14:50 12.03.2022
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը […]
14:44 12.03.2022
«Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին հայելային պատասխան տա, Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի Միացյալ Նահանգների դեմ պատասխան միջոցներ մշակելիս»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք չպետք է կորցնենք մեր գլուխը, մենք պետք է սառնասրտություն դրսևորենք պատասխան պատժամիջոցներ մշակելիս: Մենք, իմ կարծիքով, չպետք է հայելային կերպով գործենք յուրաքանչյուր կոնկրետ […]
14:23 12.03.2022
Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված Իրանի քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են […]
14:11 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով […]
13:58 12.03.2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ Եվրոպական Միության արտաքին հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում մենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի հետ քննարկել ենք Ուկրաինայի և Կիպրոսի վերջին զարգացումների շուրջ հարցերը», – գրել է Չավուշօղլուն Twitter-ում։
13:46 12.03.2022
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 11-ին Բաշինջաղյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գևորգ Մ.-ին, որը մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից […]
13:33 12.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 267 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:25 12.03.2022
«Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը չափազանց արդյունավետ էր»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք երկկողմանի բանակցություններ ենք վարել, դրանք չափազանց արդյունավետ էին: Ավելի վաղ մենք նշանակել էինք մեր հատուկ ներկայացուցիչներին, որոնք արդեն երկու անգամ հանդիպել են: Քննարկումները շարունակվում են այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն մեր հարաբերությունները լիովին […]
13:16 12.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով […]
13:09 12.03.2022
Թուրքիայում շաբաթ օրը տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ գործակալության՝ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցություններն ընթանում են մամուլի համար փակ ռեժիմով։
19:30 11.03.2022
N զորամասում մարտի 11-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն։ Քննարկվել են ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացման, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, զինծառայողների սոցիալ-իրավական ապահովման հետ կապված հարցեր։ Հրամանատարները մատնանշել են առկա խնդիրներն ու հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
19:28 11.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի […]
19:23 11.03.2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների տարհանման խնդիրը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, […]
19:19 11.03.2022
Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում […]
19:17 11.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը. «Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։ Մինչ […]
19:12 11.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ մարտի 9-11-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, տրվել ցուցումներ արձանագրված թերությունների շտկման ուղղությամբ։
19:06 11.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում միջոցառումներ են ձեռնարկվում՝ Զովունի գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. մարտի 11-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ առավոտյան ժամը 09։40-ի […]
18:57 11.03.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարների հանդիպման անհրաժեշտության մասին ` ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հակազդման վերաբերյալ որոշումներ մշակելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: «Մենք պետք է հավաքվենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք պետք է հավաքվենք ԵԱՏՄ-ի […]
18:50 11.03.2022
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը: «Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: ԱՀ ՆԳ նախարարությունը […]
18:42 11.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան […]
18:37 11.03.2022
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե ամեն օր ընթացող բանակցություններում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում։ Այս մասին ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին այն մասին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները, որոնք անցկացվում […]
18:30 11.03.2022
Դեբետի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մարտի 10-ին տեղի է ունեցել «Անգլախոս գյուղական համայնքներ» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեիթինենը, Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի» մագիստրոսական […]
18:25 11.03.2022
Մարտի 11-ին մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։ Ստուգվել են մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանն ու մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները հրահանգավորել են անձնակազմին, հանձնարարականներ տվել անվտանգության կանոնների պահպանման և մարտական հերթապահության կազմակերպման վերաբերյալ։
18:24 11.03.2022
Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց – Հայաստանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ խաղաղություն պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին, նման հայտարարություններ արել է նաև Ադրբեջանը: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվո՞ւմ են: Պատասխան – […]
18:17 11.03.2022
Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ կատարել է ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Արցախի Հանրապետությունում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: «Խուճապային տրամադրությունների ներքո անցած մի քանի օրերի ընթացքում նկատվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից շաքարավազի պակաս, որը մեծապես պայմանավորված էր բնակչության կողմից […]
18:08 11.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է գազալցակայանի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, զինված ինքնաձիգով և մուրճով, […]
17:57 11.03.2022
Ոստիկանության Արմավիրի բաժնի և մարզային վարչության ենթակա այլ տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և ՊՊԳՎ տարածքային ստորաբաժանման ծառայողները Արմավիր քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 750 մեքենա, հայտնաբերվել են մահակներ, դանակներ և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք, հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացահայտվել է ապօրինի որսի 2 դեպք։ […]
17:45 11.03.2022
Այս ժամի ամփոփ տեղեկատվությունը Ուկրաինայի ռազմական գործողություններից: Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններից տեսանյութեր են հրապարակել Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունները: Մարիուպոլի շուրջ օղակը սեղմվում է: Ռուսական ուժերը հայտնում են Վալնովախա քաղաքը գրավելու մասին: Հաղորդագրություններ կան Լուցկում օդանավակայանի թիրախավորման մասին: Ուկրաինայի այլ տարածքներում լռության ռեժիմ է հայտարարված: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:41 11.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։