարգսյան փողոց ոստիկաններ մոտենան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական […]
17:49 14.03.2022
Մարտի լույս 9-ի գիշերը բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի կիրճից: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ Հրազդանի կիրճի ռեստորաններից մեկում տեղի […]
17:43 14.03.2022
Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի «Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը ԿԳՄՍ նախարարությունում այսօր ստորագրել […]
17:26 14.03.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերության հետագա գործունեության ձևաչափի, ինչպես նաև արդյունավետության բարձրացման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Կենտրոնը միակն է, որ Հայաստանում իրականացնում է պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիկ հետազոտություն, որը հնարավորություն է տալիս բժշկին վաղ շրջանում ախտորոշել ուռուցքային գոյացությունն ու մշակել բուժման ճշգրիտ մարտավարություն։ Այն միակն է նաև […]
17:22 14.03.2022
Մարտի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Այնթապ գյուղի 38-ամյա մի բնակչի: Նա 2021 թվականի դեկտեմբերի 17-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոցը` կալանք: Պարզվել է, որ 38-ամյա տղամարդը նախորդ տարվա մարտի 18-ից հետախուզվում էր նաև Ռուսաստանի իրավապահների […]
17:14 14.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված […]
17:00 14.03.2022
2022 թ․ հունվար-փետրվար ամիսների ընթացքում շուրջ 1400 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 249 միլիոն դրամ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրից օգտվում են նաև մինչև 1939 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։ Ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն […]
16:55 14.03.2022
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միկաուտաձեի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել հայ-վրացական համագործակցությունը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությանը։ Այդ ուղղությամբ, նախարարի խոսքերով, առկա է մեծ […]
16:46 14.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ […]
16:43 14.03.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 7-13-ը: «Սևանա լճի մակարդակը մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.42մ (13.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.499մլն մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից […]
16:37 14.03.2022
Մարտի 14-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում: Օրակարգում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցն էր: Օրենքն ընդունվել է 1998թ. և ընդունումից հետո որևէ առանցքային փոփոխության չի ենթարկվել: Տարիների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել այն արդիականացնելու: Ուստի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է օրենքի նախագծում կատարել մի շարք […]
16:30 14.03.2022
Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը: Այս առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարել էին «Կհառնե մշուշից – նաիրյան ոգին» խորագրով մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Մրցույթի նպատակն էր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, […]
16:23 14.03.2022
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։ «Ծանոթանալուց հետո քննարկել ենք ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։ Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման […]
16:16 14.03.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ-ի մարտի 7-12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 800 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 5 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 4-ին տրվել է նախազգուշացում։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 5 որոշում։ Արձանագրված խախտումները […]
16:07 14.03.2022
Մարտի 7-ից 13-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 410 դեպք, որից 139-ը արտակարգ, այդ թվում՝ 64 հրդեհի, 1 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 145 կենցաղային կանչ. տուժել է 93 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ: Արձանագրվել է թունավորման 14 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]
19:55 12.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրել են մարտի 11-ին: Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության են ենթարկել «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան, որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվել է «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ: Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն […]
19:46 12.03.2022
Ավարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտի տեսուչների համար վերապատրաստման դասընթացը, որը նախաձեռնել էր Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ)։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները։ Դասընթացի մասնակիցներին նաև ներկայացվել են տեսչական մարմնի լիազորություններն ու գործառույթները, աշխատանքի օրենսդրության վերահսկողության, […]
19:32 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:10 12.03.2022
Երուսաղեմը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վայր: Այս մասին շաբաթ օրը արտասահմանցի լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք խոսեցինք Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, և ես ասացի նրան, որ սխալ է և ոչ կառուցողական հանդիպել Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում: Սրանք այն կետերը չեն, որտեղ մենք կարող ենք […]